ԱԳ նախարարությունը ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներից Վիգեն Չիտեչյանը զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ և մեծ ավանդ է ունեցել հայոց պետականության կառուցման գործում: Նա իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման գործում։

Վիգեն Չիտեչյանն իր գործին անմնացորդ նվիրված անձնավորություն էր, պատասխանատվության խորը զգացումով օժտված վառ անհատականություն: Իբրև դեսպան, մեծ հեղինակություն էր վայելում հավատարմագրման երկրների և միջազգային կառույցների պաշտոնական, ինչպես նաև համայնքային շրջանակներում:

Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Վիգեն Չիտեչյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Չիտեչյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է նախարարության ուղերձում։

 

Վիգեն Չիտեչյանը ծնվել է 1941թ. հուլիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը (տեխնիկական գիտությունների դոկտոր)։

1969-1985թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա՝ Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում` որպես ամբիոնի վարիչ: 1985-1990թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետը։

1990-1991թթ. հանդիսացել է ՀՀ արդյունաբերության փոխնախարար, 1991-1993թթ.՝ ՀՀ պետնախարար, 1993-1995թթ.՝ ՀՀ փոխվարչապետ։

1995-1997թթ. Վիգեն Չիտեչյանը եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, 1997-2004թթ. ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը, 1997-2010թթ.՝ ՀՀ դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավարը, 2009-2018թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը, 2011-2018թթ․ Մոնակոյում, Անդորրայում ՀՀ դեսպանը, 2012-2013թթ․ Վատիկանում ՀՀ դեսպանը։

Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել է Արժանիքի ազգային շքանշանով, իսկ Բելգիայի կառավարության կողմից՝ Թագի շքանշանի Մեծ Խաչով՝ հայ-ֆրանսիական և հայ-բելգիական հարաբերությունների զարգացման գործում զգալի ավանդի համար:

Տպել
1012 դիտում

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին