Իրար հաջորդող խնդիրներ ու կտրուկ փոփոխություն. ինչու որոշվեց ինտերնետային հսկան «Ֆեյսբուք»-ից վերանվանել «Մետա»-ի

«Ֆեյսբուք»-ը փոխել է անունն ու երեկվանից վերանվանվել Meta («Մետա»)։ Հիմնական սոցիալական ցանցի անունը, սակայն, մնում է նույնը։

Ռեբրենդինգի մասին հայտարարվել է «Ֆեյսբուք»-ի ծրագրավորողների ամենամյա համաժողովում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նոր անվանումն ավելի լավ կհամապատասխանի ընկերության ընթացիկ գործունեությանը։ «Ֆեյսբուք»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն անձամբ է հայտարարել, որ ընկերությունը կկոչվի «Մետա»։

«Ֆեյսբուք» ընկերությունը վերջերս կիսվում էր «Մետամոլորակ» ստեղծելու ծրագրերով՝ առցանց աշխարհ, որտեղ մարդիկ կարող են աշխատել, խաղալ խաղեր և շփվել՝ հաճախ օգտագործելով ականջակալներ ու ակնոցներ՝ վիրտուալ իրականություն մտնելու համար:

«Այսուհետ մենք առաջին հերթին կլինենք «Մետա», այլ ոչ թե «Ֆեյսբուք»: Սա նշանակում է, որ դուք կարիք չունեք օգտագործել «Ֆեյսբուք»-ի անունը մեր բոլոր ծառայություններին անդրադառնալու համար»,- ասել է Ցուկերբերգը:

«Այսօր մենք սոցիալական ցանցերում ընկալվում ենք որպես ընկերություն, բայց մեր ԴՆԹ-ում մենք ընկերություն ենք, որը ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք կապում են մարդկանց միմյանց»,- ասել է նա:

Գործարարն ակնկալում է, որ այս տասնամյակի վերջին իր ստեղծած «ՄԵՏԱ-մոլորակ»-ում կլինի մոտ մեկ միլիարդ մարդ։

«Ֆեյսբուք»-ի հիմնադիրը բացատրել է, որ կորպորացիայի նոր անվանումը գալիս է հունարեն «հետո» բառից և ցույց է տալիս, որ ընկերությունը միշտ աճելու տեղ ունի, և այն ապագայի համար է: Միևնույն ժամանակ, Ցուկերբերգի գրեթե ողջ ելույթը տեղի է ունեցել վիրտուալ ինտերիերի ֆոնի վրա, որը նրա մեկուկես ժամյա ելույթի ընթացքում լեռնային տեսարանով գյուղատնից վերածվել է անիմացիոն տիեզերակայանի։

Ընկերության կայքում արդեն տեղադրվել է հայտարարություն, որ այն այժմ կոչվում է «Մետա», և մամուլի հաղորդագրության մեջ բոլոր ծառայությունների պատկերակները վերածվում են նոր տարբերանշանի։ Անվանափոխման ֆոնին «Ֆեյսբուք»-ի բաժնետոմսերը էլեկտրոնային Նյու Յորքի ֆոնդային բորսայում մի քանի րոպեում բարձրացել են 3,31%-ով՝ հասնելով բացման մակարդակին՝ 10,32 դոլար)։

Նոր անվանումը նաև նոր տարբերանշան ունի: «Ֆեյսբուք»-ի առաջնատառի հետ ասոցացվող հայտնի «F» տարբերանշանին այսուհետ կփոխարինի կապույտ գույնի անսահմանության նշանը, իսկ «F»-ը կկիրառվի միայն սոցցանցի դեպքում:

Բացի համանուն սոցիալական ցանցից, «Ֆեյսբուք»-ին է պատկանում ևս մեկ ցանց՝ «Ինստագրամ»-ը, ինչպես նաև հայտնի WhatsApp հավելվածը։ Նրանք բոլորը կշարունակեն գործել նույն անուններով։

Այս բոլոր գաղափարների իրականացման համար նոր սուբյեկտի աշխատանքը կբաժանվի երկու բլոկի. առաջինը կզբաղվի արդեն գործող ծառայություններով, իսկ երկրորդը՝ հարթակ կդառնա նոր գաղափարների և տեխնոլոգիաների զարգացման համար։

Ցուկերբերգի ծրագրի մի մասն են լինելու հավելյալ իրականության ակնոցները՝ ձայնային նոր ինտերֆեյսները, ժեստերի կառավարման համակարգերը, օգտագործողի շուրջ գաջեթների խելացի կառավարման տեխնոլոգիաները և այլն: Ընկերությունը նաև մտադիր է մոտ 150 միլիոն դոլար ծախսել բովանդակություն ստեղծողների համար «ընկղմվող վերապատրաստման» վրա, որպեսզի նրանք կարողանան տիրապետել ընդլայնված իրականության մեջ փոխգործակցության բոլոր նոր գործիքներին:

Անվանափոխմանը նախորդել էր «Ֆեյսբուք»-ի արտադրանքի վերաբերյալ բացասական գրառումների հոսքը՝ հիմնված նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից բացահայտված ներքին փաստաթղթերի վրա: Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք»-ը բոլոր դեպքերում իր շահույթը վեր է դասում օգտատերերի բարեկեցությունից։

Բանն այն է, որ «Ֆեյսբուք»-ը վերջին շաբաթներին դժվար ժամանակաշրջան է ապրում. սեպտեմբերին The Wall Street Journal-ը սկսեց հրապարակել մի շարք հոդվածներ ընկերությունում և նրա ծառայություններում վնասակար գործողությունների մասին:

Հոդվածների նյութի աղբյուրը ներքին փաստաթղթերն են, որոնք թերթի լրագրողին տվել է «Ֆեյսբուք»-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենը։ Նրանք մասնավորապես խոսեցին, որ ընկերության սոցիալական ցանցերը գովազդում են օգտատերերի առողջության համար պոտենցիալ վտանգավոր, բայց նրանց հետաքրքրությունը հարուցող բովանդակություն (օրինակ՝ անորեքսիայով արդեն տառապող աղջիկներին առաջարկվել է բաժանորդագրվել խմբերի, որտեղ քննարկվում էր քաշի կորուստը)։ Ուշադրություն գրավելու համար օգտագործվել է արմատական և նույնիսկ ծայրահեղական բովանդակությամբ կոնտենտ:

Քչերը գիտեն, որ այս ամենի հետևանքով ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը ուսումնասիրում է «Ֆեյսբուք»-ի ներքին փաստաթղթերը. նրանք սկսել են քննել՝ արդյոք ընկերությունը թաքցրե՞լ է տեղեկատվություն 2019 թվականի հետաքննության ընթացքում՝ կապված օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խնդիրների հետ։

Ցուկերբերգը վերջին շաբաթների իրադարձություններն անվանել է համակարգված հարձակում և զրպարտանք, սակայն չի հստակեցրել, թե ով է դրա նախաձեռնողը։

«Ֆեյսբուք»-ի խնդիրները, սակայն, չեն սահմանափակվում ոչ ճիշտ բիզնես պրակտիկայի մասին մեղադրանքներով: Խնդիրների ի հայտ գալու պատճառներից մեկն էլ ընկերության ցանկությունն էր՝ հետ չմնալ մրցակիցներից՝ նոր սոցիալական ցանցերից, որոնք զգալի հետաքրքրություն են առաջացնում երիտասարդների շրջանում: Հրապարակված ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2000 թվականից հետո ծնված ավելի ու ավելի շատ մարդիկ չեն հետաքրքրվում «Ֆեյսբուք»-ով: Կայունացումը, իսկ երկարաժամկետ հեռանկարում լսարանի անկումը նշանակում է գովազդային եկամուտների նվազում։

Այս դժվարին իրավիճակում «Ֆեյսբուք»-ի համար հավելյալ հարված էր հոկտեմբերի 4-ին ընկերության աշխատանքի ամենամեծ խափանումը, երբ մոտ 6 ժամով անջատվեցին ոչ միայն նրա բոլոր սոցիալական ցանցերը, այլև ներքին համակարգերը։ Ընկերությունը, ի թիվս այլ խնդիրների, հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ:

Այնուամենայնիվ, «Ֆեյսբուք»-ն ավելի ուժեղ է, քան ենթադրվում էր: Հոկտեմբերի 25-ին ընկերությունը ներկայացրել է եռամսյակային հասույթի տվյալները։ Այն այս տարվա երրորդ եռամսյակում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35%-ով և կազմել 29 մլրդ դոլար։

Հիշեցնենք՝ 2015թ.-ին մեկ այլ ինտերնետային հսկա՝ «Գուգլ»-ը, ձեռնարկեց նմանատիպ վերակազմավորում՝ վերանվանելով իր մայր ընկերությունը՝ Alphabet: Միաժամանակ, ընկերության արտադրանքը պահպանել է իր նախկին անվանումը, իսկ նորը հազվադեպ է օգտագործվում առօրյա կյանքում։

Տպել
1881 դիտում

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձում են փակել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս` վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակցիաներ են, աղբամաններով փակվում են փողոցներ

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)