Տավուշ-Ռեգեն համագործակցության փորձը կարևորագույն ձեռքբերում է. Վաչե Տերտերյանն ընդունել է Ռեգենի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր  ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար  Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ  Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն  Հերբերթ Ուննաշը  և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում»  ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին,  ընդգծել է, որ Տավուշ-Ռեգեն համագործակցության երկարամյա փորձը կարևորագույն ձեռքբերում է ոչ միայն մարզերի, այլև համագործակցության ակունքներում առաջին իսկ օրվանից կանգնած գործընկերների համար։ Փոխնախարարը նշել է, որ այս համագործակցությունը ՏԿԵ նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես կստանա վարչական օժանդակություն՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է  Ռեգենի մարզի հետ նոր մարտահրավերների և նոր ծրագրերի իրականացման՝ հաշվի առնելով համագործակցության չիրացված  հնարավորությունները։

Տերտերյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզում իրականացվում է նաև «Եվրամիությունը մարզերի համար» ծրագիրը, որը կոչված է խթանելու տուրիզմի, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացմանը։

Ռիտա Րորլին, շնորհակալություն հայտնելով հյուրընկալելու համար,  նշել է, որ գերմանական կողմը պատրաստակամ է և խրախուսում է այս համագործակցությունը՝ կարևորելով տարածաշրջանային զարգացումը։ Ռեգենի մարզպետը հավելել է, որ Հայաստանը թվայնացման մեջ առավելություն ունի և Ռեգենը նույնպես գործուն քայլեր է իրականացնում հայկական փորձը մարզում կիրառելու համար։

Տերտերյանը մասնավորապես ընդգծել է հաջորդ շաբաթ Բեռլինում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցության հերթական նիստի կարևորությունը, որին կմասնակցի նաև փոխնախարարը, և հույս հայտնել, որ այն կդառնա նոր ծրագրերի իրականացման, կապերի խորացման լավագույն խթանը։ «Միջտարածաշրջանային զարգացման համատեքստում այսպիսի համագործակցությունը  շատ լավ բազա է ավելի բարձր ազգային մակարդակում ավելի դժվար խնդիրներ քննարկելու և լուծում գտնելու համար»,- նկատել է Տերտերյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի, կլիմայական փոփոխությունների, բնական աղետների հետևանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ում խմելու ջրի պաշարների, ջրսպառման, առկա խնդիրների և ոլորտում իրականացվող ռազմավարության մասին։

Տպել
953 դիտում

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին