Սահմանադրական դատարանը հետաձգել է 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով նիստը

Սահմանադրական դատարանը հետաձգել է 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով դատական նիստը: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանից:

Գործի դատաքննությունը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 11:00-ին, գրավոր ընթացակարգով:

Թե որն է հետաձգման պատճառը, Թովմասյանն առաջարկեց հետեւել ՍԴ կայքին: Այնտեղ, սակայն, նիստը հետաձգելու եւ հաջորդ նիստը անցկացնելու ժամանակացույցի մասին տեղեկություններ դեռ չկան:

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 4-ի որոշմամբ փոփոխության պետք է ենթարկվեին հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը՝ թվակազմը 32-ից կամ 24-ից դարձնելով 20: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որոնցից 5-ը՝ ուսանող: Այս որոշումը վերաբերում է 12 բուհերից 3-ին (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան), մյուս 9-ի մասով այն դեռ նախագծային տարբերակում է:

Կրթության պատասխանատուները նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորում էին այս երեք բուհերում առաջացած ճգնաժամով:

ՇՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդ այժմ գոյություն չունի, որովհետեւ խորհրդի անդամների կեսից ավելիի լիազորությունները դադարեցված են, իսկ Մանկավարժական համալսարանում խորհրդի ժամկետը լրացել է մայիսի 11-ին:ԵՊՀ-ում վիճակն ավելի վատ է. բացի նրանից, որ ԵՊՀ-ն տեւական ժամանակ է չունի ռեկտոր, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն էլ հրաժարականի դիմում է գրել, իսկ ռեկտորի ընտրություն իրականացնող, ինչպես նաեւ ռեկտորի ազատման դիմումն ընդունող մարմինը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, եւս լուծարված է, որովհետեւ խորհրդի 32 անդամների կեսը արդեն լիազորությունները դադարեցնելու դիմում էին գրել, իսկ խորհրդի նիստը կարող է իրավազոր լինել, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:  

Կառավարության այս որոշումը, սակայն, մեծ դժգոհության ալիք էր առաջացրել հատկապես Երեւանի պետական համալսարանում, որի խորհուրդը դրա գործողությունը կանխելու նպատակով ՄԻՊ-ին էր դիմել, որի դիմումի հիման վրա էլ ՍԴ-ում վիճարկվում է որոշումը: Կառավարության որոշումը գիտական համայնքը որակում էր բուհի ինքնավարության ու ազատության դեմ ուղղված քայլ:

Հիշեցնեք, որ բացի նշված որոշումից, ՍԴ-ում, այս անգամ՝ նախագահի դիմումի հիման վրա, վիճարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որում առաջարկվում էր բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման բոլորովին այլ համամասնություն (խորհրդի 9 հոգանոց կազմում 5-ը պետք է ներկայացնեն հիմնադիր ու լիազոր մարմինը, 4-ը՝ բուհը): Այս հարցով նիստը լինելու է հուլիսի 29-ին: Եվ եթե ՍԴ-ն չբավարարի նախագահի դիմումը եւ գտնի, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը, այն միանագամից կմտնի ուժի մեջ, եւ հոգաբարձուների խորհուրդները կձեւավորվեն ըստ վերոնշյալ օրենքի, քանի որ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան որոշումը:

Տպել
1322 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է