Աշխարհի տարբեր երկրներ պատվաստվելը խրախուսում են թխվածքից մինչեւ կով նվիրելով. ինչ կարծիքներ կան Հայաստանի մեթոդի մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվող քաղաքացիները շուտով վիճակահանությամբ կստանան թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: 

Նա նաեւ նշել էր, որ պատվաստանյութերի մասին հանրային տեղեկատվությունը բարձրացնելու նպատակով պետք է խրախուսական միջոցառումներ կազմակերպվեն:

ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ր մշակութային օջախների հետ են համագործակցելու, եւ ինչպե՞ս է գործընթացն իրականացվելու: Նախարարի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Հայկական ժամանակին» փոխանցեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ դեռեւս քննարկվում է, թե ո՞ր մշակութային կենտրոնները մասնակցություն կունենան այս նախագծում:

«Կարծում եմ՝ մշակութային կենտրոններն էլ պիտի շահագրգռվածություն ցուցաբերեն, որովհետեւ սա նաեւ քայլ է դեպի մշակութային կյանքի վերադարձ: Գաղտնիք չէ, որ համավարակի պատճառով ոչ միայն հանրային շփումները պակասեցին, այլեւ մշակութային կյանքը «մեռավ»»,- շեշտեց նա:

Չնայած նախարարի պաշտոնակատարի հայտարարած նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է՝ այն արդեն տարատեսակ քննադատությունների տեղիք է տվել: Լուրը հայտնելու օրվանից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը ողողված է Ավանեսյանի վերոնշյալ հայտարարության սքրինշոթերով ու դրան վերաբերող բացասական երանգ ունեցող մեկնաբանություններով:

Որոշ մարդիկ ամենայն զարմանքով հարցադրում են անում՝ եթե մի պատվաստումն իրենց առողջության համար է արվում, ինչո՞ւ են շահագրգռելով կամ, այսպես ասած, կաշառքով փորձում դրան հասնել: Սոցիալական ցանցերում տարածված արձագանքներից նկատում ենք, որ Ավանեսյանի հայտարարությունից հետո հանրության որոշակի շերտի մոտ պատվաստանյութերի հանդեպ անվստահություն է առաջացել (կամ եղածն ավելացել):

Չինաստանում բնակվող ազգությամբ հայ Մանեն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ երկրում պատվաստվածներին տալիս են տարբեր խանութներից գնումներ անելու կտրոններ (shopping voucher, grocery coupons): Մանեի կարծիքով՝ կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալու համար մարդկանց խրախուսելը նորմալ է, սակայն Հայաստանում ապրող քաղաքացու համար ծիծաղելի է առաջարկվող խաղարկությունը. «Դատարկ սառնարանը կամ վատ պայմաններում ապրելը տոմսը չի լրացնում: Թատրոնի տոմսը ծիծաղելի է որպես խրախուսանք»:

Չինաստանաբնակ մեր հայրենակցի փոխանցմամբ՝ տեղի պատվաստված բնակիչներին տրվում է վճարովի այգիներում անվճար մուտքի իրավունք, անվճար պաղպաղակ եւ այլ սննդամթերքներ. «Պեկինում կան ռեստորաններ, որտեղ ցուցանակ կա փակցված՝ «Եթե պատվաստված ես, կարող ես ուտել անվճար հավի տապակած թեւիկներ բրնձով ու բանջարեղենով կամ դամփլինգ (չինական պիլմենին է): Տրվում են նաեւ հում հավի թեւիկներ, ալյուր, խոհանոցային մեծ անձեռոցիկներ, օճառ»»:

Հատկանշական է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում են նման պրակտիկայով առաջնորդվում. յուրաքանչյուր երկիր յուրովի է պատկերացնում ու խրախուսում իր քաղաքացիներին, որ պատվաստվեն: Կան պետություններ, որտեղ սիմվոլիկ գումար է խաղարկվում, կան, որ սնունդ է բաժանվում, ֆիլմերի, տեսարժան վայրերի այցելության տոմսեր:

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում խաղարկությամբ տրվում էին գարեջուր եւ Հարրի փոթերի մասին ֆիլմի տոմսեր: Հունաստանում պատվաստման դիմաց խաղարկվում էր 150 եվրո:

Ընկերությունները, կազմակերպությունները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները խրախուսում են այն մարդկանց, որոնք պատվաստվում են կորոնավիրուսի դեմ: Ամերիկյան «cnet.com» լրատվականից տեղեկանում ենք, որ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ում երեխաների խնամքի խոշոր մատակարարներից չորսն առաջարկում են պատվաստանյութ ընդունող ծնողների երեխաներին տրամադրել անվճար ցերեկային խնամք: Ծառայություն մատուցել ցանկացած ծնողի պատվաստման օրը, կամ դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում, եթե դրա կարիքը պատվաստվող ծնողները կունենան: Իսկ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի գավառներից մեկում 18 տարին լրացած բոլոր բնակիչները, որոնք մինչեւ հունիսի 27-ն ստացել են պատվաստման առնվազն մեկ չափաբաժին, իրավունք կունենան մասնակցել խաղարկությանը, բացի այդ՝ պատվաստված մեկ բնակիչ հունիսի 28-ին շահելու է 1 միլիոն դոլար: Օրեգոնի քոլեջներից մեկում էլ 12-17 տարեկան պատվաստված ուսանողներին կառաջարկվի խաղարկություն 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ: Մեկ այլ նահանգում էլ, եթե առնվազն մեկ չափաբաժին ես ստացել, ապա մինչեւ 2021 թվականի վերջը կարող ես օրական մեկ անվճար բլիթ ձեռք բերել լավագույն թխվածքաբլիթների խանութից:

Թաիլանդի շրջաններից մեկում իրականացվում է խաղարկություն, որը պատվաստված քաղաքացիներին հնարավորություն է տալիս շահել կենդանի կով: Ինչեւէ, օրինակները բազմաթիվ են:

«Հայկական ժամանակը» փոքրիկ հարցախույզ իրականացրեց երեւանցիների շրջանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ն են պատվաստումը խրախուսելու հայտարարության վերաբերյալ կարծիքները օնլայն հարթակից դուրս: Պարզվեց, որ այն առավել քննադատությամբ է ընդունվել եւ ներկայացվել հատկապես սոցիալական ցանցերում: Համենայնդեպս մեր հարցված քաղաքացիների կարծիքը կա՛մ չեզոք էր, կա՛մ էլ դրական: Հարկ ենք համարում շեշտել, որ հարցվածներից ոչ ոք պատվաստված չէր:

30-ամյա Արմինե Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց՝ նորմալ է, երբ պետությունը խթանում է նաեւ մշակութային կյանքի ակտիվացմանը, քանի որ այն մարդիկ, որոնք ցանկանում են պատվաստվել, դրան զուգահեռ նաեւ կօգտվեն այդ արտոնությունից: Քաղաքացու խոսքով՝ դեռ չի որոշել, թե երբ կպատվաստվի, բայց չի բացառում:

62-ամյա Պողոսի կարծիքով՝ պատվաստումը խրախուսելու մասին հայտարարությունը հեքիաթ է: Իսկ ինչ վերաբերում է պատվաստմանը, ասաց. «Միանշանակ պիտի պատվաստվեմ, որովհետեւ ԱՄՆ եմ գնալու»: Հարցին, թե ինչո՞ւ է մեկնում, արտագաղթո՞ւմ է, նա պատասխանեց. «Չէ, ինչո՞ւ պիտի արտագաղթեմ, գնում եմ, մի որոշ ժամանակ աշխատեմ, հետ գամ. ընտանիքս այստեղ է: 2017 թվականից ես վիզա ունեմ, եթե արտագաղթելու լինեի, այդ ժամանակ կգնայի: Հիմա էլ ստիպված եմ, կարիքներս են դրդում»:

Հարցվածներից 59-ամյա Լարիսա Առաքելյանը եւս պատվաստված չէր, սակայն նշեց՝ արդեն մտածում է առաջիկայում պատվաստվելու մասին: «Նախարարի՝ թատրոններ գնալու առաջարկին շատ լավ եմ վերաբերում, ինչու ոչ, ես հենց պատվաստվեմ, սիրով կօգտվեմ»,- ասաց նա:

52-ամյա Մարիամն էլ ասաց, որ նախաձեռնությանը նորմալ է վերաբերում: Դիտարկմանը, թե մարդկանց մոտ այն այնքան էլ միանշանակ չի ընդունվել, ասաց. «Դե, երեւի օպերա չեն սիրում, կամ էլ թատրոնի ու օպերայի տոմսերը չեն վաճառվում, ուզում են ազատվել: Բայց եթե ուզում էին ժողովրդի համար հաճելի բան անել, կարող էին պոպուլյար ինչ-որ երգչի կամ երաժշտի համերգի տոմսեր բաժանել»: Քաղաքացին օրինակ բերեց արտերկրում պատվաստվողներին առաջարկվող տարատեսակ օգնության տարբերակներն ու խրախուսումները:

Տպել
9274 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին