Մենք համարում ենք, որ Հայաստանի խորհրդարանում կա նախկին իշխանություն և իշխանություն. Տիգրան Ուրիխանյան

Երեք օր առաջ Երևանում կայացավ «Ալյանս» կուսակցության 9-րդ համագումարը, որին մասնակցում էր նաև գործարար Տիգրան Արզաքանցյանը։ Համագումարում կուսակցության անդամները նոր ղեկավարներ ընտրեցին։

Կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվեց գործող նախագահ Տիգրան Ուրիխանյանը, իսկ բարձրագույն խորհրդի ղեկավար՝ Տիգրան Արզաքանցյանը։

Տիգրան Ուրիխանյանը ՀԺ-ի զրույցում չկարողացավ հիշել, թե ինչպես են ինքն ու Արզաքանցյանը եկել այն հայտարարին, որ պետք է միանան:

«Երկխոսությունը շատ բնական սկսվեց: Մեր ընդհանուր մտահոգությունները հիմք տվեցին քննարկումների, իսկ քննարկումները՝ ընդհանուր մոտեցումների դրսևորումների»:

Հարցին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բանակցություններ չե՞ն ունեցել միասին հանդես գալու, Ուրիխանյանը բացասական պատասխան տվեց:

Դիտարկմանը, որ խորհրդարնական ընդդիմությունը մի քանի անգամ հայտարարել է, երեկ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ սկսելու են փողոցային պայքար, հարցին՝ իրենք, որպես արտախորհրդարանական ընդդիմություն, միանալո՞ւ են այդ պայքարին, Ուրիխանյանն ասաց.

«Ո՞ր ընդդիմությունն է հայտարարել՝ նախկին իշխանությո՞ւնը: Մենք համարում ենք, որ Հայաստանի խորհրդարանում կա նախկին իշխանություն և իշխանություն: Անհրաժեշտություն կա ընդդիմություն ձևավորելու, որը սպասարկելու է ժողովրդին: Իմ մոտեցումն այսպիսին է՝ անհրաժեշտ է կատարել աշխատանք, գործերով խփել իշխանության բացերին: Ես չեմ տեսնում այնպիսի տենդենց, որ այդ ընդդիմությունն առաջարկի օրենքով կարգավորումներ, եթե երկրի վիճակը վատ է: Բայց կա այն, ինչ կա: Ընտրողները պետք է մտածեն ստեղծված իրավիճակը երբևէ շտկելու համար»:

Ճշտող հարցին՝ ինքը նախկին իշխանություններին չի՞ համարում ընդդիմություն և նրանց փողոցային պայքարին չի՞ միանալու, Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Եթե ես հիմա իրենց դատափետեմ, պետք է ասեն՝ նույն տիրույթի ուժերին եմ հարվածում: Բայց նրանք ինչպես են ծախսում իրենց ռեսուրսները, գումարները, մեդիան: Այո, անձամբ ինձ դատապարտելու համար: Նրանք, եթե դրա կեսը ծախսեին իշխանությունների վրա, ավելի շուտ կճանապարհեին նրանց տուն: Հատկապես ընդդիմություն համարվող ուժերից մեկը, եթե շարունակի բանուգործը թողած՝ կեղտ ու սև PR շփել մեզ վրա, պատասխան են տալու: Ես այլևս խորհրդարանում չեմ ու կաշկանդված չեմ կոռեկտ լինել-չլինելու մեջ, իրերը կոչելու եմ իրենց անուններով: Դեռևս կոռեկտ եմ»:

Հարցին՝ կոնկրետ ո՞ր ուժի մասին է խոսում, Ուրիխանյանը չցանկացավ մանրամասնել:

Այն հարցին էլ՝ հետագայում այլ ուժերի անդամների հնարավո՞ր է՝ տեսնենք իրենց կուսակցությունում կամ դաշինք կազմելիս, «Ալյանս» կուսակցության ղեկավարը նշեց՝ բանակցություններ ունեն որոշ ուժերի հետ:

«Բանակցություններ ունենք, նախապատրաստում ենք նման գործընթաց: Արդեն կա համեմատաբար ակտիվ 7-8 քաղաքական ուժ՝ նման ձևաչափ ստեղծելու համար»,- եզրափակեց Ուրիխանյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
1777 դիտում

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը