Երևան
22 °C
«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշումը ՔՈ-ականները չեն ցանկանում մեկնաբանել:
Միքայել Նահապետյանը, որ ՔՈ գործադիր մարմնի անդամն է եւ մամուլի խոսնակը, մեր զրուցում ասաց, որ այս պահին անձամբ իր կողմից քաղաքական մեկնաբանություն տալը նպատակահարմար չի համարում:
Ընդգծեց՝ առաջիկայում պարզ կլինի, թե ինչու:
«Կարո՞ղ է դուք էլ եք դուրս գալիս կուսակցությունից»,- հետաքրքրվեցինք: «Առանց մեկնաբանությունների»,- արձագանքեց Նահապետյանը:
Ի դեպ, ինչպես Նահապետյանը, այնպես էլ մեր զրուցակից մյուս ՔՈ-ականները, այդ թվում՝ Գարեգին Միսկարյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, առաջարկում էին մեկնաբանության համար դիմել գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանին:
Գոռ Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ հիմա որեւէ մեկնաբանություն չի անի, առաջիկայում գործադիր մարմնի նիստ են ունենալու, որտեղ հայտարարությամբ հանդես կգան, տեղի ունեցող գործընթացների մասին կտեղեկացնեն:
Հարցին, թե ե՞րբ է լինելու այդ նիստը, Հակոբյանը պատասխանեց. «Դա մեր համար հանկարծակի որոշում չի, այս շաբաթվա մեջ կլինի ԳՄ նիստ...: Կուսակցությունում ներքին գործընթացներ են տեղի ունենում, որոնք մինչեւ իրենց տրամաբանական ավարտին չհասնեն, որեւէ մեկնաբանություն չենք անելու»:
ԳՄ քարտուղարը չպատասխանեց մեր այն հարցին, թե այս պահին քանի՞ դիմում կա կուսակցությունից դուրս գալու:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՔՈ առանցքային դեմքերից մեկը՝ վարչապետի նախկին թեկնածու Սուրեն Սահակյանը, հայտարարեց կուսակցությունը լքելու մասին:
«Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իր աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է»,- իր գրառման մեջ նշել էր Սուրեն Սահակյանը՝ վստահեցնելով, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես է շարունակվելու իր քաղաքական ճանապարհը:
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հունիսի 20-ի ընտրություններում ստացել էր 3775 ձայն կամ ընդհանուր ձայների 0.3 տոկոսը: Հիշեցնենք, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին կուսակցությունը ստացել էր ավելի քան 2 անգամ շատ ձայն (8514 կամ ձայների 0,68%-ը):
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ կուսակցությունից հեռանալու մասին գրառում կատարեց նաեւ Գարեգին Միսկարյանը:
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ
Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել
Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան
Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ
Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան
Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին
Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին
Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ
Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը
Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը
Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան
Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան
Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ
Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է
Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը
Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ
Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան
Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է
Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան
Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին
Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին
Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան
Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ
Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան
«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը
Նոր նշանակում քննչական կոմիտեում
Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին
Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան
Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ
Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան
ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին
Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին
© 2024 Հայկական ժամանակ