Կոռուպցիոն ապօրինություններ Վայոց ձորի մարզում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Վայոց ձորի մարզպետարանն՝ ի դեմս աշխատակազմի ղեկավարի, 2014 թ. սեպտեմբերին դիմում է ներկայացրել նույն մարզի Խնձորուտ համայնքի ղեկավարին՝ համայնքում ոռոգման ջրագիծ կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն տալու համար, ինչի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից մարզպետարանին 2014 թ. հոկտեմբերին տրվել է շինարարության թույլտվություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Նման պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել են «Գնումների մասին» ՀՀ օրենքը և արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից գնման անհետաձգելի պահանջ ծագած չլինելու պարագայում մարզպետարանի ֆինանսական վարչության պետին բանավոր հանձնարարել են մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով պայմանագիր կնքել Վայքի քաղաքապետին փաստացի պատկանող ընկերության հետ։

Այնուհետև մարզպետարանի և նույն ընկերության միջև կնքվել է 22 միլիոն 402 հազար դրամի պայմանագիր, իսկ 2014 թ. նոյեմբերին կապալառուի կողմից կատարման ենթակա աշխատանքների գինը, առանց որևէ հիմնավորման, ավելացվել է ևս 4 միլիոն 595 հազար դրամով՝ կազմելով մոտ 27 միլիոն դրամ։

Այնուհետև նույն պաշտոնատար անձինք, պաշտոնից բխող իրենց հեղինակությունն օգտագործելու միջոցով, ներգործել են ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի ու անդամների վրա և, փաստացի կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները դեռևս սկսված չլինելու պայմաններում, վերջիններիս դրդել են ստորագրել իրականությանը չհամապատասխանող՝ աշխատանքներն ամբողջությամբ կատարված լինելու վերաբերյալ կեղծ ակտ, ինչից հետո մարզպետն իր ստորագրությամբ 2014 թ. դեկտեմբերին այն հաստատել է:

Դրանից հետո, ընկերության տնօրինությունը, օգտագործելով արդեն իսկ վճարված մոտ 27 միլիոն դրամի նկատմամբ ունեցած լիազորությունները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ Խնձորուտ համայնքի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները սկսել է միայն 2015 թ. երկրորդ կիսամյակում, ապա ծավալաթերթ-նախահաշվով սահմանված՝ 1515 մետր երկարությամբ ջրագծի շինարարական աշխատանքները կատարել է շուրջ 315 մետր ծավալով պակաս։ Այդ կերպ յուրացման եղանակով հափշտակել է տվյալ աշխատանքների համար իր օրինական տիրապետման ներքո գտնվող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 186 հազար դրամը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե:

Տպել
4850 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի