Ցանկացած պահի կարող է մարդու կողմից չվերահսկվող տվյալների արտահոսք լինել. Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուքի» խափանման մասին

Երեկ «Ֆեյսբուք», «Ինստագրամ» եւ «Վոթսափ» հավելվածները աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գրեթե 7 ժամ անհասանելի էին դարձել:

Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ը պաշտոնապես հայտարարեց, որ իրենց ներքին տեխնիկական կոնֆիգուրացիայի հետ կապված խնդիրներ են եղել:

Այդ ընթացքում լուրեր էին շրջանառվում, որ «Դարքնեթում» (հաքերների ֆորում) վաճառքի են դրվել «Ֆեյսբուք»-ի 1,5 մլրդ օգտատերերի տվյալները, որոնք պարունակել են նրանց էլեկտրոնային հասցեները, այդիները, գեոլոկացիան եւ հեռախոսահամարները։ Ժամեր հետո այս լուրերը հերքվեցին, սակայն կասկածները՝ ոչ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը հերքվել են, թե ոչ, դա այլ հարց է, բայց այն, որ ցանկացած պահի կարող է մարդու կողմից չվերահսկվող տվյալների արտահոսք լինել, դա փաստ է:

Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ նման իրավիճակների ժամանակ հնարավոր է արդյոք, որ հայաստանյան օգտահաշիվները եւս թիրախում հայտնվեն: «Խոսվեց, որ եղել է էլեկտրոնային փոստերի եւ հեռախոսահամարների արտահոսք, ինչը այսպես, թե այնպես որեւէ սոցիալական հարթակում գրանցվելիս ներմուծում ես: Չես կարող խուսափել դրանից»,- նկատեց մասնագետը:

Ըստ Մարտիրոսյանի՝ երկրորդ ամենավտանգավոր բանը «Ֆեյսբուք»-ի՝ մարդկանց գեոլոկացիան է՝ տեղորոշումը. «Ֆեյսբուք»-ն անընդհատ ֆիքսում է մարդկանց տեղը, դիրքը, ինչը, բնականաբար, խնդիր է:

«Տեսեք, զինվորականների տեսանկյունից, եթե տեղաշարժի արտահոսք լինի, ապա հնարավոր կլինի իմանալ, թե այդ մարդը որտեղ է, որ օրը որ ժամին ուր է գնում: Լրագրողի օրինակով՝ եթե ունեք գաղտնի աղբյուր, որի հետ հանդիպում եք, գեոլոկացիայով կարող է դա բացահայտվել: Բայց խնդիրն այն է, որ մեր դիրքը ֆիքսում է ոչ միայն «Ֆեյսբուք»-ը, այլ բազմաթիվ ուրիշ հավելվածներ. կամայական նման դեպքերում արտահոսքը կարող է անցանկալի մեծ ազդեցություն ունենալ: Հասարակ քաղաքացիների համար սա այնքան էլ լուրջ խնդիր չէ, բայց ուժային կառույցների, բանակի դեպքում բարդ է: Օրինակ՝ պատկերացրեք ԱԱԾ աշխատակիցների շարժը, հանդիպումները»,- շեշտեց նա:

Հարցին՝ ուժային կառույցների կամ սահմանապահների դեպքում չկա՞ն արդյոք կարգավորումներ, որոնցով հնարավոր է ապահովագրել նրանց, Մարտիրոսյանն ասաց. «Կարող են ԱԱԾ-ի դեպքում որոշակի կարգավորումներ լինել, բայց բանակի կամ այլ ուժային կառույցների դեպքում ես որ չեմ լսել նման կարգավորումների մասին»:

Նշենք, որ, ըստ Downdetector-ի, «Ֆեյսբուք»-ի դեպքում սա պատմության մեջ ամենամեծ խափանումն էր, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է շուրջ 6 միլիարդից ավելի ԱՄՆ դոլար:

Տպել
1439 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը