Լեհ-բելառուսական սահմանին կուտակված փախստականների թիվը 2 հազարից ավելի է. իրավիճակը լարված է մնում

Իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին շարունակում է լարված մնալ: Փախստականների թիվն այստեղ աճում է, իսկ միջադեպերը փախստականների, սահմանապահների ու զինվորականների միջև սկսել են հաճախանալ:

Այժմ ավելի քան երկու հազար փախստականներ գտնվում են բելառուսա-լեհական սահմանին՝ Գրոդնոյի մարզում գտնվող ճամբարում, վերջին մեկ օրվա ընթացքում այստեղ է ժամանել մոտ 200 նոր մարդ։ Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։

«Նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և մակահասակ երեխաներ, շարունակում են գտնվել սահմանային գծում՝ լեհական պատնեշների մոտ: Օրվա ընթացքում մի քանի փոքր խմբեր ժամանել են ինքնաշեն ճամբար՝ ընդհանուր առմամբ,մոտ 200 մարդ»,- նշված է սահմանապահ վարչության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Կոմիտեն սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը լարված է անվանել. «Եղանակային պայմանները, սննդի և ջրի բացակայությունը վտանգ են ներկայացնում ԵՄ երկրներում պաշտպանություն փնտրող մարդկանց ֆիզիկական վիճակի համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ փախստականների ճամբարում բուժօգնություն է ցուցաբերվել երկու կնոջ։ Գիշերը նույնպես սահմանային ծառայության բժիշկներն օգնել են երեխային, ով հիպոթերմային նշաններ է ցույց տվել։

«Շտապ օգնություն ցուցաբերելու համար հատկապես գիշերային ժամերին՝ կապված ջերմաստիճանի զգալի անկման հետ, ճամբարի մոտակայքում մշտապես հերթապահում են բժշկական խմբերը»,- հայտնել են կոմիտեից։ Բացի այդ, հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ «փախստականներին սննդով աջակցություն են ցուցաբերում Բելառուսի իշխանությունները, մարդասիրական կազմակերպությունները և կամավորները»։

Պետական սահմանային կոմիտեն հայտնել է, որ ներկա իրավիճակը գնահատելու նպատակով փախստականների ինքնաբուխ ճամբար են ժամանելու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Միգրացիայի միջազգային կազմակերպության և Բելառուսի Կարմիր խաչի ընկերության պատվիրակությունները:

Կոմիտեն պարզաբանել է նաև, որ «լեհական կողմից դեռ կան զինծառայողներ, որոնք թույլ չեն տալիս ԶԼՄ-ների և միջազգային ու մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերել փախստականներին և կարգավորել ստեղծված իրավիճակը»։

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունն էլ  հայտնել է միգրանտների կողմից լեհ զինվորի վրա հարձակման մասին, որը երկու անգամ օդ է կրակել՝ ի պատասխան այս հարձակման։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է Twitter-ում։

«Նշվում է, որ փախստականը զինվորականի կրծքավանդակին փայտով  հարվածել է։ Նա նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ։ Զինվորը չի տուժել։ Ագրեսիվ հարձակվողները անցել են բելառուսական հատված:

Միջադեպը տեղի է ունեցել անօրինական միգրանտների մեծ խմբի կողմից սահմանը բռնի ուժով հատելու փորձի ժամանակ։

«Երեկ Բիալովեզա շրջանում մի քանի հարյուր ներգաղթյալներից բաղկացած խումբը փորձել է ուժով հատել սահմանը, բախումը սկսվել է նրանից, որ զինվորների վրա տարբեր առարկաներ են նետվել, իսկ հետո միգրանտները փորձել են քանդել ցանկապատը, զինվորները կրակել են. նախազգուշական կրակոցներ արձակել»,- հայտնում են ՊՆ-ից։

Ընթացիկ տարվա ընթացքում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու գրեթե 33 հազար փորձ։ Հիմնականում Իրաքի քաղաքացիները փորձում են հասնել Լեհաստան։ Նրանցից շատերն ասում են, որ ցանկանում են հասնել Գերմանիա։

Իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին սրվել է նոյեմբերի 8-ին, երբ մի քանի հարյուր միգրանտներ մոտեցել են Կուզնիցայի սահմանային անցակետին հարող տարածքին։ Նրանք կոտրել են փշալարն ու անհաջող փորձ կատարել՝ հատելու սահմանը։

Դրանից հետո մոտ 800 գաղթականներ այս վայրում վրանային ճամբար են ստեղծել, իսկ մնացած 2-4 հազարը, լեհական ծառայությունների հաշվարկով, ցրվել են Լեհաստանի սահմանի ողջ երկայնքով՝ պարբերաբար խմբերով փորձելով ներթափանցել Լեհաստան:

Մինսկի և նրա արևմտյան հարևանների միջև միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր այստեղ փախստականների նման հոսք չի եղել:

Տպել
998 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)