Որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան ամռան ամիսներին և որ երկրներից

2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Հայաստան է ժամանել 313.396 զբոսաշրջիկ, որից 239.053-ը մեր երկիր են եկել օդային ճանապարհով: Այս մասին «Հայկական ժամանակին» փոխանցեցին Զբոսաշրջության պետական կոմիտեից:

Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ամենաշատը Հայաստան այցելել են Ռուսաստանի Դաշնությունից՝ 119.417 զբոսաշրջիկ: Նախորդ երկու տարիների համեմատ այս տարի աճել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ 36.239 մարդ: Երրորդ տեղում են հարևան Վրաստանից ժամանածները՝ 19.311 քաղաքացի:

Վերջին երեք ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներից մեր երկիր ժամանածների թիվը կազմում է 15.109: Հնդկաստանից եկածներինը՝ 12.125, իսկ Ֆրանսիայից այցելել է 6008 մարդ: 

Հետաքրքրական է նաև այն, որ վերջին երեք ամիսներին մեր երկիր ավելի շատ այցելել են տղամարդիկ, քան կանայք: Տղամարդկանց թիվը կազմել է 175.382 մարդ, իսկ կանանց թիվը՝ 138.014:

Զբոսաշրջության կոմիտեի փոխանցած տվյալներից նկատելի է դառնում, որ վերջին երեք տարիների ընթացքում ամենաշատ զբոսաշրջիկները Հայաստան այցելել են 2019 թվականին:

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1.894.377 զբոսաշրջիկ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 375.216, որը 80 տոկոսով ավելի ցածր է, քան 2019 թվականի տվյալները: Այս ցուցանիշը ձևավորվել է միայն 2020թ. հունվար-մարտ, սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի տվյալներով: Իսկ ապրիլ-հունիս և հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշումով պայմանավորված, որն ուղղված էր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը, ՀՀ ներգնա և արտագնա զբոսաշրջային այցելությունները սահմանափակվեցին: Այսպիսով՝ նշված ժամանակաշրջանում զբոսաշրջիկների այց Հայաստանի Հանրապետություն չի արձանագրվել:

Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2019 թվականին զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան է եկել ԱՊՀ և ԵՄ երկրներից: Նույն տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 26.2 տոկոսը եկել է ԱՊՀ երկրներից: Այս ցանկում բացարձակ մեծամասնություն են կազմում Ռուսաստանի Դաշնությունից եկած այցելուները՝ 22.7 տոկոս: Հայաստան են ժամանել գրեթե նույն քանակությամբ զբոսաշրջիկներ նաև Եվրամիության երկրներից՝ 26.1 տոկոս: Այստեղ էլ առաջատարը Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներն են՝ 8.3 տոկոս, իսկ Ֆրանսիայից ժամանածների թիվը կազմում է 6.6 տոկոս: Այլ երկրներից ժամանածների թիվը տոկոսային հարաբերությամբ կազմում է 47.7 տոկոս, որից 6.1 տոկոսը մեր երկիր են եկել Միացյալ Նահանգներից, իսկ 5.1 տոկոսը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Նկատենք, որ 2020-ին 2019 թվականի համեմատ աճել է ԱՊՀ երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը՝ 44.4 տոկոս: Ինչպես 2019-ին, 2020-ին էլ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանածների մեջ մեծամասնություն են կազմել Ռուսաստանի Դաշնությունից եկածները՝ 39.0 տոկոս:

Նկատենք նաև, որ 2020 թվականին, 2019-ի համեմատ, նվազել է ԵՄ երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը՝ 17.1 տոկոս, որից 4.1 տոկոսը ժամանել են Գերմանիայից, իսկ 5.1-ը Ֆրանսիայից:

Նույն տրամաբանությամբ նվազել է նաև այլ երկրներից ժամանածների թիվը՝ 38.5 տոկոս, 6.5 տոկոսը բաժին է հասնում Միացյալ Նահանգներից եկածներին, իսկ 6.9 տոկոսը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին:

Համեմատելով 2021-ի ամռան երեք ամիսների ստացված տվյալները 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ՝ նկատելի է դառնում, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի ամռանը Հայաստան է այցելել 643.483 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այցելածների թիվը նվազել է 330.087-ով:

Մերի Մնոյան

Տպել
3710 դիտում

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից