Հաջողված նկարներս երբեմն այրում եմ. երիտասարդ նկարիչը՝ իր առաջին ցուցահանդեսի ու նկարների մասին

Պլաստիկ վիրաբուժությունից՝ մինչև նկարչություն. սա նկարիչ Շանթ Կարապետյանի ուղին է: Շանթը նկարել սկսել է դպրոցական տարիքից, հետո ստիպված է եղել ընտրել կա՛մ բժշկությունը, կա՛մ նկարելը: Ընտրել է առաջինը: Մեզ հետ զրույցում ասում է՝ չնայած երկուսն էլ խանգարում են իրար, բայց պլաստիկ վիրաբուժությունն իր համար բժշկության արվեստն է, նկարելը՝ թթվածինը:

Կտավներ, բրինձի հատիկից՝ մինչև լուցկու հատիկ. նկարում է որտեղ և երբ ցանկանա: Ասում է՝ ուր գնում է, ուզում է իր հետքը թողնել. այստեղ եղել է ShakArt-ը: Այսպես է ներկայանում երիտասարդ նկարչը, ում 100-ից ավելի աշխատանքները կարելի է տեսնել հոկտեմբերի 8-10-ը՝ իր առաջին մեծ ցուցադրությանը:

Շանթի հետ մեր զրույցը՝ ստորև.

- Շանթ, ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր նկարչությամբ զբաղվել:

- Նկարչությամբ դպրոցից եմ սկսել զբաղվել. 4-րդ դասարանում ցուցահանդես եղավ, ես նույնպես մասնակցեցի ու այդպես սկսեցի ինձ համար նկարել: 2017 թվականից ավելի լուրջ սկսեցի զբաղվել: Օրերս լցնում էի նկարչությամբ, բայց ընդունվեցի Բժշկական համալսարան, և իրար սկսեցին խանգարել: Նկարներս ոչ մեկին չէի նվիրում, ոչ էլ՝ վաճառում, հետո մի պահ սկսեցի բաժանել ծանոթ-անծանոթի: 200 նկար էի արել այդ ժամանակ և բոլորն էլ բաժանել եմ: Հետո հասկացա, որ պետք չէ նկար նվիրել, որովհետև նվիրածս նկարը տեսա ճմռթված, դարակում դրված: 2018-ից սկսեցի մանր իրերի վրա նկարել. կոճակը առաջին էր, հետո՝ արևածաղկի սերմը, բրնձի հատիկի վրա Բժշկական համալսարանի շենքը նկարեցի: Քայլում էի, կենցաղային փոքր բան էի տեսնում ու սկսում նկարել: Բրնձի հատիկի վրա «Լեո» ֆիլմի հերոսներին եմ նկարել. 58-րդ բրինձի հատիկն էր, որ հաջողեցի:

- Նկարչության ո՞ր ոճն է ավելի հոգեհարազատ, և ինչպե՞ս ես ընտրել այն անունը, որով մակագրում ես նկարներդ:

- Ես արվեստի մեջ եմ. դեռ ոճ չունեմ: 2019 թվականից սկսել եմ նաև street art (փողոցային նկարչություն) նկարել: Սկսեցի մեր շենքից: Իմ նպատակն այն էր, որ այնտեղ, որտեղ ապրում եմ՝ Չարբախում, վատ շենքերը գունավորվեն: Ուզում էի, որ քաղաքի կենտրոնից գան, նկարվեն ու գնան, և այդպես էլ եղավ: Շենքերից մեկի պատին նկարեցի աղջիկ, որ մեջը ծով է: Չարբախում նկարեցի 6-7 նկար: Բժշկականի պատին էլ նկարել եմ ծաղիկները ձեռքին՝ դիմակով բուժքույր: Դա իմ ամենամեծ նկարներից է: Նկարել եմ 3 օրում, ամեն օր 5 ժամ եմ տրմադրել: Նույն նկարը նկարել եմ նաև դեղահաբի վրա: Ինչ վերաբերում է անունս ընտրելուն. իմ իրական անվան, ազգանվան ու հայրանվան համադրությունն է՝ ShakArt: Սիրուն և հեշտ հնչեցվող անուն է:

119066196_595229057812501_4268969114069127546_n.jpg (242 KB)

- Շանթ, իսկ նկարելուդ շարժառիթները որո՞նք են: Օրինակ՝ նկարելիս երաժշտություն լսո՞ւմ ես: Հնարավո՞ր է, որ լսածդ երաժշտությունից կախված կլինի, թե ինչ կնկարես:

- Ինձ համար շատ կարևոր է երաժշտությունը: 99 տոկոս պետք է լինի նկարելիս: Օրինակ՝ կարող եմ Էմինեմ լսել, բլուզ, ջազ, բայց ծանր ռոք ու ծանր ռաբիս երբեք չեմ լսի: Կարող է երաժշտությունից ինչ-որ բան նկարելու միտք առաջանա. ես մտածում եմ նկարի 60-30 տոկոսը, մնացածը փոխվում է նկարելուց: Աղջիկներն են նաև մուսա ինձ համար, ու իրենք շատ են իմ նկարներում: Նրանք բնության ամենասիրուն արվեստն են:

240684462_387076212777074_2525235090637014552_n.jpg (138 KB)

- Չհաջողված նկարներդ ի՞նչ ես անում

- Չհաջողված նկար չկա, կան կիսատ թողնված նկարներ: Մեկ-մեկ հաջողված նկարներս վառում եմ, մի անգամ 110 հատ եմ վառել, հաջորդ անգամ՝ 57 հատ. չգիտեմ՝ հետո փոշմանո՞ւմ եմ, թե՞ չէ: Պահի մարդ եմ, բայց ոչ այդքան: Մի անգամ հարցում էին արել, թե մարդիկ քաղաքում ո՞ւմ գիտեն հայ Street art անողներից, ո՞ւմ են սիրում. ամենավատ ու ամենալավ ընտրություններում ես առաջինն էի: Երիտասարդները լավ էին արտահայտվել, իսկ մեծահասակներն ասել էին՝ փչացնում է մեր Երևանի աուրան:

- Նկարներդ միջազգային հարթակներում տարածվե՞լ են

- Բավականին շատ են տարածվում ու տարածվել: Իրականում ես շատ պասիվ եմ, օտար լեզվից էլ շատ վատ եմ: Սոցիալական կայքերում էլ եմ պասիվ, «Ֆեյսբուք»-ն եմ սիրում, «Ինստագրամ»-ը՝ այդքան էլ չէ: Լիքը հարթակներ չեմ կարողանում օգտագործել, այսինքն՝ ես չեմ տարածում, ինչը վատ է: Դու պետք է ցույց տաս քո գործերը: Մի անգամ մտա 3 միլիոն հետևորդ ունեցող արվեստի էջ, տեսա, որ իմ նկարն էլ է տարածված, ու 70 հազար հոգի քննարկում է նկարս մեկնաբանություններում: Նամակներ էլ եմ ստանում, բայց որ օտար լեզու չգիտեմ, հայերենով հումորային պատասխաններ եմ տալիս: Դրսի մարդիկ շատ են գնահատում գործերս:

- Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, լինելու է նկարներիդ ցուցահանդես-վաճառքը: Առաջին անգա՞մ ես նման բան կազմակերպում:

- Առաջին անհատական ցուցահանդես-վաճառքն է: Ես գումարով չեմ նկարել ու չեմ էլ վաճառել: Ես պետք է նկարեմ այն, ինչ ուզում եմ: Չեմ կարող նկարել այն, ինչ չեմ ուզում. գումարը կապ չունի: Եթե ժամանակին նկարեի այն, ինչ չէի ուզում, իմ թոռներն իմ անվան դպրոց ապագայում չեն գնա: Ես շատ վստահ եմ, որ բացելու եմ արվեստի իմ դպրոցը. արվեստն ինձ համար միակ բանն է, որ գոյություն ունի տիեզերքում:

- Ո՞ր նկարներդ ես ներկայացնելու ցուցահանդեսին և գոյացած հասույթով ի՞նչ ես անելու:

- Արվեստի մեջ եմ օգտագործելու միայն: Ես ամեն ինչին էներգիայով եմ նայում, էներգիա եմ տալիս նկարս գնողին կամ նայողին, գնորդն էլ ինձ գումարով է էներգիա տալու: Ես այդ էներգիայով երկրից դուրս կշրջեմ, թանգարաններ կտեսնեմ, օրինակ՝ Իտալիա, Եվրոպա կայցելեմ ու շատ արվեստի գործերի կծանոթանամ: 30 կտավ եմ ներկայացնելու վաղը ու 70 գրաֆիկական գործեր: Ուզում եմ լավ գործերս չվաճառեմ, որ դրանք նաև դրսում ցույց տամ: Եթե վաճառեմ, չեմ կարողանա ցուցադրել: Դրսից ցուցադրության առաջարկներ արդեն ստանում եմ: Եթե վաճառվեն, կնստեմ, կլացեմ՝ և՛ ուրախությունից, և՛ տխրությունից: Ունեմ գործ, որ երեք տարի է՝ նկարում եմ: Դա էլ եմ ներկայացնելու: Մտածում եմ՝ կա՛մ չեմ վաճառի, կա՛մ շատ թանկ կվաճառեմ: Ունեմ նկար, որ 20 հազար դոլար արժե, կտավներս՝ 1000, 2000 դոլար: Գրաֆիկական նկարներս հասանելի կլինեն, օրինակ, 30 հազար դրամով:

- Ի՞նչ է նկարելը քեզ համար:

- Թթվածին, արտահայտչական միջոց: Թանկ բան է ինձ համար, որի համար կարող եմ ամեն ինչ զոհել:

- Նկարագրիր քեզ երեք բառով:

- Կիսաստված, սարկաստիկ, արվեստախըփնվ:

- Նկարե՞լը, թե՞ ընկերներիդ հետ հանդիպումը:

- Նկարները, չնայած շատ լավ ընկերներ ունեմ:

- Պլաստիկ վիրաբուժությունը քեզ համար:

- ժամանակին մտածում էի՝ դա իմ վերջնական նպատակն է, բայց հիմա հոբի է:

- ShakArt-ն ու Շանթը տարբե՞ր են:

- Իրենք շատ են տարբերվում ու շատ են վիճում, հազարից մեկ են ձեռքսեղմում: Երբ երկու օբյեկտ բախվում է, կողմնակի վնասներ են լինում: Այդ բախումը միշտ լինելու է: Նկարներիս մեծ մասը այդ բախումից են ծնվել և շատ սիրուն են եղել:

Մերի Խաչատրյան

Տպել
5862 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ