ԵՊՀ-ում տեղի է ունեցել պատմաբան Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով

08/10/2021 schedule20:28

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել վաստակաշատ դասախոս, Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ, պատ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի հիշատակին նվիրված գիտաժողով: Այդ մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը։

Միջոցառման մեկնարկին մասնակիցները մեկ լռությամբ հարգեցին Արտակ Մովսիսյանի և 44-օրյա պատերազմում զոհված բոլոր նահատակների՝ այդ թվում նաև համալսարանական այն 12 հերոս-ուսանողների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:

Գիտական կյանքում Արտակ Մովսիսյանի վաստակը մեծ է ու արժեքավոր: Մասնավորապես նրա գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, պատմագիտական ուսումնասիրություններ, հինգ փաստագրական ֆիլմեր և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածներ, ձեռնարկներ ու հրապարակումներ: Թերևս այս ցանկը շարունակելի կլիներ, եթե 50 տարեկանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով չընդհատվեր երիտասարդ պրոֆեսորի կյանքը:

Գիտաժողովին, որի ընթացքում հնչեց Արտակ Մովսիսյանի գիտական կյանքին ու գործունեությանը վերաբերող 8 զեկուցում, ներկա էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Արամ Քոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ֆակուլտետների դեկաններ, ամբիոնի վարիչներ, գործընկերներ, հարազատներ ու ուսանողներ:

«Երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի պատմական ժառանգությունը դեռ երկար տարիներ պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի հանրությանը, քանի որ նրա գործերը սերունդներ են կրթելու: Ազգանվեր հայորդու հիշատակը պետք է վառ պահել, քանի որ նա հիրավի կենդանի լեգենդ էր: Հինգ տասնամյակ ընդամենն ապրեց, սակայն ծանրակշիռ պատմական ժառանգություն ստեղծեց՝ քաղաքացիություն տալով հայոց պատմության պետականության կազմավորմանը՝ հասցնելով այն 3-րդ հազարամյակի սկիզբը: Հետագայում այդ ամենը ներառվեց դասագրքերում, ուստի միայն դա արդեն բավական էր, որպեսզի նա մեծ ճանաչում ձեռք բերեր»,- իր ելույթի խոսքում նշել է Էդիկ Մինասյանը և հավելեց, որ երիտասարդ պրոֆեսորը նաև պատմության կեղծարարության դեմ պայքարի առաջամարտիկն է եղել:

Ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ դժվար է խոսել Արտակ Մովսիսյանի մասին անցյալով. «Արտակ Մովսիսյանը համալսարանի ներկան էր ու ապագան: Այն ջիղը, որով նա աշխատում էր նոր գիտելիք ստեղծելու ու փոխանցելու, նոր սերունդներ կրթելու համար, մեզ հնարավորություն չի տալիս նրա մասին անցյալով խոսելու: ԵՊՀ միջանցքներում մեր քննարկումներից յուրաքանչյուրի մեջ առկա էին նրա նախանձախնդրությունն ու մինչև վերջ պայքարելու ուժը: Նրա մահվան մասին բոթն անհավատալի էր: Ցավոք, համավարակը շատ արժանի մարդկանց տարավ: Այն սերմը, որ նա ներդրել է ուսանողների մեջ, դեռ բողբոջելու է: Մայր բուհն այն կարևոր հաստատությունն է, որը մեր պետականության անցյալն է, ներկան ու ապագան, ուստի մենք պետք է միշտ հիշենք ու վառ պահենք մեր մեծերի հիշատակը»:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Միքայել Մալխասյանն անդրադարձավ Արտակ Մովսիսյանի «Հայաստանը՝ ըստ անտիկ հեղինակների պատմաաշխարհագրական տեղեկությունների» վերտառությամբ վերջին աշխատությանը, որը հրապարակվել է նրա մահից հետո: Գրքի շնորհանդեսի ժամանակ Միքայել Մալխասյանը նշել է, որ կոլեկտիվ մենագրության մեջ ներկայացված են հեղինակային խմբի կողմից անտիկ հեղինակների՝ Հայաստանի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկությունների հիման վրա կատարած ուսումնասիրությունները:

«Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կմտնեմ հարազատ Սև շենք ու չեմ հանդիպի իմ առաջին ուսուցչին: Նրա դասերն անհնար էր բաց թողնել: Մինչ օրս հիշում եմ, թե մեր առաջին դասախոսության ընթացքում ինչ խանդավառությամբ էր պատմում Ավարայրի ճակատամարտը: Մենք իսկապես բախտավոր ենք, որ նրա ուսանողներն ենք եղել»,- ասել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ, Արտակ Մովսիսյանի ուսանողուհի Նելլի Արիստակեսյանը:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում Արտակ Մովսիսյանը «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Վահագն Զորության Ռազմի Աստված» ոսկյա հուշամեդալով:

Տպել
1148 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)