Մի շարք նախկին և ներկա համայնքապետերի մասով քրեական գործեր կան հարուցված. Լոռու մարզի դատախազ

Այսօր Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հրավիրած ասուլիսի ժամանակ լրագրողները մարզի դատախազից հետաքրքրվեցին նախկին և ներկա համայնքապետերին առնչվող քրեական գործերի ընթացքից:

Անդրադառնալով Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հարուցված քրեական գործին և խափանման միջոց կալանավորմանը՝ դատախազը մանրամասնեց. «Կոնկրետ այս դեպքով մենք ունենք վերջերս հարուցված քրեական նոր գործ՝ ՀՀ քրեական օրսենգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հարուցված քրգործի շրջանակներում պարզվել է, որ նշված անձն իր պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 15 անուն տարբեր տարածքներ օտարել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ ու ազգակցական կապի մեջ գտնվողներին, որոնցից 3-ը որոշակի ժամանակ հետո փոխակերպել էր ընտանիքի անդամների անունով: Այդ փաստերը մենք ունենալով՝ արդեն դատախազությունում քրեական գործ հարուցեցինք ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի հատկանիշներով (եկամուտների օրինականացում, փողերի լվացում): Հաշվի առնելով, որ նախկին քաղաքապետի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել միայն նրան ազատազրկման հետ կապված խափանման միջոցով, մենք միջնորդություն ներկայացրինք դատարան, որը բավարարվեց, և կիրառվեց խափանման միջոց կալանավորումը»:

Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ կար սույն գործով բազմաթիվ անձանց հարցաքննելու անհրաժեշտություն, որոնք նախկինում գործել են նախկին քաղաքապետի ենթակայության տակ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին քաղաքապետը ունի ենթադրյալ ազդեցություն այդ անձանց նկատմամբ, մենք կալանք կիրառելու միջնորդության հիմքերից մեկն էլ դա էինք ներկայացրել՝ բացառելով հնարավոր ապօրինի ազդեցությունը վկաների վրա»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այս ամենն արվեց նախընտրական շրջանում, մարզի դատախազն ասաց. «Իրավապահ մարմինները որեւէ առնչություն չունեն մարզի տարածքում իրականացվող քաղաքական գործընթացների հետ: Մենք անձանց արարքներին գնահատական ենք տալիս ըստ գործում առկա ապացույցների»:

Հարուցված նոր քրեական գործերի համար հիմք են հանդիսացել պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքներն ու կայացրած ակտը:

Նախկին ու ներկա համայնքապետերի հետ կապված քրեական գործերը չեն սահմանափակվում միայն Ստեփանավանով: Մարզի դատախազն ասում է՝ մի շարք նախկին ու ներկա համայնքապետերի մասով եւս քրեական գործեր կան հարուցված: Թե քանի՞ համայնքապետեր են անցնում քրեական գործերով, եւ ո՞ր համայնքների ղեկավարներն են, դատախազն անուններ ու հստակ թվեր չասաց:

«Կան մի շարք թե՛ նախկին, թե՛ գործող համայնքապետեր, որոնց նկատմամբ վարույթը դեռ շարունակվում է: Բազմաթիվ չարաշահումներ կան ալեհավաքների հետ կապված, որով մի շարք համայնքապետերի գործունեության ընթացքում հայտնաբերվել էին դեպքեր, երբ համայնքապետերն անհրաժեշտ հողամասերն օտարել էին կամ վարձակալության հիմունքներով տվել իրենց բարեկամներին, ապա պայմանագրեր կնքել կապի օպերատորների կողմից: Հստակ թիվ ասել չեմ կարող, բայց բազմաթիվ համայնքնապետեր անցել են այս քրեական գործերով»,- ասաց նա:

Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ կան համայնքապետեր, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով: «Մոտ 4 համայնքապետեր էլ  վերականգնել են պետությանը պատճառված վնասը: Անուններ թույլ տվեք չտամ՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից»,- նշեց դատախազը:

Անդրադառնալով Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ հարուցված քրեական գործերին՝ նա ասաց՝ գործն ուղղարկվել է դատարան:

«308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 4 դրվագ կար, 1 դրվագ՝ 308 հոդվածի 1-ին մասի եւ 1 դրվագ՝ 314 հոդվածի հատկանիշներով: Խոսքը վերաբերում էր Վանաձորի տարբեր թաղամասերի 5 շենք-շինությունների ապօրինի օտարմանը: Համապատասխան կալանք է դրվել Սամվել Դարբինյանի այն գույքերի վրա, որոնցով հնարավոր կլինի ապահովել պատճառված վնասի ապահովումը՝ 61 մլն դրամ արժեքով: Դատարանին նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի անցնելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ: Դատարանի կողմից հոկտեմբերի 22-ին կայացվել է ոչ արդարացնելու հիմքով որոշում, եւ Սամվել Դարբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- հայտնեց մարզի դատախազը՝ հավելելով, որ այդ որոշումը թույլ է տալիս իրենց ենթադրել, որով փաստվում է կոնկրետ անձի կողմից նշված արարքները կատարելու հանգամանքը:

Դատախազի խոսքով՝ այդ որոշումն ու դատական ակտը ստանալով՝ դրանք ուղարկել է Վանաձոր համայնքի ղեկավարին, Լոռու մարզպետին և ՏԿԵ նախարարին, որպեսզի նշված դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո միջոցներ ձեռնարկեն այդ տարածքները համայնքի հաշվեկշիռ բերելու, ինչպես նաեւ գույքային առումով պատճառված 61 մլն դրամը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:

«Ճիշտ է, անձն իրեն մեղավոր չի ճանաչել, չի ընդունել իրեն մեղսագրված արարքը, սակայն նաեւ չի առարկել վաղեմության ժամկետի հիմքով, բայց ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ հետապնդումը վերացնելու ուղղությամբ: Ինչը հիմք է համայնքի գույքը համայնքին վերադարձնելու համար: Այս ամենի համար համայնքը պետք է դիմի քաղաքացիական դատարան 1 ամսվա ընթացքում»,- նկատեց նա:

Լրագրողները մարզի դատախազից հետաքրքրվեցին նաեւ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանանի պաշտոնավարման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ ապօրինություններից ու հարուցված քրեական գործերի ընթացքից: Նա ասաց, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում քրեական գործ չի հարուցվել:

«Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում գտնվող քրեական գործ, որով Մամիկոն Ասլանյանը ներգրավված կլինի որպես մեղադրյալ, չունենք այս պահին»,- վստահեցրեց Կարեն Գաբրիելյանը:

Տպել
3109 դիտում

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)