Հնարավոր է՝ ԵՄԱ-ն այս տարվա վերջ գրանցի «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը, եթե ունենա դրա վերաբերյալ բավարար տեղեկատվություն

Կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի մի մասը, որոնք այժմ ուսումնասիրությունների փուլում են, Եվրոպական դեղերի գործակալության կողմից կարող են հաստատվել այս տարվա վերջին կամ 2022 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է գործակալության պատվաստումների և վարակների վերահսկման բաժնի պետ Մարկո Կավալերին:  

Այս պահին գործակալությունն ուսումնասիրում է 5 պատվաստանյութ՝ գերմանական «ՔյուրեՎաք», չինական «ՍինոՎակ», ռուսական «Սպուտնիկ Վի»-ն» և ֆրանսիական արտադրության «Vidprevtyn» պատվաստանյութը:

«Ինչ վերաբերում է «Սպուտնիկ Վի» և «Սինովակ» պատվաստանյութերին, արտադրական ընկերությունների հետ այս պատվաստանյութերի վերաբերյալ քննարկումները կառուցողական են եղել, բայց մենք պետք է ավելի շատ տվյալներ ձեռք բերենք՝ մինչև դրանք շարունակենք գնահատել»,- ասել է Կավալերին:

Այդ ամենի պատճառով «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի ռեգիստրացիայի և գնահատման վերջնական ժամկետ նշելն այս պահին դժվար է:

Եվրոպական դեղերի գործակալությունը հաստատել է Եվրամիությունում կիրառվող հետևյալ պատվաստանյութերը՝ «Աստրազենեկա», «Ջոհնսոն և Ջոհնսոն», «Նովովաքս», «Պֆայզր և «Մոդեռնա»: Վերջին երկուսը ստացել են նաև կիրառության թույլտվություն 12-16 տարեկան երեխաների շրջանում:

Այս տարվա հունվարի 29-ին Ռուսաստանի Դաշնությունը դիմել էր Եվրամիություն՝ ուսումնասիրելու համար նաև «Սպուտնիկ Վի»-ն, Եվրամիությունը կորնավիրուսի դեմ պատվաստումների մի մասի ուսումնասիրությունն սկսել էր մարտի 4-ին: Եվրոպական դեղերի գործակալությունն ուսումնասիրում է պատվաստանյութի էֆֆեկտիվությունը, անվտանգությունը և որակը:

Նշենք՝ չնայած ԱՀԿ կողմից «Սպուտնիկի Վի» գրանցումը դանդաղում կամ գոնե առայժմ տեղի չի ունեցել՝ առողջապահական խնդիրներ լուսաբանող մոլորակի ամենաազդեցիկ գիտական հանդեսներից մեկը՝ բրիտանական The Lancent-ը, հրապարակել էր, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Վի» ռուսական պատվաստանյութը 91.6 տոկոսով արդյունավետ է, ինչն ապացուցում են գիտական հետազոտությունների արդյունքները:

Պատվաստանյութի արդյունավետությունը 91.6 տոկոսի է հասել առաջին ներարկումից 21 օր անց երկրորդ դեղաչափը ներարկելուց հետո: Պատվաստանյութը շուկայահանող Ռուսաստանի ներդրումների ֆոնդի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ավելի վաղ Reuters-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԱՀԿ-ն երկու ամսվա ընթացքում կհաստատի «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:

Նա ասել է, որ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA), որը նույնպես ուսումնասիրում է «Սպուտնիկ Վի» պատվաստանյութին վերաբերող տվյալները, «տրամադրվել է առկա բոլոր հիմնական տեղեկությունները, և առայժմ քննադատական դիտողություններ չկան պատվաստանյութի վերաբերյալ»: Դմիտրիևը չի նշել, սակայն, թե երբ կարող է EMA-ն իր որոշումը կայացնել՝ խնդրելով հարցերը ուղղել գործակալություն և նշելով, որ ԱՀԿ-ն էլ չունի էական քննադատական դիտողություններ՝ հիմնված մի քանի ստուգումների վրա, որոնք արդեն իրականացվել են:

Դմիտրիևը հրաժարվել է նշել նաև, թե պատվաստանյութի որ արտադրամասեր են այցելել ԱՀԿ ներկայացուցիչներն ստուգման ընթացքում: «Մենք տեսնում ենք, որ տեսուչները պահպանում են մասնագիտական վերաբերմունքը: ...գոնե առայժմ նշանակալից քննադատական դիտողություններ չկան: Եթե մենք միանգամայն համոզված չլինեինք գործընթացի թափանցիկության մեջ, ոչ մեկին չէինք հրավիրի»,- ասել է նա:

«Սպուտնիկ Վի» պատվաստանյութը կիրառվում է Բելառուսում, Մոլդովայում, Ադրբեջանում, Հայաստանում և Կենտրոնական Ասիայի մի քանի Հանրապետություններում:

Մերի Խաչատրյան

Տպել
1348 դիտում

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, մեզադրվողը 40-ամյա տղամարդ է

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ որ տեղում է Հայաստանը

Առաջիկա ժամերին և օրերին սպասվում է ֆեյք լուրերի հրավառություն․ Արայիկ Հարությունյան