5 տարեկան էր՝ կորցրեց մորը, 7-ում՝ հորը և ընկավ մանկատուն. «Ժենգյալով հաց»՝ ներկայացում՝ իրական պատմության մասին

5 տարեկանում նա կորցնում է հորը, 7 տարեկանում՝ մորը, հետո իրեն փոքր քրոջ հետ տանում են մանկատուն: Մանկատնից, սակայն, ավագ եղբայրը նրանց տանում է տուն:

Սվետլանան եւ քույրը սկսում են համեմատաբար բնականոն կյանքով ապրել, դպրոց գնալ: Սակայն մեկ տարի էլ չանցած՝ անտեր ու առանց ծնողի խնամքի մնացած աղջիկները բռնության զոհ են դառնում հարազատ եղբոր կողմից. նա սկսում է խմել եւ ծեծել նրանց: Աղջիկները ստիպված են լինում տնից փախչել ու նորից ընկնում մանկատուն:

Ներկայացման հիմքում իրական պատմություն է: Գլխավոր հերոսուհին պատրաստում է ժենգյալով հաց եւ հիշում իր դառը մանկությունը, պատանեկությունը, այնուհետեւ՝ ամուսնությունն ու պատերազմի պատճառած կորուստները...: Նրա փոքրիկ մարմնում ամփոփված է պայքարելու անհամաչափ խոշոր ուժն ու ապրելու ցանկությունը:

Մոնոներկայացումը, որն այսօր տեղի ունեցավ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում, կոչվում է «Ժենգյալով հաց»: Այն իրական փաստավավերագրական պատմություն է՝ բեմադրված արմատներով արցախցի Անուշ Պետրոսյանի կողմից: Անուշը բեմադրել է իր տատիկի՝ տիկին Սվետլանայի պատմությունը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նա հայտնեց, որ գաղափարն առաջացել է, երբ պիտի ավարտական կուրսում դիպլոմային աշխատանք ներկայացներ: Այն, ինչ գրել է երիտասարդ բեմադրիչը, իրական պատություն է՝ առանց որեւէ չափազանցության: Պիեսը գրել է կես տարում: Սեպտեմբերից սկսել է բեմադրել:

Արցախցի կնոջ կերպարը մարմնավորում է Սրբուհի Բալայանը:

Ներկայացնելով կյանքի պատմությունը՝ հերոսուհին ժամանակ առ ժամանակ ընդմիջում էր՝ խոսելով ժենգյալով հացի բաղադրատոմսի մասին՝ ոչ մի վայրկյան պարապ չթողնելով ձեռքերը:

Ներկայացման ընթացքում որեւէ երաժշտություն չէր հնչում. դերասանուհու կենդանի խաղն ու երգերն ամբողջացնում էին ամեն ինչ: Հնչում էին այն երգերը, որոնք Սվետլանան լսել էր մանկության տարիներին:

Պատմում էր, թե ինչպես է փորձել ինքնասպան լինել՝ բժշկին խաբելով, թե ոջլոտել է. քացախաթթվային էսենցիա է ուզել խմել, սակայն հրաշքով փրկվել է: Պատմում էր՝ ավագ քույրն ինչու է ցանկացել իրեն զոռով ամուսնացնել, ինչպես է ինքը փախել, փոքր քրոջ հետ կրկին դեգերումների մեջ ընկել, ապա՝ հայտնվել Կապանում: Հասատվելով Կապանում՝ դեռատի աղջիկն ամուսնացել է, բայց ոչ իր կամքին հակառակ:

Թվում է, թե այսքանով պիտի վերջ դրվեին հերոսուհու դժբախտ ու տխուր օերին, սակայն տարիներ անց ճակատագիրը Սվետլանային ծանր վիշտ էր պատրաստել. պատերազմ, որը տարավ նրա որդուն՝ ընդամենը 16 տարեկանում գաղտնի առաջնագիծ մեկնած Արսենին:

Որդին զոհվել է այն օրը, երբ մերոնք ազատագրում էին Շուշին: Մի կողմից մերոնք պիտի պահեին, որ թուրքը չմտնի, մյուս կողմից պիտի հարձակվեին, որ Շուշին հետ վերցնեին: Պաշտպանական կողմում, որտեղ նաեւ Արսենն էր, թուրքը հարձակվել է, մտնել մերոնց վրանները, Արսենին խբել ոտքից, ապա՝ տանջամահ արել:

Կուլմիանցիոն կետում ժենգյալով հացի պատրաստման երկարատեւ, մանրակրկիտ ու բարդ գործընթացի նման նրա կյանքն էլ քաղվեց, կտրտվեց, հունցվեց ու թխվեց։

Արցախցու հզոր կինն իր մեջ ապրելու ուժ է գտնում իր մյուս որդուց ունեցած Արսեն թոռանով:

Ներկայացումն ավարտվեց հերուսուհու «Նախշուն բաջի» երգով: Ծափերը չէին դադարում: 

Ավարտին դերասանուհի Սրբուհի Բալայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ հեշտությամբ է կարողացել կերտել իր կերպարը՝ շատ լավ իմանալով, որ այն իրական պատմություն է: Դերասանուհին, ի դեպ, ինքն էլ է Արցախից՝ Հադրութից: «Այստեղ էի եկել՝ սովորելու, հետ վերադառնալու նպատակով: Բոլոր ծրագրերս Հադրութի հետ էին կապված, բայց դեռ անկատար են, հուսամ՝ ժամանակավոր»,- ասաց նա:

«Ժենգյալով հաց»-ն այսօրվանից Մհեր Մկրտչյան թատրոնի խաղացանկային ներկայացումների մեջ է:

Տպել
5552 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին