Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը. Ստյոպա Սաֆարյան

Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյեկտները (ենթակառուցվածքները) դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության օբյեկտ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Գրառումն ամբողջական՝ ստորև.

«Ինչքան բախտ չենք ունեցել, որ 10 տարի մեր նախագահն է եղել մեկը, ով

-համաձայնել է մեզ առաջարկված բոլոր տարբերակներին, որոնցից շատերը մեր կարմիր գծերը հատող են եղել /1998թ․ Ադրբեջանի կազմում Արցախի ընդհանուր պետություն, 1999թ․ Մեղրիի տարբերակ ու 2001թ․ Քիվեսթյան տարբերակ/, ու խոսում է Մինսկի խմբին ֆռցնելու ու նրա անվստահությունը կորցնելու մասին։ Ու դա անում է անմեղ դեմքով, կարծես թե տեղյակ չէ, որ հենց իր բանակցած ու 2007թ․ կրկին հավանություն տված Մադրիդյան առաջարկություններից հետո չէր, որ բանակցային պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները մի քանի անգամ համատեղ  հայտարարությամբ ամրագրեցին, թե ինչ է խոստանում հայկական կողմը կարգավորման համար /ԼՂԻՄ-ի հարակից բոլոր տարածքների վերադարձ/, և ինչ է խոստանում ադրբեջանական կողմը /ԼՂԻՄ կարգավիճակի համար խորհրդատվական նշանակությամբ պլեբիսցիտ, ու այս առումով անգամ այդ բանակցային ժառանգությունն ստացած Սերժ Սարգսյանին կարող ես խղճալ/։

Կարծես թե տեղյակ չէ, թե ի՞նչ է նշանակում աշխարհի մեծերին ասել «կտամ», բայց գավառական շուստիրությամբ մի քանի տարի չտալ», ու փորձել ասել, թե ինքը լավ Vբանակցող է եղել» ու մտածել, թե աշխարհը այդ հարցը մոռանալու է․․․․

-ինքը Արցախին բանակցային սեղանի կողքից դրել է բանակցային սեղանի վրա՝ քննարկելու համար, ու կարծես թե տեղյակ չէր, որ եթե դա այդքան անէական հանգամանք լիներ, Ալիևը ատամներով չէր պահի իրենց այդ դիվանագիտական հաջողությունը,  ու որ հենց այս իշխանությունն էր, որ փորձում էր Արցախին իջեցնել կառափնարանից, ուր բարձրացրել էր ինքը․․․ Հանուն արդարության, անգամ Սերժ Սարգսյանն էր դա փորձում․․․

Ու ասես թե ինքրը չէր, որ ուժ տվեց ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերին, երբ օրը ցերեկով Արցախյան հակամարտությունը դարձրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև տաածքային վեճ, առաջ բերելով Արցախի վրա Հայաստանի էֆեկտիվ վերահսկողության թեզը, Հայաստանի՝ որպես միջազգային հարաբերությունների ճանաչված սուբյեկտ, կախելով դրանից բխող բոլոր պարտավարությունները՝ տարածքները հանձնելու, զորքերը դուրս բերելու, ինչը և արվեց 2020թ․ սեպտեմբերին՝ թուղթը ստորագրել տակով Հայաստանին, ումյ դեմ պատերազմ չէր հայտարարվել, բայց ով պետք է այդ ամենը՝ (տարածքները հանձներ, զորքը հանձներ) աներ, ետ շրջելով զինադադարի 1994թ․ եռակողմ հայտարարությունը ու տեղ չթողներ, որ գոնե այս անգամ էլ թեկուզ ճակատամարտը տանուլ տված Արցախը որպես սուբյեկտ ստորագրեր․․․

-Ծնկաչոք դիրքի մասին խոսում է մեկը, ով ծնկաչոք դարձրեց Հայաստանը՝ նրա բոլոր ռազմավարական ակտիվները հանձնելով մի երկրի ու այդ դիրքում համաձայնելով, որ Հայաստան-Իրան գազամուղը լինի գյուղական տրամաչափի, այն չդառնար Հայաստանի միջազգային անվտանգության գրավական՝ ներքաշելով Իրանին ու Եվրոպային Հայաստանի հետ համատեղ զորավարժությունների մեջ, ինչպես Ադրբեջանով անցնող ռեգիոնալ պրոյեկտները/ենթակառուցվածքները դարձան թուրք-վրաց-ադրբեջանական, անգամ ՆԱՏՕ-ի պաշտպանության օբյեկտ, որի պատճառով հայկական կողմը մեկ կրակոց էլ չէր կարող ուղղել նրանց ուղղությամբ՝ աշխարհին իր դեմ չհանելու համար․․․

Ասեք՝ գոնե լռի էլի այս հարցերով․․․․

-Ու փոխարենը ասեր, թե ինչու էին Ստեփանակերտի հյուրանոցներից որոշ մարդիկ զանգում հրամանատարներին, որ նրանք չենթարկվեն Երևանի կենտրոնական հրամանատարությանը

-Ինչու իր խմբակցությունը չգնաց Ստարսբուրգ ԵԽԽՎ նսիտին ու գերիներին նվիրված կարևոր զեկույցի քննարկմանը,

-Ինչո՞ւ 7-8 ամիս ամեն ինչ արեց, որ Սյունիքի ու սահմանների ուժեղացում, ամրապնդում թույլ չտա, որպեսզի հայտնվենք այս վիճակում․․․»

Տպել
2684 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ