Շուտով պատրաստ կլինի զոհված զինծառայողների մասին պատմող էլեկտրոնային հարթակը. Հայկ Սարգսյանը՝ իր նախաձեռնության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սույն թվականի մարտին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ ցանկանում է կայք պատրաստել, որը կլինի մեկ միասնական հարթակ Ապրիլյան, 2020 թվականի հուլիսյան (Տավուշյան) և 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված մեր զինծառայողների կենսագրության, լուսանկարների և անցած ուղու հետ ծանոթանալու մասին:

ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնեց՝ հարթակի պատրաստման աշխատանքները սկսվել են: «Կայքում զետեղված է լինելու տեղեկատվություն զոհված բոլոր զինվորների մասին,  լուսանկարները, տեսանյութեր նրանց մասնակցությամբ, կենսագրությունից տվյալներ: Կայքը հնարավորություն է տալու, որ մեր հերոսների հարազատներն իրենք էլ կարողանան տեսանյութեր կամ նկարներ տեղադրել, մեկնաբանություններ գրել»:

Սարգսյանը նշեց՝ իր ֆեյսբուքյան գրառումից հետո բազմաթիվ ընկերություններ և անհատներ են արձագանքել, որոնք ցանկացել են օգնել այս մտադրությունն իրականացնելու գործում: «Ես որոշում կայացրի կայքի ստեղծումը սկսել Ucraft ընկերության հետ համատեղ: Խոսեցի ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ, հանդիպեցինք, քննարկեցինք մանրամասները: Այժմ աշխատանքային խումբ կա, որը աշխատում է կայքի ստեղծման ուղղությամբ»:

Դիտարկմանը՝ ի սկզբանե իր հայտարարության մեջ նշված էր, որ ՊՆ-ի հետ համատեղ է կայքը ստեղծելու, ինչո՞ւ է մտափոխվել, պատգամավորը նշեց, որ ՊՆ-ն իր այս տարվա բյուջեում չունի նախատեսված գումար, որը կկարողանար տրամադրել այս նախագծին, այդ պատճառով էլ համագործակցում է Ucraft-ի հետ:

Պատգամավորի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողների տվյալները փոխանցում է պաշտպանության նախարարությունը:

«Ես ցանկանում էի տվյալների մեջ գրել նաև, թե որ զինվորը որ զորամասում է ծառայել, սակայն ՊՆ-ից հայտնեցին, որ տվյալ տեղեկատվությունն այս պահին նպատակահարմար չեն գտնում տրամադրել»:

Հայկ Սարգսյանը տեղեկացրեց՝ կայքում որոնման դաշտ է լինելու, որտեղ քաղաքացիները կկարողանան որոնել զինվորների անուն-ազգանունները և գտնել նրանց մասին ամեն ինչ:

«Մենք կապ ենք պահում նաև մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ զինվորների մասին ինֆորմացիա ստանալու համար: Կայքում լինելու է նաև բաժին, երբ կկարողանան զինվորներին փնտրել ըստ բնակության վայրի՝ քաղաքի կամ գյուղի»:

Հարցին՝ զինծառայողների հարազատների հետ քննարկում ունեցե՞լ է, ինչպե՞ս են վերաբերվում այս գաղափարին, պատագամավորն ասաց, որ ունեցել է նման քննարկումներ, և ում հետ խոսել է այս գաղափարի մասին, բոլորն էլ հավանություն են տվել. «Ծնողները, հարազատները նկարներն էին ուղարկում իմ ֆեյսբուքյան էջին, որպեսզի դրանք տեղադրենք կայքում»:
 
Հարցին՝ վերջնականապես ե՞րբ պատրաստ կլինի կայքը, Սարգսյանը նշեց, որ մինչ այս տարվա վերջ կայքը կշահագործվի:
 
Անյուտա Աթանեսյան
Տպել
1658 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ