ՀՀ պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը. պատճառը հայտնի է

Սերբիայի իրավապահ մարմինները Հայաստանի Հանրապետության իշխանությունների պահանջով ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն: 

«Տասսի» փոխանցմամբ, նա ձերբակալվել է օգոստոսի 27-ին, երբ փորձել է հատել «Պրեսևո» սահմանային անցակետը: Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը լուրը հաստատել է երեկ՝ սեպտեմբերի 3-ին միայն:

Հայաստանի իրավապահ մարմինները պահանջում պնդում են, որ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի 3 բարձրաստիճան դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել են երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, որը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ:

Հիշյալ պաշտոնյայի անունը չի հիշատակվում:

Նշենք, որ Միլենկովսկին երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի մտերիմ ազգականն է: Վերջինս այժմ ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար:

Slobodenpecat-ը հայտնում է, որ Սերբիայի դատարանը ձերբակալման միջազգային օրդեր է ունեցել հանցագործության համար, որը Միլենկովսկին, ըստ մեղադրանքի, կատարել է արտասահման (ենթադրաբար՝ Հայաստան -խմբ.) կատարած իր մասնավոր ուղևորության ժամանակ:

Նշվում է, որ հայ պաշտոնյան, որին օգնել են Միլենկովսկին եւ ևս 2 մակեդոնացի դիվանագետներ, անցնում է միլիոնավոր դոլարների հափշտակության գործով:

Koha-ն էլ գրում է, որ այս գործողության դրդապատճառները հայտնի չեն, սակայն կասկածներն այն մասին են, որ հանցագործությունը կատարվել է Մակեդոնիայի անվտանգության բարձր կառույցների իմացությամբ: Մասնավորապես ձերբակալված Միլե Միլենկոսկին երկու այլ դիվանագետների հետ հայ պաշտոնյային երկրից հանելու առաքելության համար վերցրել է մասնավոր ինքնաթիռ, որով մեկնել են Հայաստան: 

Միլենկովսկին ձերբակալվել է Սերբիայի Վրանժե քաղաքում ենթադրյալ հանցակիցներից մեկի հետ, որն այժմ թոշակի անցած դիվանագետ է ու 2018-ին վերը նշված գործողության մասնակից է եղել: Ըստ լրատվամիջոցի, սակայն, այժմ կալանքի տակ է միայն Միլենկովսկին:

Միլե Միլենկոսկին հայտնի է եղել իր վիճելի քայլերով մակեդոնական դիվանագիտության մեջ աշխատանքի սկզբից: Koha-ի փոխանցմամբ, մասնավորապես նա կասկածվում էր ֆինանսական խարդախության մեջ ներգրավված լինելու համար Դետրոյտում Մակեդոնիայի հյուպատոսությունում, որտեղից այնուհետև տեղափոխվել էր Չիկագո 2011 թվականի օգոստոսին, որտեղ, ըստ կենսագրության, նա ապրել է 10 տարի և 2 ամիս: Այնտեղ նա վեճ է ունեցել գլխավոր հյուպատոսի հետ, այնուհետ՝ ուղարկվել Վաշինգտոն: Բայց քանի որ նա բազմիցս միջադեպերի մասնակից է եղել, Վաշինգտոնում նախկին դեսպան Զորան Յոլևսկու խնդրանքով վերադարձվել է Սկոպյե:

2017-ին Միլենկոսկին միացել է Վիեննայում ԵԱՀԿ Մակեդոնիայի առաքելությանը՝ որպես այն ժամանակվա դեսպան Կիրե Իլիովսկիի տեղակալ, սակայն  դիվանագետը վեճ է ունեցել նաև նրա հետ: Չնայած նրա սկանդալային վարքագծին տեղյակ լինելուն՝ դիվանագետը Սերբիայի ԱԳՆ-ի իմացությամբ շարունակել է դիվանագիտական աշխատանք կատարել:

Հավելենք, որ ձերբակալված Միլենկովսկուն Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:

Տպել
14609 դիտում

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին