Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշներ 77 կգ քաշային Կարապետ Չալյանն ու 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Չալյանը 1/8 եզրափակչում հանդիպեց ուզբեկ Ժալսոնգայ Բերդիմուրատովին ու հաղթեց 5-0 հաշվով: Չալյանը մեկ միավոր ստացավ ակտիվության համար, ևս 4 անգամ էլ կարողացվ մրցակցին աշխատանքային գոտուց դուրս հանել:

 

Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը Եվրոպական խաղերի հաղթող ռուս Ալեքսանդր Չեխիրկինն էր, որին Չալյանը պարտվել էր այդ մրցաշարի եզրափակչում: Գոտեմարտի սկզբում Չալյանը մրցակցին աշխատանքային գոտւց դուրս հանեց ու ստացավ մեկ միավոր: Այնուհետև հայ ըմբիշը զգուշացվեց պասիվության համար, Չեխիրկինը մեկ միավոր ստաացավ, սակայն չկարողացավ պերտերից գլորում անել: Երկրորդ մրցափուլում արդեն Չալյանն ակտիվության համար միավոր ստացավ: Գոտեմարտն ավարտվեց Կարապետի հաղթանակով՝ 2-1 հաշվով: Այժմ Չալյանը կիաեզրափակչում կհանդիպի ղրղզ երիտասարդ ըմբիշ Ակժոլ Մախմուդովին:

 

Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը մեկ այլ ղրղզ Ուզուր Ջուզուպբեկովն էր, որին Արթուրն այս տարի փետրվարին պարտվել էր 5-7 հաշվով: Ալեքսանյանն առաջին մրցափուլում մեկ միավոր ստացավ ակտիվության համար ու ևս երկու միավոր՝ մրցակցին պարտերից գլորելու համար: Երկրորդ մրցափուլում ակտիվության համար միավոր ստացավ ղրղզ ըմբիշը, բայց չկարողացավ հնարք կատարել, նրա մարզիչների անհաջող բողոքարկումից հետո հաշիվը դարձավ 4-1:

 

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց ֆինն Արվի Մարտին Սավոլայնենին: Առաջին մրցափուլում ակտիվության համար միավոր ստացավ Սավոլայնենը, բայց չկարողացավ հնարք կատարել: Երկրորդ մրցափուլում Ալեքսանյանը 5 միավոր վաստակեց՝ մեկն ակտիվությանը, չորսը՝ երկու գլորումների համար: Ռիոյի օլիմպիական չեմպիոնը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպելու է իրանցի  Մոհամադհադի Սարավիին: Կիսաեզրափակիչ գոտեմարտերը սկսվելու են Երևանի ժամանակով 13:15-ին:

 

 

Տպել
9036 դիտում

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան