Բայդենը կհանդիպի Զելենսկիին ու աջակցություն կհայտնի Դոնբասի և Ղրիմի հարցերով. Նուլանդը խոսել է միջազգային հարցերի մասին

ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այնտեղ  շարունակեն Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ նշել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակի գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը դեռ դադարեցված կմնա»,- ասել է Նուլանդը:

Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների համար անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով կարևոր բաներ, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Նուլանդը նաև խոսել է միջազգային կարևորության մի քանի այլ հարցերի մասին էլ:

Նա տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ, մանրամասները կհայտարարվեն առաջիկա ժամերին:

«Մենք մայիսին նշանակալի պատժամիջոցներ կիրառեցինք ևս 19 կազմակերպությունների նկատմամբ, նաև պատժամիջոցներ  կիրառեցինք խողովակաշարի շահագործողի և աշխատակիցների նկատմամբ, բայց դրանք կասեցրեցինք՝ տեսնելու համար, թե արդյոք կարո՞ղ ենք Գերմանիային համաձայնեցնել աշխատել մեզ,  Ուկրաինայի և Լեհաստանի հետ այն հարցերի մասին, որոնք այս գազատարը ստեղծում է Ուկրաինայի համար », - ասել է Նուլանդը՝ նշելով, որ շուտով կհրապարակվի այն համաձայնության տեքստը, որը ձեռք է բերվել Գերմանիայի կառավարության հետ:

Ըստ Նուլանդի, Գերմանիան պարտավորվել է ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում հետամուտ լինել համաեվրոպական պատժամիջոցների մշակմանը Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քայլերի դեպքում:

«Ի թիվս այլ բաների, Գերմանիան պարտավորվել է միջոցներ ձեռնարկել ազգային մակարդակով, ինչպես նաև հետամուտ լինել եվրոպական մակարդակում արդյունավետ միջոցների, այդ թվում ՝ պատժամիջոցների կիրառման: Դրանք  լինելու  են էներգետիկ ոլորտում,  եթե Ռուսաստանը փորձի օգտագործել էներգետիկ ռեսուրսները որպես զենք կամ հետագա ագրեսիվ գործողություններ կատարի Ուկրաինայի դեմ, սա այս համաձայնագրի կողմերից մեկն է », - ասել է նա:

Բացի այդ, Նուլանդը նշել է, որ Բեռլինը, Հյուսիսային հոսք 2-ի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնագրի շրջանակներում, համաձայնել է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգակիրների տարանցման պայմանագրի երկարաձգմանը, որն ավարտվում է 2024 թվականին:

ԱՄՆ-ը ձգտում է երկարաձգել այս համաձայնագիրը 10 տարով, հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը:

Համաձայնագիրը ենթադրում է նաև Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից Կիևում էներգետիկ ռեսուրսների աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար: Նա խոստացել է, որ երբ Վաշինգտոնը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հրապարակի Բեռլինի հետ համաձայնագրի մանրամասները, այն, ի թիվս այլ բաների, կներառի ԱՄՆ-ի և Գերմանիայի «զգալի ջանքերը» Ուկրաինայի համար էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար:ԱՄՆ-ն և Գերմանիան այդ նպատակների համար կսահմանեն որոշակի գումարներ:

Այս հայտարարությունները հատկանշական են այնքանով, որ դրանք հաջորդում եմ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Ի դեպ, Նուլանդը նաև հայտարարել է, որ հաջորդ ամիս սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը ԱՄՆ: Նա հանդիպելու է Բայդենի հետ օգոստոսի 30-ին:

Ուշագրավ է, որ Բայդենը հանդիպելու է Զելենսկիի հետ Պուտինի հետ բանակցություններից հետո և ըստ ամերիկյան վարչակազմի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակի,  այս հանդիպման ժամանակ Բայդենը աջակցություն է հայտնելու Ուկրաինայի նախագահին Դոնբասի և Ղրիմի հարցերով:

Տպել
1242 դիտում

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ