Ֆրանսիան Հայաստանին չի կարող ռազմական եղանակով օգնել, չպետք է առաջարկվեն անիրատեսական լուծումներ. փորձագետ

Հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի կողմից նախորդ գիշեր իրականացված սադրանքների նպատակն, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, հենակետերի բարելավման փորձն է՝ առաջխաղացման նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Եվ սա, ըստ ՊՆ-ի, տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող եռակողմ բանակցություններից առաջ:

Փորձագետները եւս գիշերվա սադրանքը որակում են որպես ՌԴ-ում տեղի ունեցող բանակցություններից առաջ Հայաստանի ու Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց, լայնամասշտաբ պատերազմի վերածվելու վտանգ չեն կանխատեսում:

Թեմայի շուրջ զրուցել ենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ.

- Պարո՛ն Պետրոսյան, հերթական անգամ գնալով սադրանքների՝ ի՞նչի է ուզում հասնել Ադրբեջանը:

- Ադրբեջանական կողմի գործողություների տրամաբանությունը նույնն է, ինչ մինչպատերազմյան իրավիճակը՝  նման սադրանքներ հրահրելով, ուժի սպառնալիքով պարտադրել Հայաստանին, որոշակի խնդիրներ ստեղծել միջնորդ Ռուսաստանի համար՝ սեփական օրակարգը առաջ մղելու նպատակով: Իսկ օրակարգում, ակնհայտ է, հետպատերազմական շրջանի մի քանի առանցքային հարցեր են՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները երկու երկրների միջեւ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրականացումը, «խաղաղության պայմանագրի» պարտադրումը եւ ամենակարեւորը՝ Արցախյան հիմնախնդիրը օրակարգից դուրս մղելը:

- Ըստ ձեզ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը համաձայնեց հրադադարի: Հնարավո՞ր է՝ եղել են նախապայմաններ, մեր կողմից որեւէ հարցում զիջման խոստումներ:

- Բավականաչափ բարդ է այս հարցին միանշանակ պատասխան տալը, որովհետեւ առկա է տեղեկատվության պակաս: Ենթադրելի է, որ առնվազն ՌԴ միջնորդությամբ ձեռք է բերվել առարկայական բանակցություններ վարելու պայմանավորվածություն: Չպետք է մոռանանք, որ ադրբեջանական կողմը ժամանակի խնդիր ունի: Որքան ձգվեն բանակցությունները եղած խնդիրների հետ կապված, այնքան ադրբեջանաթուրքական դաշինքի համար բարդանալու է սեփական օրակարգը պարտադրելը: Դա պայմանավորված է ինչպես հայկական կողմի հետպատերազմյան վերականգնմամբ՝ սեփական խնդիրները լուծելու, բանակը, քաղաքական համակարգը վերագործարկելու հնարավորությամբ, այնպես էլ միջազգային հիմնական դերակատարների՝ Արեւմուտքի կողմից այս գործընթացին հետամուտ լինելու քայլերով: Որովհետեւ մենք ականատես ենք լինում, թե ինչպես վերջին մեկ ամսվա ընթացքում ե՛ւ Եվրամիությունը, ե՛ւ դրա առանձին անդամ երկրներ, ե՛ւ Միացյալ Նահանգները հստակ ուղերձներ են հղում՝ ցույց տալով իրենց հետաքրքրությունը Հարավային Կովկասում ձեւավորված իրավիճակի, մասնավորապես արցախյան հակամարտության գոտում առկա վիճակի հետ կապված: Նրանց ուղերձներում հստակ երեւում է պատրաստակամություն՝ հնարավորինս շուտ վերակենդանացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ դրա շրջանակներում հասնելու Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը:

- Տեղյա՞կ եք՝ ինչ պետք է քննարկեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, եւ ինչ եք կարծում՝ հաջողվե՞ց Ադրբեջանին հասնել իր այն նպատակին, ինչ իր առջեւ դրել էր այս սադրանքն իրականացնելով:

- Կրկին տեղեկատվության պակասով պայմանավորված բարդ է հստակ վերլուծություն իրականացնելը, բայցեւայնպես ադրբեջանական կողմը այս նույն մարտավարությունը կիրառել է նաեւ մինչպատերազմական իրավիճակում. առանցքային հանդիպումներից, բանակցային գործընթացում կարեւոր շրջափուլերից առաջ ադրբեջանական կողմը մշտապես լարել է իրավիճակը՝ փորձելով շանտաժ իրականացնել գործընթացի բոլոր մասնակիցների հանդեպ:

Եթե պայմանավորվածություն կար բանակցության, ապա միանշանակ ադրբեջանական կողմը փորձ է արել այս շանտաժի միջոցով պարտադրել սեփական օրակարգը: Մենք գիտենք, որ մայիսի 12-ից հետո, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ մինչեւ այժմ էլ այնտեղ են գտնվում, հայկական կողմը դադարեցրեց բոլոր բանակցությունները՝ մինչեւ այդ եղած բոլոր խնդիրների հետ կապված, նույն տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ կապված: Այդ սադրանքից հետո առարկայական բանակցություններ չէին ընթանում, որովհետեւ հայկական կողմը հանդես էր գալիս հստակ նախապայմաններով, որոնք հնչեցվել են անգամ ՀՀ վարչապետի կողմից՝ ադրբեջանական կողմը պետք է զորքերը հետ քաշի մինչեւ մայիսի 12-ի դիրքերը, պետք է առաջնային խնդիրների թվում ներառվեն հումանիտար հարցերը՝ մասնավորապես ռազմագերիների վերադարձը, եւ հետո միայն իրականացվի նոյեմբերի 9-ի հայտարարության մնացած կետերի իրականացումը:

Հավանաբար նման սադրանքների միջոցով  Ադրբեջանը ցանկանում է պարտադրել, որ հայկական կողմը հետ կանգնի նշածս պայմաններից եւ հենց Ադրբեջանի ցանկալի օրակարգով վարի բանակցություններ:

- Իսկ ենթադրություններ կարո՞ղ ենք անել, թե ինչ են քննարկելու երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները՝ հաշվի առնելով, որ օրերս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ քարտեզագրական տեղեկատվության միջոցով պատրաստ են աջակցել կողմերին՝ սահմանագծման եւ սահմանազատման հարցում, ինչպես նաեւ՝ որ «ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք հաղորդել»:

- Այո, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպման թեմատիկ բովանդակությունը կանխատեսելի է, դա կարող է պայմանավորված լինել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներով: Դա այս փուլում կարեւոր է ադրբեջանական կողմի համար, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձեւաչափը պետք է ակտիվանա, որովհետեւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության համար պարտադիր է արցախյան խնդրի լուծումը: Եվ շատ հնարավոր է, որ այս բանակցային փաթեթում հենց ռուսական կողմի առաջարկած տարբերակն է:

- ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը: Ի՞նչ գործիքների մասին է խոսքը:

- Բազմաթիվ գործիքներ առկա են. նման խնդիրները սովորաբար բնորոշ են այնպիսի միջազգային կազմակերպությունների օրակարգին, ինչպիսին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է. Պետք է փորձ անել այնտեղ քննարկման թեմա դարձնել ադրբեջանական սադրանքները: ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում լայն հնարավորություն կա բարձրացնելու այդ թեման, Ռուսաստանի հետ դաշնակային հարաբերություններում կա հնարավորություն բարձրացնել թեման: Այսինքն բազմաթիվ միջազգային ձեւաչափերում այս խնդրի քննարկումը ակտիվացնելու հնարավորություններ կան եւ ես հուսով եմ, որ առաջիկայում ԱԳՆ-ն հայտարարություններից կանցնի գործողությունների եւ մենք կտեսնենք դրա արդյունքները: Այլ հարց է, որ հնարավոր է ԱԳՆ-ի գործողություններում կաշկանդվածություն կա՝ ենթադրենք պայմանավորված ՌԴ-ի հետ ստվերային պայմանավորվածություններով՝ առ այն, որ հայկական կողմը Ադրբեջանի հետ սահմանային խնդիրն այլեւս չի դիտում որպես ՀԱՊԿ քննարկման թեմա: Կրկնեմ՝ դա ընդամենը ենթադրություն է, որովհետեւ չունեմ տեղեկատվություն: Բայց այն, որ ՀԱՊԿ-ի հնարավորությունները կարող էին օգտագործվել (որովհետեւ սա հստակ ռազմական բախում է՝ հրահրված ադրբեջանական կողմից), բայց Հայաստանն այլեւս չի օգտագործում, դա հստակ է:

-Ի՞նչը կարող է պատճառ դառնալ նման ստվերային պայմանավորվածության:

- Պարզապես այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունը, լինելով հետպատերազմական գործընթացի միջնորդը, եւ փաստացի Արցախի անվտանգության առանցքային հովանավորը, իսկ ամենակարեւորը՝ ՀՀ ռազմավարական դաշնակիցը, գուցե խնդրել է Հայաստանին, որ փորձի հարցերը կարգավորել եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափով (իսկ իրականում քառակողմ ձեւաչափով, հաշվի առնելով Թուրքիայի անուղղակի ներգրավվածությունը այս գործընթացում):

- Այս բոլոր գործիքների թվում դուք չնշեցիք Ֆրանսիային դիմելու մասին, թեեւ այսօր ամեն երկրորդ հարցվող բնակիչը նշում է, որ պետք է առաջին հերթին դա անել:

- Ես գտնում եմ, որ չպետք է լուծումներ առաջարկվեն, որոնք անիրատեսական են: Հայաստանում պետք է օբյեկտիվ կերպով գնահատվի եւ հաշվարկվի որեւէ բարեկամ կամ գործընկեր երկրից հնարավոր աջակցության ձեւաչափը եւ միջոցները: Ֆրանսիան, Միացյալ նահանգները կամ ՀՀ այլ գործընկեր երկրներ Հայաստանի Հանրապետությանը կարող են աջակցել խիստ սահմանափակ ձեւաչափերով: Ֆրանսիան Հայաստանի Հանրապետությանը չի կարող ռազմական եղանակով օգնել, դա ակնհայտ է:

- Ինչո՞ւ:

- Չպետք է մոռանալ, որ միջազգային հիմնական դերակատարների կողմից այս տարածաշրջանը  ճանաչվել է որպես ՌԴ կենսական շահերի գոտի եւ միջազգային առանցքային աշխարհաքաղաքական դերակատարները կխուսափեն այս տարածաշրջանում այնպիսի քայլերի դիմել, որոնք կարող են բերել ՌԴ-ի հետ հարաբերությունների լարման: Ֆրանսիայի գործառույթները կարող են սահմանափակվել ՀՀ-ին լայն քաղաքական աջակցություն ցուցաբերելու ձեւաչափում: Մի բան եւս պետք է ամրագրենք, ավելի քան 2 դար է՝ պատմականորեն ապացուցված է, որ միայն Ռուսաստանն է շահագրգռված այս տարածաշրջանում իր ներուժի ահռելի չափը օգտագործել՝ այստեղ իր դերակատարությունը ապահովելու համար: Ռուսաստանն ունի դաշնակցային հարաբերություներ Հայաստանի հետ եւ սա արդեն կարեւորագույն երաշխիք է այս տարածաշրջանում մեր որոշակի խնդիրների լուծման համար: Պարզապես հավելյալ խնդիրներ են առաջացել այն պատճառով, որ ՌԴ-ն կարեւոր ռազմավարական նշանակության գործընկերության մակարդակի հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի հետ, եւ հետեւաբար, երկու կարեւոր դերակատարների միջեւ առաջացած խնդրում բավականին բարդ է միջնորդական առաքելություն իրականացնել: Բայց այլ արտատարածաշրջանային դերակատար, որը կկարողանա շատ ավելի մեծ ներդրում ունենալ այս տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կամ վերահսկելի իրավիճակի հասնելուն, միանշանակ չկա  եւ սա է նաեւ պատճառը, որ Արեւմուտքը այս տարածաշրջանում ինքնուրույն չի խաղում, խաղում է Թուրքիայի միջոցով: Այսինքն այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող է Թուրքիան օգտագործել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար՝ Արեւմուտքը կողմ է այդ քայլերին: Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկենք տարածաշրջանում իրավիճակը եւ բոլոր նրբությունները:

- Պարոն Պետրոսյան, կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակում մեր խնդիրների լուծումը քաղաքական դաշտում է, ռազմական դաշտում ավելի մեծ զարգացում չի լինի:

- Միանշանակ այդպես է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը ես բացառում եմ, բայց փոքր սադրանքների հնարավորությունը մեծ է, որովհետեւ Թուրքիա-Ադրբեջան դաշինքը խաղում է ժամանակի հաշվին, նրանց շատ արագ պետք է հասնել միասնական օրակարգում եղած խնդիրների լուծմանը: Եվ այդ նպատակով նրանք փորձելու են հնարավորինս մեծացնել ճնշումը Հայաստանի ու Ռուսաստանի վրա՝ անընդհատ ապակայունացնելով իրավիճակը մի կողմից ստիպել, որ հայ հասարակությունը շարունակի մնալ պատերազմի սպառնալիքի ներքո, բացի այդ, ունենալով մարդկային կորուստներ, պահանջներ ներկայացնի սեփական իշխանություններին՝ գնալ արագ լուծումների: Մյուս կողմից, խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի համար՝ պարտադրի ավելացնելու ճնշումը հայկական կողմի վրա, որ ադրբեջանաթուրքական կողմից առաջարկված օրակարգի շուրջ ծավալվեն առարկայական բանակցություններ եւ հնարավորինս շուտ ձեռք բերվեն լուծումներ:

Տպել
5938 դիտում

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ