Խաչատուր Սուքիասյանը կոչ է արել Հայաստանի տնտեսվարողներին մասնակցել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կոչ է արել Հայաստանի տնտեսվարող սուբյեկտներին մասնակցել ԵԱՏՄ պետությունների պետական գնումների մրցույթներին, որը կազմում է տարեկան 135 միլիարդ դոլար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 2 մլրդ դոլարը: 2021 թվականի միայն առաջին ութ ամիսներին այն կազմել է 1 մլրդ. 38 մլն. դոլար Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 30.7 տոկոսը։ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 522 մլն. դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ. 15 մլն. դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 30.9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալները 4 տոկոսով: Սակայն նույնը չի կարելի ասել Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության գործարարների մասնակցության ծավալների առումով: Այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամ երկրներում պետական գնումների ընդհանուր ծավալը կազմել է 135 միլիարդ դոլար, միայն Ռուսաստանի պետական գնումները 115 միլիարդ դոլար են

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցության ծավալները Ռուսաստանի դաշնության պետական գնումներին շատ փոքր են: 2019 թվականին Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից հաղթող է ճանաչվել միայն մեկ կազմակերպություն՝ 230 հազար դոլարի պետական գնման պայմանագրով, իսկ 2020 թվականին՝ տասը կազմակերպություն՝ 110 հազար դոլարի պետական գնման պայմանագրով։ Մեր գործարարները պարտավոր են մասնակցելու գնումների գործընթացին: Իրենց հետ պետք է խորհրդատվական ծառայություններն աշխատեն, կրթեն, իրազեկեն, փաստաթղթերի լրացման ձևերը սովորեցնեն, որպեսզի Հայաստանի կազմակերպությունները, որոնք ունեն մրցունակ ապրանքներ, մասնակցեն ՌԴ-ի պետական գնումների հայտերին

Կոչ եմ անում, որ պատկան մարմինները, տնտեսվարող սուբյեկտների հետ այս մասով աշխատեն, իրազեկեն, աջակցեն, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կարողանան մասնակցել Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների պետական գնումների մրցույթներին »,- մանրամասնել է Սուքիասյանը:

Տպել
2864 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է