Հայտնի են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով ՍԴ նիստի հետաձգման պատճառն ու նոր նիստի օրը

Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել են 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով դատական նիստի հետաձգման պատճառն ու հաջորդ նիստը անցկացնելու ժամանակացույցը:

Նշենք, որ գործի դատաքննությունը պետք է տեղի ունենար երեկ՝ ժամը 11:00-ին, գրավոր ընթացակարգով:

Ըստ ՍԴ աշխատակարգային որոշման՝ նիստը հետաձգվել է, քանի որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել: Ըստ այդմ՝ նոր նիստի օր է նշանակվել սեպտեմբերի 23-ը: Գործի դատաքննությունը տեղի կունենա ժամը 14:30-ին: 

Հիշեցնենք, որ Կառավարության մայիսի 4-ի որոշմամբ փոփոխության են ենթարկվել հիմնադրամ 12 բուհերից 3-ի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հոգաբարձուների խորհրդի ձեւավորման կարգը: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի թվակազմը նախկին 32-ի փոխարեն պետք է դառնա 20: Այդ կազմից Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որից 5-ը՝ ուսանող: Մնացյալ 9 բուհերի մասով նախագիծը դեռ մնում է քննարկման փուլում:

Կրթական ոլորտի պատասխանատուները որոշման հրատապությունը բացատրում էին 3 բուհերում առաջացած ճգնաժամով: ՇՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդ այժմ գոյություն չունի, որովհետեւ խորհրդի անդամների կեսից ավելիի լիազորությունները դադարեցված են, իսկ մանկավարժական համալսարանում խորհրդի ժամկետը լրացել է մայիսի 11-ին: ԵՊՀ-ն էլ տեւական ժամանակ է՝ չունի ռեկտոր: Ընդ որում՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն էլ հրաժարականի դիմում է գրել: Վերջինիս հրաժարականի դիմումի ընդունումը եւ նոր ռեկտորի նշանակման հարցը ուշանում են, քանի որ այս դեպքում եւս լուծարված է ռեկտորի ազատման դիմումն ընդունող մարմինը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը:

Կառավարության այս որոշման հետ, սակայն, համաձայն չէին հատկապես ԵՊՀ-ում: Համալսարանականները կարծում էին, որ որոշմամբ բուհի ինքնավարությունն ու ազատությունը հայտնվում են վտանգի տակ: ԵՊՀ Գիտխորհուրդը նույնիսկ Կառավարության որոշման գործողությունը կանխելու նպատակով ՄԻՊ-ին էր դիմել, որի դիմումի հիման վրա էլ այժմ ՍԴ-ում վիճարկվում է որոշումը:

Նկատենք, որ բացի նշված որոշումից, ՍԴ-ում, այս անգամ՝ նախագահի դիմումի հիման վրա, վիճարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որում առաջարկվում էր բուհերի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման բոլորովին այլ համամասնություն (խորհրդի 9 հոգանոց կազմում 5-ը պետք է ներկայացնեն հիմնադիր ու լիազոր մարմինը, 4-ը՝ բուհը): Այս հարցով նիստը լինելու է վաղը՝ հուլիսի 29-ին: Եվ եթե ՍԴ-ն չբավարարի նախագահի դիմումը եւ գտնի, որ օրենքն ամբողջությամբ համապատասխանում է Սահմանադրությանը, այն միանգամից կմտնի ուժի մեջ, եւ հոգաբարձուների խորհուրդները կձեւավորվեն ըստ վերոնշյալ օրենքի, որովհետեւ օրենքն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան որոշումը:

Տպել
1828 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին