Նոյեմբերի 15-ից ՀՀ-ում կրթական հաստատություններում դասերը կանցնեն առկա եղանակով: ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով բուհերը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ն անցնել էին հեռավար ուսուցման:

Այսօր Երևանի պետական համալսարանը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով՝ դասերը երկուշաբթի օրվանից կանցնեն առկա ուսուցմամբ, ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար: Դրա հետ մեկտեղ բուհը ուսանողներից պահանջելու է պարտադիր դնել դիմակ և պահպանել հակահամաճարակային կանոնները:

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնեց՝ համլսարանականները խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Բուհի դասախոսական կազմի 68 տոկոսն արդեն պատվաստված է կորոնավիրուսային հիվանդության դեմ, որից շուրջ 38 տոկոսը երկրորդ պատվաստումն է ստացել:

Գրիգորյանի խոսքով՝ այս պահին դեռևս չկա որևէ կուրս, որը տեղեկացրած լինի դասապրոցեսը հեռավար շարունակելու մասին:

Իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտնել է, որ բուհում դասերը կշարունակվեն անցկացվել հեռավար եղանակով: Ուսանողները կշարունակեն օնլայն դասապրոցեսը մինչև նոյեմբերի 30-ը: Բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ հեռավար դասապրոցեսը երկարաձգելը պայմանավորված է դասախոսական կազմում քովիդի վարակվածության բարձր ցուցանիշով:

«Կոնկրետ թիվ նշել չեմ կարող, բայց ունենք վարակված դասախոսներ: Կարծում եմ՝ ուսանողների շրջանում նույնպես կլինեն, դրա համար որոշեցինք մի փոքր երկարաձգել: Հույս ունեմ՝ դեկտեմբերի մեկից կունենաք դրական պատկեր»,- ասաց Գալոյանը:  

Բացառությամբ հեռակա բակալավրիատի առաջին և երկրորդ կուրսերի դասապրոցեսը կկազմակերպվի բուհում: Գալոյանի խոսքով՝ հեռակա բակալավրիատը առաջին անգամ է համալսարան գալու, դրա պատճառով նրանց համար դասապրոցեսը կկատարվի առկա. «Պետք է ծանոթանան բոլոր ընթացակարգերին, դասապրոցեսներին, հետո եթե տեսնենք՝ անհրաժեշտությունը կա, այլ կուրսերի համար էլ կերկարաձգենք դասերը և կանցկացնենք հեռավարի»,- ասաց ռեկտորը:

Տնտեսագիտականում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է դասախոսական անձնակազմի 70 տոկոսը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոս Ավետիսյանն էլ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց՝ նոյեմբերի 15-ից համալսարանը կանցնի առկա ուսուցման:

«Համաճարակային իրավիճակը Հայաստանում թույլ է տալիս, որ նորից անցնենք առկա դասապրոցեսի, սակայն խստորեն պահպանվելու են հակահամաճարակային կանոնները: Միևնույն ժամանակ, կան դասախոսներ, որոնք վարակված են քովիդով, բայց կոնկրետ թիվ նշել չեմ կարող: Մինչ հեռավար անցնելը մեզ մոտ այդ առումով ավելի վատ վիճակ էր, հիմա համեմատաբար դրական պատկեր ունենք»,- ասաց Ավետիսյանը:

Դասախոսական անձնակազմը հետևում է համաճարակային կանոներին. 850-600-ն արդեն պատվաստված է քովիդի դեմ: Այսինքն՝ մոտավորապես 70 տոկոսը:

Առկա ուսուցման կանցնի նաև «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, սակայն կլինեն նաև հեռավար դասընթացներ: 

«Դասընթացները կլինեն համակցված, այսինքն՝ փոքր կուրսերում, որտեղ հնարավոր կլինի պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, դասապրոցեսը կկազմակերպվի առկա ձևաչափով, ավելի մեծ կուրսերը, որտեղ ուսանողների թվաքանակով և լսարանի պայմաններով պայմանավորված՝ հնարավոր չի լինի պահպանել այդ հեռավորությունն ու համաճարակային կանոնները, կմնան հեռավար ուսուցման»,- այս մասին մեզ հետ զրույցում ասացին համալսարանի լրատվության բաժնից:

Այս բուհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 1000-ից ավելի դասախոսական կազմի 70 տոկոսը: Դասախոսների այն տոկոսը, որ դեռ չի պատվաստվել, անցնում է համապատասխան ընթացակարգով՝ ղեկավարությանն է ներկայացնում քովիդի դեմ բացասական թեստի պատասխանը:

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ-Ռուսական համալսարանը՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 15-ից վերադառնում են դասերի անցկացման խառը (հիբրիդային) ձևաչափին՝ խստագույնս հետևելով ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցով սահմանված հակահամաճարակային և սանիտարահիգենիկ կանոնների պահպանմանը:

Մերի Խաչատրյան

Տպել
3948 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել