Գոմ, պադվալ, կռիսանոց, նեխած տուն չառաջարկել. Երեւանում վարձով բնակարան գտնելը խնդիր է դարձել

Երեւանում վարձով բնակարան գտնելը խնդիր է դարձել: Եթե տարիներ առաջ այս խնդրին բախվում էր միայն ուսանող տղաների խումբը, ապա այժմ այն համատարած է՝ անկախ վարձակալի սեռից ու տարիքից: Պատճառն այն է, որ նախ, շատ քիչ են վարձով տրվող ազատ բնակարանները, մյուս կողմից էլ, դրանց գներն աստղաբաշխական թվերի են հասնում: Շուկան ազատ է, անշարժ գույքի սեփականատերերն էլ գին որոշելու հարցում, մեղմ ասած, անկաշկանդ:

List.am հայտարարությունների կայքում ամենաէժան բնակարանի գինն այսօր սկսվում է 120 հազար դրամից, այն էլ՝ ծայրամասում, ոչ լիարժեք կահավորված եւ միջին կոսմետիկ կարգավիճակով: Կոմիտասում վարձով տրվող բնակարանների գները Կենտրոնին չեն զիջում, նույնիսկ երբեմն ավելի թանկ են: 140, 160 հազար դրամից պակաս գնով բնակարան հնարավոր չէ գտնել, և խոսքը մեկ կամ երկու սենյականոց բնակարանի մասին է: Կոմիտասում 1 սենյականոց բնակարանի ամսավճարն արժե 160 հազար դրամ, իսկ 2 սենյականոց բնակարանինը՝ 250 հազար դրամ:

Օրինակ՝ ամսական 100-150 հազար դրամ աշխատող անձին Երևանի ծայրամասում միջին կարգավիճակի բնակարան վարձակալելու համար հարկավոր է 300 հազար դրամ: Սա այն դեպքում, եթե տան տերը բարեխիղճ գտնվի և միայն առաջին երկու ամսվա կանխավճարը պահանջի, այսինքն՝ 240 հազար դրամ, վարձավճարի 50 տոկոսն էլ գործակալն է պահանջում, տվյալ դեպքում՝ 60 հազար դրամ:

Խնդրի առնչությամբ բազմաթիվ են բողոքները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված «Վարձով բնակարաններ» խմբում, որտեղ հայտարարություններ են հրապարակում ինչպես վարձակալությամբ բնակարան հատկացնող անձինք, այնպես էլ նրանք, ովքեր ցանկանում են վարձակալել: Վերջիններս նշում են՝ ինչ գնով և պայմաններով բնակարան են ցանկանում գտնել:

Սակայն, ինչպես նշեցինք, վերջին շրջանում այս խումբն ավելի շատ վերածվել է բողոքների հարթակի, որտեղ հիմնականում մարդիկ իրենց դժգոհություններն են արտահայտում, որ ամիսներ շարունակ չեն կարողանում վարձով բնակարան գտնել, դրսում են մնացել եւ այլն: Ըստ օգտատերերի՝ իրենց գրպանին ինչ-որ չափով հասանելի գումարով հնարավոր չէ վարձակալել կենցաղային նորմալ պայմաններով ու միջին կարգավիճակի բնակարան:

«Փնտրում եմ բնակարան՝ 2 սենյակ, 2 հոգու համար՝ մինչեւ 100.000 ՀՀ դրամ (դոլար չէ, եվրո չէ, այլ դրամ): Գոմ, պադվալ, վագոն, կռիսանոց, նեխած, խոնավ տուն չառաջարկել: Հուսով եմ՝ գոնե հիմա սենց կստացվի մի բան գտնել»,- խմբում գրել է օգտատերերից մի աղջիկ: Ի դեպ, նման գրառումները բազմաթիվ են:

Մեկ այլ խնդիր է նաեւ բրոքերական կազմակերպությունների աշխատանքը: Սրա մասին խոսելով՝ 28-ամյա Ս. Բ.-ն «Հայկական ժամանակի» հետ զրույցում իր բողոքն արտահայտեց տվյալ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքից՝ շեշտելով՝ աշխատում են անհասկանալի մոտեցումներով:

«List.am-ում բնակարանների բոլոր հայտարարությունների տակ գրված են միեւնույն համարները: Զանգում ես՝ պատասխանում է տղամարդ, և տպավորություն է, որ նա ոչ թե ուզում է բնակարանների համար վարձակալ գտնել, այլ ճիշտ հակառակը՝ այնպես անել, որ դրանք չուզես: Որ բնակարանն ինչ-որ չափով հավանում եմ, ասում է՝ դա ազատվելուց հետո տերը թանկացնելու է, մյուսը խոնավ է շատ, մյուսը հարմար չէ եւ այլն: Չեմ հասկանում՝ գործակալներն ինչո՞ւ շահագրգռված չեն օգնելու այս հարցում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հատկանշական է, որ անշարժ գույքի շուկայում համատարած անկառվարելի վիճակի մասին են փաստում և բարձրաձայնում նաեւ բնակարանների վարձակալությամբ զբաղվող միջնորդները՝ գործակալները: Նրանք նշում են, որ համատարած գնային վերանայումից հետո իրենք ամենաշատն են տուժել:

«Առաջ տներն էժան էին, մենք ավելի շատ տուն էինք կարողանում տալ: Ճիշտ է, ամեն տան դեպքում մեր գումարն էլ մի փորք ավելի քիչ էր, բայց քանակը դա փակում էր, եւ մենք ավելի գոհ էինք»,- մեզ հետ զրույցում ասաց գործակալ Ս.-ն:

Գործակալը նաեւ նշեց՝ թանկ տները հիմնականում հնդիկները կամ իրանցիներն են վերցնում, այն էլ՝ կարճաժամկետ: Նրա խոսքով՝ ինքը ոլորտում է շուրջ 8 տարի, եւ Երեւանում տների գներն սկսել են բարձրանալ սիրիահայերի գալուց հետո: Այս ամենի հետ մեկտեղ վարձով տրվող բնակարանների գների բարձրացմանը նպաստեցին նաև համավարակի հետևանքով սահմանված սահմանափակումները:

Ըստ նրա՝ իրենց համար էլ է գլխացավանք գնալ, օրվա մեջ 5-6 հոգու տուն ցույց տալ եւ դժգոհություններ լսել գնի ու պայմանների անհամապատասխանության հետ կապված: Հաճախ հենց այս պատճառով են հայտարարությամբ զանգահարողներին մանրամասն ներկայացնում տան լավ ու վատ կողմերը, որպեսզի տեղում փաստի առաջ չկանգնեն, ինչը, սակայն, երբեմն թյուր կարծիքների տեղիք է տալիս:

Գարիկ անունով մի գործակալ էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում դժգոհեց, որ տան տերերն ամեն ինչ խառնել են իրար, հաշվի չեն առնում անգամ տարածքները, թե որտեղ է գտնվում իրենց բնակարանը՝ ծայրամասո՞ւմ, թե՞ կենտրոնում:

«Աշխարհի ծայրն էլ լինի՝ տունը սարքում են, ինչ է թե նոր վերանորոգված տուն է, մտքներին եկած գինն սահմանում են: Կենտրոնում կա լավ տուն, երկու սենյակն արժե 500 դոլար, նայում ես՝ Քանաքեռի տարածքում էլ է նույն գինը և միայն այն բանի համար, որ նորակառույց շենքում է»,- ասաց նա:

Գործակալի վստահեցմամբ՝ պահանջարկը մեծ է, իսկ որոշողը տան տերն է, ինչը, բնականաբար, իրենց վրա էլ է ազդում: «Օր է լինում՝ մեկ հաճախորդին 5-6 տուն ենք ցույց տալիս, բայց չի կարողանում գնի մեջ տեղավորվել, արդյունքում գործարք չենք ունենում: Ամսական առավելագույնը 4-5 գործարք ենք կատարում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տան տիրոջ հետ փորձում են իրենք էլ բանակցել, որ վարձակալողին էլ համար լինի, բայց միշտ չէ, որ հաջողվում է արդյունքի հասնել: «Դուք պիտի տեսնեիք, թե ինչ էր կատարվում պատերազմի օրերին. Արցախից եկածներին տուն չէին տալիս, համոզում էինք, տերերի ոտքերն ընկնում, որ այդ մարդկանց տուն տային, բայց չէին տալիս: Ասում էին՝ մենք Արցախից եկածներին չենք կարող տուն տալ, մեզ էնպիսի մարդ է պետք, որ վճարունակ լինի»,- նկատեց գործակալը:

Տպել
4735 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)