Եթե ճիշտ եմ հասկանում, հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը․ Ստյոպա Սաֆարյան

Եթե ես ճիշտ եմ հասկանում, հայկական կողմն իր կոնտր քայլով փորձում է արժեզրկել ադրբեջանական ոստիկանակետերը 21 կիլոմետրանոց հատվածում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադելու մասին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այսօրվա հայտարարությանը:

«Փաստացի ստացվում է, որ այդ ճանապարհն աստիճանաբար կվերանա, իսկ ժամանակ անց այնտեղ ոստիկանակետերի գոյությունն անիմաստ կդառնա։ Եվ ահա, թե ինչու․ ոչ մեկը չի գալու 4 անձնագրային կետ հատի, ինչ է թե 21 կիլոմետր ճանապարհ է գնում, այն էլ՝ դրա համար մաքսատուրք վճարելով երկու պետությունների բյուջեներ։

Պարսիկները դա հաստատ չեն անելու, հայերը՝ առավել ևս։ Ռուսները եթե ուզում են, թող անեն, վճարեն։ Փաստացի, այդ 21 կիլոմետրանոց ճանապարհն անմիաստ է դառնում, քանի որ դառնում է դեպի ոչ մի տեղ չտանող ճանապարհ, իսկ դրան այլընտրանք երկու ճանապարհ կլինի՝ մեկը այսօր շահագործման հանձվածը՝ Տաթևով, մյուսը՝ ԵՄ ֆինանսավորմամբ կառուցվողը՝ թունելներով։

Իհարկե, այսօր շահագործման հանձնվածը լավագույն լուծումը չի լինի այժմ ու երկարաժամկետ կտրվածքով տեղանքի բարդությունների պատճառով, սակայն որոշ ժամանակ անց Հյուսիս-Հարավի կառուցման դեպքում խնդիրները լուծված կլինեն։

Ավելին՝ սահմանի վրայով անցնող 21 կիլոմետրանոց հատվածը կկորցնի իր իմաստը, այնտեղ անգամ ռազմական հենակետ դնելու իմաստն էլ չի լինի, քան որ թե՛ թուրքերը, թե՛ հայերն այդ առումով կնախընտրեն ճանապարհին հարակից լեռնային դիրքերը, ոչ թե ճանապարհի հատվածը, ըստ այդմ, հնարավոր է, որ իրենք իրենցով մաքրվեն այդտեղից, որովհետև այնտեղ արդեն կոմունիկացիա չի լինի։ Սա թերևս ցույց է տալիս, որ հայկական կողմի դիմադրությունից կատաղած են ու չեն կարողացել հասնել արդյունքի»,- գրել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ գիշերը՝ 24:00-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ տեղադրելու է մաքսակետեր:

Գրիգորյանը նաև նշեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր է ձեռնարկելու:

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում կտեղադրենք մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է»,- նշեց Գրիգորյանը:

Տպել
6945 դիտում

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի՝ վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ