Յուրաքանչյուրն իրավունք ունի ՄԻՊ-ի գործունեության մասին կարծիք հայտնել, այդ թվում՝ քաղաքական գործիչները. Ստյոպա Սաֆարյան

Օրեր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ասելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

«Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել և դիվիդենտներ է վաստակում»,- մասնավորապես ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ ՄԻՊ-ի պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս, և «Քաղաքացիական պայմանագիր»-ն այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:

Ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունների՝ Արման Թաթոյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ այդ պաշտոնատար անձը՝ նկատի ունենալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, գերազանցել է իր լիազորությունները։ Ո՞վ է նրան իրավունք տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։

Հանրային խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով Գրիգորյան-Թաթոյան հեռակա բանավեճին, նկատեց՝ ընդդիմությունը շատ լավ կարողանում է Թաթոյանի խոսքերին, թեկուզ նրա կամքից անկախ, քաղաքական երանգ հաղորդել:

«Ընդդիմությունը Թաթոյանի խոսքերը դարձրել է իշխանության դեմ գործիք, մանավանդ սահմանային խնդիրների հետ կապված հարցերով, և Թաթոյանը հրաշալի տեսնում է այդ ամենը: ՄԻՊ-ը, եթե ցանկանում է, որ իր խոսքերը չքաղաքականացվեն, կարծում եմ՝ պետք է կոչ անի նաև ընդդիմությանը այդպիսի քաղաքականություն չվարել: Թե ինչո՞ւ դա չի անում, ավելի լավ ինքը կպատասխանի»,- նկատեց Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ՄԻՊ-ի մի շարք հայտարարություններ իշխանության դեմ քաղաքական պայքարի մի մաս են դարձել. «Եթե նույնիսկ մի տեղ ընդունեմ այն հանգամանքը, որ պետք չէր այդպես միարժեք ընդունել Արման Թաթոյանի բոլոր հայտարարությունները, քանի որ չեմ կարծում, որ նրա բոլոր հայտարարությունները քաղաքական են, բայց մյուս կողմից էլ չեմ տեսնում որևէ խնդիր Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ: Չեմ կարծում, որ Թաթոյանի կողմից այդպիսի բուռն արձագանքի կարիք կար»:

Քաղաքագետն ասաց՝ քաղաքական յուրաքանչյուր պաշտոն ունեցող մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնել ՄԻՊ-ի գործունեության մասին. «Անթույլատրելի կլիներ, եթե ՄԻՊ-ը ենթարկվեր հետապնդման, փորձ արվեր նրան լռեցնելու, բայց ես Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ այդպիսի արարքներ չեմ տեսնում: Միայն տեսնում եմ գնահատական, որի հետ կարելի է լինել համաձայն կամ ոչ»:

Անդրադառնալով Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ Գրիգորյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր խոսքերի համար՝ Սաֆարյանը նշեց. «Իր հայտնած գնահատականի համար չի կարող Գրիգորյանը որևէ պատասխանատվության ենթարկվել: Այստեղ չկա էթիկայի խախտում: Ի՞նչ է նշանակում՝ որևէ պաշտոնյայի զրկել մեկ այլ պաշտոնյայի վերաբերյալ գնահատական տալուց: Եթե այդպես է, եկեք ընդհանրապես արգելենք Արմեն Գրիգորյանին խոսել»:

Ստյոպա Սաֆարյանը, խոսելով նաև Արման Թաթոյանի կատարած աշխատանքի մասին, ասաց՝ գնահատում է վերջինիս աշխատանքը մի շարք ոլորտներում, սակայն որոշ անդրադարձներ էլ համարում է ընտրողական:

«Որոշ դեպքերի արձագանքում է, որոշներին՝ ոչ: Ինչո՞ւ է միանման մի դեպքում արձագանքում, մի դեպքում՝ ոչ: Դա կանվանենք քաղաքակա՞ն, թե՞ այլ բան, դա էլ մյուս կողմն է հարցի: Բայց էլի եմ կրկնում՝ որքան Արման Թաթոյանը իրավունք ունի կարծիք արտահայտելու, նույն իրավունքն էլ ունի Արմեն Գրիգորյանը: Չպետք է այս ամենը վերածվի մեկը մյուսին լռեցնելու փորձերի»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանը նաև հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ էլ Թաթոյանն անդրադարձել էր իր գործունեությանը, երբ ինքը ֆեյսբուքյան էջում տարածել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանի և Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարը և գրառում կատարել, ինչը Թաթոյանը համարել էր մերժելի երևույթ, քանի որ լուսանկարում պատկերված էր նաև փաստաբանի մանկահասակ երեխան:

«Ինքն էլ իմ գործունեությանն էր գնահատական տվել, բայց ես դրան չեմ արձագանքել, չեմ փորձել իրեն լռեցնել կամ պատասխանատվության ենթարկել: Եթե ես դա չեմ արել, թող ինքն էլ ոչ ոքի չփորձի լռեցնել»,- եզրափակեց Սաֆարյանը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
2325 դիտում

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ