ՀՀ-ում սոցիալական ծառայություններից օգտվում է 888 հազար շահառու, որից 284 հազարը՝ Երեւանում, 604 հազարը՝ մարզերում

Սույն թվականի ապրիլի 1-ից Հայաստանում գործարկվում է միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ): ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության hամալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը վերակազմավորման արդյունքում ունի 49 տարածքային կենտրոն, որտեղ քաղաքացիներին սոցիալական ծառայություններ են մատուցվում մեկ պատուհանի սկզբունքով:

Համալիր տարածքային կենտրոններից 7-ը գործում են Երեւանում, 42-ը՝ մարզերում: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում փոխանցեց ՄՍԾ կազմակերպությունների, քաղաքացիների եւ օտարերկրյա պետությունների հետ համագործակցության պետ Նոնա Սարգսյանը:

Սարգսյանի փոխանցմամբ՝ միասնական սոցիալական ծառայությունը ներկայացնում է նախկին 4 առանձին մարմիններով հանդես եկող սոցիալական ծրագրերն իրականացնող լիազոր մարմին: Քաղաքացիները մեկ պատուհանի սկզբունքով կարողանում են օգտվել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ սոցիալական աջակցության (ընտանեկան նպաստ) ոլորտներին առնչվող ծառայություններից:

Սարգսյանից խնդրեցինք առանձնացնել յուրաքանչյուր տարածքային կենտրոնից օգտվող շահառուների թիվը: «Հանրապետությունում բնակչության գերակշիռ թվաքանակով անձինք են սոցիալական այս կամ այն ծրագրի շահառու, ուստի մենք առանձնացրել ենք Երեւանի տարածքային կենտրոններ եւ մարզերի տարածքային կենտրոններ»,- ասաց նա՝ շեշտելով՝ ըստ 4 ծրագրերի՝ տարածքային կենտրոններում սպասարկվում է 888 հազար շահառու, որից 284 հազարը՝ Երեւանում, 604 հազարը՝ մարզերում:

Նոնա Սարգսյանի փոխանցմամբ՝ այս պահին 19 տարածքային կենտրոններ էլ ունենք, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ, կառուցվում են համալիր կենտրոններ՝ ըստ ձեւաչափի: Դրանցից 4-ը Երեւանում են, իսկ 15-ը՝ մարզերում:

«Բայց այդ տարածքներում էլ դարձյալ ընթանում են մեկ պատուհան սկզբունքով: Այս պահին էլ ունենք տարածքային կենտրոններ, որոնք տեղակայված են երկու շենքում, բայց քաղաքացիների սպասարկումն իրականացվում է մեկ պատուհանից, այսինքն՝ սպասարկվում է մեկ հասցեից»,- ասաց նա:

Տպել
3774 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)