YouTube-ը սկսել է հեռացնել պատվաստանյութերի մասին կեղծ տեղեկություններ տարածող բոլոր տեսանյութերը

Երեկվանից՝ սեպտեմբերի 29-ից սկսած, YouTube-ը սկսել է հեռացնել պատվաստանյութերի մասին կեղծ տեղեկություններ տարածող բոլոր տեսանյութերը: Դրանք տեսանյութեր են, որոնք պնդում են՝ պատվաստանյութերը վտանգավոր են, լուրջ խնդիրներ են առաջացնում, երկարաժամկետ հեռանկարում կարող են վնասել առողջությունը կամ չեն նպաստում համաճարակի զսպմանը:

Նախկինում ծառայությունը չէր ջնջում, այլ դադարեցնում էր տարբեր տեսակի պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ պարունակող տեսանյութերի ցուցադրումը, որը կարող էր բերել պատվաստումների նկատմամբ անվստահության աճի:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից YouTube-ն արդեն հեռացրել է մոտ մեկ միլիոն կեղծիք՝ կապված կորոնավիրուսի հետ:

Երեքշաբթի օրը YouTube-ը հեռացրել է գերմանական երկու RT ալիք՝ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ տարածելու և այլ ալիքի միջոցով սահմանափակումները շրջանցելու փորձի համար:

«RT ալիքին նախազգուշացում է տրվել այն բովանդակության վերբեռնման համար, որը խախտում է Covid-19 կորոնավիրուսային վարակի բժշկական տեղեկատվության վերաբերյալ կանոնները: Դա հանգեցրել է տեսանյութերի հրապարակման իրավունքների կասեցմանը»,- BBC-ի փոխանցմամբ, հայտնում են Google-ի մամուլի ծառայությունից:

«Կասեցման ընթացքում ալիքի սեփականատերերը փորձում էին շրջանցել սահմանափակումները՝ օգտագործելով այլ ալիք: Արդյունքում, երկու ալիքն էլ փակվեցին YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու համար»,- բացատրում է ընկերությունը, թե ինչու է YouTube-ը հեռացրել ալիքները՝ առանց դրանք վերականգնելու հնարավորության:

Համաձայն նոր ներքին կանոնների՝ YouTubeում կարելի կլինի ներբեռնել պատվաստումների անձնական պատմություններ, պատվաստումների տարբեր կանոնների քննարկումներ և նույնիսկ պատվաստումների ձախողման պատմական դեպքերի հղումներ, եթե դրանք կանխամտածված կեղծ տեղեկություններ չեն պարունակում և չեն դրդում մարդկանց հրաժարվել պատվաստումներից: 

Միևնույն ժամանակ, տեսանյութերը, որոնք կպարունակեն հայտարարություններ, ինչպիսիք են՝ պատվաստանյութերը քաղցկեղ են առաջացնում, հանգեցնում են անպտղության, կամ որ պատվաստանյութը ձեր մեջ միկրոչիպ է սերմանում (այս թեման վերջերս դարձել է ամենատարածվողներից մեկը), անմիջապես կվերացվեն:

YouTube-ի նոր կանոնները հիմնականում արտացոլում են Facebook-ի՝ անցած տարի կայացրած որոշումը՝ կորոնավիրուսային պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ պնդումների մասին, որոնք ի հայտ եկան այն բանից հետո, երբ կեղծիքները բացահայտվել էին առողջապահության փորձագետների կողմից:

Տպել
1215 դիտում

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին

Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

2023-ին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. քննարկվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

Հայաստանում այս տարվա սկզբից կարմրուկի 399 դեպք է գրանցվել. կան հոսպիտալացվածներ

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպան

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները

Տարածվող տեղեկությունները, թե հանրապետությունում փակ փողոցներ կան, չեն համապատասխանում իրականությանը

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի. հայտնի են նրանց անունները

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց

Դադարեցվել են ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները. հայտնի է՝ ով է փոխարինելու նրան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6 հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախմանը ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան