Թանկ հաճույք է, ձեռքբերում, որի վրա ամեն րոպե պետք է աշխատել. մշակույթի գործիչները՝ ՀՀ անկախության խորհրդի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության 30-ամյակը: Անկախության տոնի, դրա խորհրդի ու ձեռքբերումների մասին «Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների ու ժողովրդական արտիստների հետ: Վերջիններս իրենց բարեմաղթանքի խոսքն են հղել ու խաղաղ երկինք մաղթել անկախ Հայաստանում ապրող նոր սերնդին:

Կոմպոզիտոր, երգահան ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի համոզմամբ՝ հայրենիքի անկախությունը ձեռքբերում է, որն ամեն րոպե պետք է խնայել:

«Ամեն ձեռքբերում չէ, որ խնայվում է: Անկախությունը թանկ հաճույք է, ամեն րոպե պիտի դրա վրա աշխատել՝ նույն ձեւ, ինչպես սերն է, ընտանիքն է, ընկերությունն ու մնայուն թանկ արժեքները: Անկախությունը թանկ բան է, եթե մի օր էլ չմտածես դրա մասին, կփախչի քեզնից «անկախ» հասկացությունը»,- ասաց նա:

Գրիգորյանն անկախ Հայաստանի նոր սերնդին մաղթեց սիրել հայրենիքը ոչ թե բառերով, այլ գործով: «Մի քիչ ավելի շատ իմանան հայրենիքի մասին, գնան, պտտվեն գյուղերում, նայեն՝ մարդիկ ինչպես են ապրում: Թող մի քիչ շատ զբաղվեն հայրենիքով, այն առանց իրենց լավ չէ: Հայրենիքը միայն հողն ու սարերը չեն, հայրենիքը մարդն է: Կուզենամ՝ մարդու եւ հողի այդ հարմոնիան լինի մեր հայրենիքում»,- եզրափակեց երաժիշտը:

Հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Նառա Շլեպչյանի մոտ Հայաստանի անկախության հռչակման օրը շատ բաղձալի հիշողություններ է արթնացում: «Իմ հիշողության մեջ այնքան թարմ ու երանելի են այդ պայքարի օրերը, շատ պայծառ օրեր էինք ապրում: Ամբողջ ժողովուրդն էր ներգրավված երազանքի ետեւից գնալու ճանապարհին»,- մեզ հետ զրույցում ասաց արտիստուհին:

Շլեպչյանը հիշեց՝ իրենց ընտանիքով ինչպիսի ակտիվ մասնակցություն են ցուցաբերել՝ բաց չթողնելով Անկախությանը նվիրված որեւէ հավաք-ցույց: Նա նաեւ հայտնեց, որ բավականին մեծ աշխատանք են արել հարեւան երկրների հետ փորձի փոխանակման ուղղությամբ:

«Շնորհավորում եմ մեր ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ: Հիմա մնում է, որ կարողանանք կարգավորել այս վիճակը, տեսնենք, թե ինչով է ավարտվում, որովհետեւ շատ օրհասական պահ է: Ափսոս, որ հիմա վատ ժամանակաշրջան ենք ապրում: Մաղթում եմ, որ ժողովուրդը կարողանա հավասարակշռվել: Բոլորին ցանկանում եմ առողջություն, մեծ սեր, երազանքների իրականացնում: Ցավով եմ հիշում պատերազմի զոհերին, ու անչափ դժվար է հաշտվել կատարվածի հետ: Ուզում եմ, որ մեր երկիրը վերականգնվի: Մեծ թափով աշխատանք է սկսվել բոլոր բնագավառներում: Մաղթում եմ, որ իսկապես զգանք մեր Անկախության ուժն ու մեծ հաջողությունների հասնենք»,- ասաց նա:

Շլեպչյանը նաեւ նկատեց՝ կուզենար, որ այսօր էլ կարողանայինք փայփայել երազանքը, հանուն որի 30 տարի առաջ կարողացանք մի բուռ դառնալ եւ հասնել մեր նպատակին:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գույժ Մանուկյանն էլ մաղթեց, որ նոր սերունդն անամպ երկնքի տակ ապրի, ապագայի նկատմամբ հույս եւ մեծ հավատ ունենա: «Լինենք 100 տոկոսանոց անկախ Հայաստան, անվտանգ ու անկախ»,- մեկ նախադասությամբ մեկնաբանեց Մանուկյանը: Դերասանը նաեւ նկատեց՝ երբեք որեւէ տոնի ժամանակ առանձնապես չի ոգեւրովել, այս տարի՝ առավել եւս. «Համատարած տխրության, հազարավոր զոհերի ու վիրավորների ֆոնին անգամ Անկախության տոնի մասին խոսել էլ չի լինում»,- եզրափակեց նա:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն էլ նկատեց՝ անկախությունը ինչպես բաղձալի երազանք է եղել մեր պապերի համար, այնպես էլ մեզ համար է. «Վստահ եմ՝ այդպես է լինելու նաեւ գալիք սերնդի համար»:

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկրի, յուրաքանչյուր ժողովրդի համար անկախությունն ու ազատությունն ամենակարեւոր հասկացությունն են: Պետք է փորձենք, պետք է կարողանանք պահել ու գնահատել մեր ազատությունը»,- ասաց նա: Դերասանը նաեւ նշեց՝ վստահ չէ՝ այսօր որքանով ենք կարողացել անկախության խորհուրդը պահել ու փոխանցել սերունդներին. «Չնայած ոտքս եմ վնասել, դժվար եմ քայլում, բայց ամեն գնով պիտի գնամ «Եռաբլուր»: Ամեն տարի եմ գնում, այս տարի էլ տղաներիս հետ պիտի գնամ»:

Թոխատյանը հույս հայտնեց, որ կարողանալու ենք հետագայում ավելի ուրախ սրտով այս օրն անցկացնել, միեւնույն ժամանակ ասաց. «Անցյալ տարի այս օրը լրիվ ուրիշ տրամադրություն էր, ունեինք մեծ երազանքներ, սեպտեմբերի 21-ին մտքներովս չէր անցնի, որ ընդամենը 5-6 օր հետո կսկսվի այն արհավիրքը, որը եկավ մեր գլխին: Այդ օրվանից սկսած՝ ես որեւէ ցանկություն չեմ պահում»:

Տպել
4718 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ