Առաջին անգամ միջազգային օլիմպիադա կանցկացվի Հայաստանում. այս տարվա կենսաբանության օլիմպիադայում ունենք արծաթե մեդալ

Հաջորդ տարի՝ 2022 թվականի հուլիսի 10-18-ը, Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան: ԿԳՄՍ նախարարությունը ԵՊՀ-ին է հանձնարարել զբաղվել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքներով։

 Նշենք, որ Հայաստանում մինչ այժմ որեւէ առարկայից միջազգային օլիմպիադա տեղի չի ունեցել:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող, Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնեց՝ դեռ 2018 թվականից է որոշվել, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան պետք է տեղի ունենա Հայաստանում:

Նրա խոսքով՝ 2 տարի առցանց ձեւաչափով անցկացնելուց հետո Միջազգային կոմիտեի որոշմամբ՝ օլիմպիադան Հայաստանում կանցկացվի առկա ձեւաչափով, եթե, իհարկե, համավարակի սրացումները չխանգարեն եւ չփոխեն ընթացքը:

«Մենք լիահույս ենք, որ օլիմպիադան կլինի առկա ձեւաչափով, որովհետեւ արդեն բավականին աշխատանքներ ենք կատարել. մտածում ենք, որ կկազմակերպվեն օլիմպիադայի բացման եւ փակման բավականին գեղեցիկ, մշակութային մեծ միջոցառումներ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, քանի որ շատ մարդկանց ենք հյուրընկալելու մեր հայրենիքում, ուստի այն լավագույնս կազմակերպելը եւ իրականացնելը շատ կարեւոր է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանին են վստահել առաջին անգամ անցկացնելու այդ մեծ առաքելությունը»,-ասաց նա:

Գայանե Ղուկասյանը նշեց, որ մասնակից երկրների թիվն այժմ 76 է, սակայն կան երկրներ, որ նոր են դիմել՝ օլիմպիադային մասնակցելու համար. նրանց մասնակցությունը հաստատվելուց հետո մասնակից երկրների թիվը հնարավոր է ավելանա: Կենսաբանության միջազգային օլիմպիադային յուրաքանչյուր երկրից մասնակցում է 4 աշակերտ, նրանց հետ լինելու են նաեւ թիմերի ղեկավարներն ու միջազգային ժյուրիները:

Գայանե Ղուկասյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպման պատասխանատվությունը չափազանց մեծ է եւ պարտավորեցնող.

«Չափազանց մեծ աշխատանք ենք տանում այժմ. մեծ թիմ է աշխատում տարբեր մասնագետներով: Հիմա մշակում ենք խնդիրները, որը եւս բարդ գործ է: Դրան զուգահեռ, քանի որ մոտ 300 աշակերտ է մասնակցելու, փորձեր անելու համար սարքեր են անհրաժեշտ, այդ համապատասխան սարքերի ձեռքբերման հարցերն ենք լուծում հիմա»:

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը նշեց նաեւ, որ միջազգային օլիմպիադային մասնակցելու 4 աշակերտները ընտրվում են դպրոցականների կենսաբանության հանրապետական օլիմպիադայի լավագույն ցուցանիշներ դրսեւորած մասնակիցներից:

Նրա խոսքով՝ ամեն տարի երկու օր է տեւում մրցույթը: Մրցույթի առաջին օրը' փորձարարական փուլում, աշակերտներին առաջարկվում են կատարել փորձարկումներ, դրանց հիման վրա պատասխանել հարցերի. այս փուլի տեւողությունը 6 ժամ է: Մրցույթի երկրորդ օրը տեղի է ունենում տեսական փուլը, որի ժամանակ աշակերտները 3 ժամ ընդմիջումով պատասխանում են «Ա» եւ «Բ» տարբերակների 50-ական հարցերի՝ կենսաբանության տարբեր ոլորտներից:

«Միայն այն փաստը, որ կորոնավիրուսը ողջ մարդկությանը այսպիսի ծանր վիճակի մեջ է դրել, արդեն վկայում է այն մասին, թե որքան կարևոր են կենսաբանական գիտելիքները: Հետեւաբար պետք է ամեն ինչ անել՝ խթանելու կենսաբանության գիտելիքները առավելապես 21-րդ դարում, որովհետեւ, ինչպես փաստում են եվրոպական պատկան մարմինները, 21-րդ դարը կենսաբանության դար է, հատկապես որ շատ արագ զարգանում են ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Այդ պատճառով օլիմպիադայում մենք որպես փորձարարկան խնդիր ընդգրկել ենք նաեւ կենսաինֆորմատիկան»,- ասաց Գայանե Ղուկասյանը՝ հավելելով, որ առաջին փուլի մյուս երեք խնդիրները կլինեն բույսերի ֆիզիոլոգիայից, կենդանիների ֆիզիոլոգիայից եւ կենսաքիմիայից:

Հետաքրքրվեցինք՝ իսկ կա՞ն խնդիրների կազմման եւ լուծման միջազգային ձեւաչափեր եւ մեխանիզմներ, քանի որ տարբեր երկրներ նաեւ կարող են ունենալ դպրոցական ծրագրերի տարբերություն եւ անհամապատասխանություն, Գայանե Ղուկասյանը պատասխանեց, որ Հայաստանը այս առումով արդեն մեծ փորձ ունի. կենսաբանության միջազգային օլիմպիադային մեր երկիրը մասնակցում է դեռ 2009 թվականից, իսկ 2008 թվականից էլ եղել է որպես դիտորդ։ Նա նշեց, որ տարիների փորձը թույլ է տվել հասկանալու ընդհանուր միասնական ձեւաչափը։ Եվ բացի դրանից՝ մի բան միանշանակ է. օլիմպիադայի մասնակիցը պետք է տիրապետի դպրոցական կուրսին ամբողջությամբ, այդ շրջանակում իմանա ամեն ինչ, օրինակ՝ ինչպիսին է ձկան արյան շրջանառությունը կամ մարդու սիրտը քանի խորշից է բաղկացած, այսինքն՝ դպրացական կուրսը պետք է հիմնովին իմանա:

Գայանե Ղուկասյանը նշեց նաեւ, որ Կենսաբանության 32-րդ միջազգային օլիմպիադան ավարտվել է օրեր առաջ. այն տեղի է ունեցել Պորտուգալիայում հուլիսի 19-23-ը: Մասնակից 76 երկրներից Հայաստանը արժանացել է մեկ արծաթե մեդալի(Գևորգ Ավանեսյան): Օլիմպիադայի փակման միջոցառման ժամանակ հաջորդ տարի այն անցկացնելու առաքելությունը հանդիսավոր կերպով փոխանցվել է Հայաստանին:

Հ.Գ. Կենսաբանության 32-րդ միջազգային օլիմպիադայի փակմանը ելույթով հանդես է եկել նաեւ Գայանե Ղուկասյանը՝ մասնակից երկրներին սիրով հրավիրելով Հայաստան:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ազգային համակարգողը առանձնացրեց նաեւ վերջերս՝ հունիսի 23-30-ը կայացած կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան, որն ըստ Գայանե Ղուկասյանի, իր ձևաչափով խիստ տարբերվում էր կենսաբանության մյուս օլիմպիադաներից:

Ինդոնեզիայից օլիմպիադայի մասնակցության հրավեր ստանալով՝ Հայաստանից ընտրվել էին դպրոցականների կենսաբանության միջազգային օլիմպիադայի 10 աշակերտներ: 13 երկրի մոտ 200 աշակերտից կիսաեզրափակիչ անցած 30-ը, որից 5-ը՝ Հայաստանից: Արդյունքում՝ Հայաստանի թիմն արժանացել է 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալների (Մանե Կուրղինյան՝ ոսկե մեդալ, Համլետ Կարայան և Լեոնիդ Ասատրյան՝ արծաթե մեդալ, Ալլա Ավետիսյան և Արման Հայրապետյան՝ բրոնզե մեդալ)։

«Ես պարզապես հիացած եմ մեր աշակերտներով եւ նրանց դրսեւորած գիտելիքներով։ Առաջին փուլում աշակերտները առաջադրված թեմայով երեք ժամվա ընթացքում պետք է անգլերեն գիտական հոդված գրեին: Այդ ամենի մասին մենք իմացանք ընդամենը 3 օր առաջ: Ընդ որում՝ մենք նույնիսկ տեղյակ չէինք թեմաներին: Նրանք փայլուն հաղթահարեցին այդ փուլը: Երկրորդ փուլում հանձնարարված էր երկու ժամում, համապատասխան գրականությունը վերլուծելով, առաջադրված թեմաներով սահիկաշար (տեսաձայնային նյութ) կազմել, իսկ արդեն երրորդ փուլում՝ այն ներկայացնել անգլերենով: Ես իսկապես ապշել էի նրանց դրսեւորած արդյունքներից»,- ուրախությամբ ասաց Գայանե Ղուկասյանը:

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը իր տարիների փորձից ելնելով՝ շատ հետաքրքիր օրինաչափություն առանձնացրեց. այն երեխաները, ովքեր միջազգային մրցույթներից մեդալներ են ստանում, կենսաբանության կամ քիմիայի քննությունից չեն կարողանում 20 ստանալ: Այս հանգամանքը նա պայմանավորվեց նրանով, որ շտեմարանները հիշողության աշխատանք են ենթադրում, մինչդեռ օլիմպիադաները առավելապես տրամաբանության վրա են հիմնված:

Համեմատելով այլ երկրների եւ Հայաստանի աշակերտների գիտելիքները, Գայանե Ղուկասյանը նշեց, որ այստեղ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ: Եթե, օրինակ, Չինաստանը 1 միլիարդ 700 միլիոն բնակչությունից է միջազգային օլիմպիադային մասնակցող 4 աշակերտ ընտրում, մենք ընտրում ենք 3 միլիոնից: Նրա խոսքով՝ հիմնականում ոսկե մեդալ ստացող երկրները, օրինակ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Պարսկաստանը, մեծ տեղ են հատկացնում միջազգային մրցույթներին, պարբերարաբար պարապմունքներ են անցկացնում:

«Սակայն մեր երեխաները ավելի տաղանդաշատ են, եւ հաշվի առնելով այդ բոլոր հնարավորությունները՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ զարգացնենք, ամեն կերպով օգնենք եւ խթանենք նրանց, քանի որ նրանք մեր ապագա գիտնականներն են, առանց որոնց, բնականաբար, մեր երկիրը երբեք չի զարգանա»,- ասաց Գայանե Ղուկասյանը:

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ազգային համակարգողը շեշտեց՝ Հայաստանում անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացանելու, խթանելու կենսաբանության նկատմամբ սերը, ինչպես նաեւ փորձի փոխանակում կազմակերպելու երիտասարդ եւ անվանի գիտնականների միջեւ, զարգացնելու տուրիզմը եւ օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնել:

Մարիամ Գեւորգյան

Տպել
10061 դիտում

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները