Երևան
11 °C
Հոկտեմբերի 1-ից աշխատանքի գնալիս քաղաքացիները պետք է գործատուին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելու սերտիֆիկատ կամ երկու շաբաթը մեկ քովիդի թեստ հանձնեն, այլապես գործատուն իրավունք ունի խզել աշխատանքային պայմանագիրը: Սա առողջապահության նախարարության նոր որոշումն է, որը բացի քաղաքական պաշտոն զբաղեցնողներից, վերաբերում է բոլոր քաղաքացիներին, որոնք աշխատում են, քանի որ հանրային ծառայության օրենքը չի տարածվում պաշտոնյանների վրա:
Կրթական ոլորտի մասնագետները նույնպես զերծ չեն նոր կարգից: Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով՝ արդեն կան դասախոսներ, որոնք հերթագրվել են, որ պատվաստվեն, որոշները արդեն պատվաստված են: Ըստ նրա՝ դասախոսների շրջանում այս հարցի շուրջ դժգոհություններ չկան. բոլորն էլ համաճարակային իրավիճակը լավ են պատկերացնում:
«Ֆակուլտետում հիմնական դասախոսների թիվը 17 է, ունենք ժամավճարով դասախոսներ, հրավիրյալ դասախոսներ, ովքեր այն կազմակերպությունում, որի աշխատակիցն են, այնտեղ էլ պատվաստվել են: Հիմա պատվաստված կամ պատվաստվել ցանկացող դասախոսների թիվ կդժվարանամ ասել, քանի որ գուցե այս պահին ինչ-որ մեկը հերթագրվում է՝ պատվաստվելու համար, ինչ-որ մեկը պատվաստվում է, ինչպես, օրինակ, ես տեղեկացա, որ մեր ամբիոնի վարիչներից մեկը հերթագրվել է և սպասում է, որ իրեն կանչեն պատվաստման: Այսինքն՝ գործընթացը հույս է ներշնչում, որ կունենանք բավական հուսադրող իրավիճակ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը՝ նշելով՝ ինքը նույնպես հերթագրվել է, որ պատվաստվի:
Նրա խոսքերով՝ ֆակուլտետի դասախոսներն իրավիճակի լրջությունը լավ են պատկերացնում և համավարակի բերած խնդիրները լուծելու անհրաժեշտությունը լավ են գիտակցում: Միակ բանը, որ դասախոսներին տարակուսանքի մեջ է գցում, պատվաստանյութերն են.
«Տարբեր առիթներով խոսել ենք պատվաստանյութերի մասին, կարծիքները այստեղ շատ տարբեր են, ոմանք ասում են՝ սպասում ենք այն պատվաստանյութին, որը չկա դեռ Հայաստանում, երբ լինի, կպաստվատսվենք»,- ասաց դեկանը:
Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով՝ ֆակուլտետը կորոնավիրուսի պատճառով դասախոսների դասի հաճախելու խնդիր չի ունեցել: 2020 թվականի մարտի 16-ից օնլայն ուսուցման ժամանակ աշխատակիցները երբևէ չեն դժգոհել տեխնիկայի խնդիրներից կամ այլ բանից: Խնդիր չեն ունեցել նաև 2021 թվականի ուսումնական տարին սկսելու ժամանակ:
«Երբ հունիսին ամփոփում էինք կիսամյակը, չունեցանք որևէ խնդիր, որը պայմանավորված լիներ համավարակի և հեռավար անցնելու խնդրով: 2-րդ կիսամյակում մենք անցանք օֆֆլայն ռեժիմի, ունեցանք դասախոսներ, որոնք կորոնավիրուսը հաղթահարեցին. ոմանք՝ մի քիչ թեթև, ոմանք՝ դժվարությամբ: Պետք է լրջորեն աշխատել, պետք է օգտագործել բոլոր ռեսուրսները՝ ոչ ստանդարտ վիճակը հաղթահարելու համար»,- ընդգծեց նա:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, սակայն, նոր կարգի հետևանքով ֆակուլտետում լարված իրավիճակ է: Ըստ նրա՝ դասախոսները այս հարցի շուրջ որոշակի դժգոհություններ ունեն, բայց արդեն կան դասախոսներ, որոնք պատվաստվել են կամ ցանկանում են պատվաստվել:
«Կան դասախոսներ, որոնք հիվանդացել են և հետո պատվաստվել, կան դասախոսներ, որոնք կտրականապես հրաժարվում են: Այսօր ամբիոններից մեկում բավական թեժ քննարկում էր այդ հարցի շուրջ: Խնդիրը բավական նուրբ է, մի կողմից մենք բախվել ենք համավարակին և լուծման ուղիներ ենք փնտրում, մյուս կողմից էլ մարդու իրավունքներն են, որը միշտ էլ գերակա արժեք է եղել: Առողջապահության նախարարը եկել էր համալսարան և իմ հարցին ի պատասխան՝ նշեց՝ ոչ թե պատվաստումն է պարտադիր, այլ երկու շաբաթը մեկ թեստավորումը: Դասախոսներ կան, որոնց աշխատավարձը 70 հազար է, եթե երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն, 30 հազար կունենան»,- մեզ հետ զրույցում ասաց Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ ինքը այս հարցի վերաբերյալ առաջարկներ ունի. եթե դասախոսը չի ցանկանում պատվաստվել, ապա երկու շաբաթը մեկ թեստ հանձնելու նրա ծախսերը պետք է լինեն համալսարանի հաշվին, կամ դասախոսները պետք է պարգևավճար ստանան:
«Կամ առողջապահական ապահովագրման միջոցով հոգան այդ ծախսերը: Պատվաստանյութերի վերաբերյալ ասեկոսեներն էլ բավականին բացասական տրամադրություններ են առաջացնում: Որքան մոտենում է հոկտեմբերի 1-ը, իրավիճակը ավելի սուր է դառնում: Հարցերն ու խնդիրներ են ի հայտ գալիս, օրինակ, եթե լսարանում 80 ուսանող կա չպատվաստված և մեկ պատվաստված դասախոս, արդյոք դա է՞լ արդյունավետ կլինի, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:
Ֆակուլտետում կա 80 դասախոս, որոնցից 10-ից ավելին, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, պատվաստված են: Ասում է՝ ինքը նույնպես կիսում է պատվաստանյութերի անորոշ վերաբերմունքը և դեռ պատվաստված չէ:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեկ այլ դասախոս և ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ այս որոշումը արդյունավետ կլինի, հատկապես, երբ սեպտեմբերի ընթացքում կորոնավիրուսի դեպքերի սրացում եղավ: Նրա խոսքով՝ առկա իրավիճակին պետք չէ մատների արանքով նայել: Այդ պատճառով ինքը նույնպես պատվաստվել է, նախընտրել է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը:
Ռուսբանասիրության ֆակուլտետների դասախոսներից Մինասյան Կարինեն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ նախընտրում է պատվաստվել, քան 14 օրը մեկ թեստ հանձնել:
Մերի Խաչատրյան
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ