13 հայ ռազմագերիները Բաքվում դատապարտվել են 6 տարվա ազատազրկման

Այսօր՝  հուլիսի 22-ին, Բաքվի դատարանում ավարտվել է ՀՀ 13 քաղաքացիների քրեական գործով դատավարությունը: 13 ռազմագերիները մեղադրվում են  Ղարաբաղում հայկական ահաբեկչական զինված խմբի կազմում մարտերին մասնակցելու մեջ:  Այսօրվա դատական նիստում կարդացել են դատավճիռը:

Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը  դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման:

Դատարանը հայտարարել է, որ պատիժը առավելագույն անվտանգության բանտում անցկացնելուց հետո բոլորը բռնի  կարտաքսվեն:

Նիստը նախագահել է դատավոր Էլդար Իսմայիլովը:

Դատախազը ռզմագերիներից յուրաքանչյուրի համար պահանջել է  7 տարվա ազատազրկում և արտաքսում պատիժը կրելուց անմիջապես հետո: Փաստաբանները պահանջել են  մեղադրյալների արդարացում:

Իրենց տրված վերջին խոսքում ամբաստանյալները նույնպես դատարանից խնդրել են արդարացնել իրենց:

Ըստ Ադրբեջանի դատախազության, շինծու քրեական գործերով քննության արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը  «զինված խմբերի անդամները» ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը՝ անտառային հատվածում  և  դիրքեր զբաղեցրել հյուսիսարևմտյան մասում, Հադրութի շրջանում:

Նշվում է, որ խումբը ծրագրել է զինված հարձակումներ իրականացրել երկրի տարածքում տեղակայված ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ`հասարակական անվտանգության խախտման նպատակով, ճնշում գործադրելով Ադրբեջանի պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների կողմից որոշումների կայացման վրա, բնակչության շրջանում խուճապ ստեղծելով:

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ կառուցելով հայտարարել է, թե Հայաստանի քաղաքացիներից բաղկացած խումբը Ադրբեջանի տարածքում իրականացրել է պայթյուններ, հրդեհներ և այլ ահաբեկչական գործողություններ՝ ստեղծելով մարդկանց մահվան սպառնալիք:

Հաղորդվում է, որ 14 զինծառայողների, ապա նաև ևս  13 ռազմագերիների խմբերի դեմ հարուցված քրեական գործերն ավարտվել են և հաստատված մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել դատարան՝ քննարկման:

Եվս 26 ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ դատապարտվել են 214.2.1, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն, որը կատարել են մի խումբ անձինք նախնական դավադրության միջոցով), 228.3 (զենքի, դրանց համար նախատեսված պարագաների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում, խմբավորման կամ հանցավոր միության (հանցավոր կազմակերպություն) կողմից կազմակերպված ՝ զենք և զենք օգտագործվող առարկաներով), 279.2 (Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, այդ կազմավորումների կամ խմբերի կողմից ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ անհատների վրա հարձակում) և 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:

Տպել
8249 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին