ԵՊՀ-ում բացվել է զոհված ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարան

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին նվիրված լսարանի բացման արարողություն:

ԵՊՀ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներ Գևորգ Արշակյանի, Արտակ Ստեփանյանի և Հենրիկ Սողոմոնյանի անունները կրող լսարանի բացման արարողությանը ներկա են եղել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, հերոսների ծնողները, հարազատներն ու ընկերները:

«Այսօր հավաքվել ենք՝ մեկ անգամ ևս հավերժացնելու մեր ֆակուլտետի հերոսների հիշատակը: Մեր ուսանողները քաջ գիտակցում են, որ նրանք սովորելու հնարավորություն են ստացել հենց այս տղաների շնորհիվ: Մենք պարզապես պարտավոր ենք վառ պահել նրանց հիշատակը և հենց այս լսարանում ենք այսուհետ դիմավորելու մեր առաջինկուրսեցիներին»,- ասել է Արթուր Մկրտիչյանն ու շնորհակալություն հայտնել ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին արագ արձագանքելու և լսարանի բացման գործընթացին աջակցելու համար:

«Զոհված համալսարանականների հիշատակին նվիրված միջոցառումները պարբերական բնույթ են կրում, քանի որ Մայր բուհի որդեգրած մոտեցման համաձայն՝ յուրաքանչյուր ուսանող ու դասախոս իրենից արժեք է ներկայացնում: Մենք միշտ հիշելու ենք նրանց և մեր եկող սերունդներին էլ պետք է նույն ոգով դաստիարակենք, որպեսզի հերոսի օրինակելի կերպարը նրանց մտքում վառ մնա»,- ասել է ռեկտորի պաշտոնակատար:

Այնուհետև «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը Գևորգ Արշակյանի անվան դրամաշնորհ է հանձնել երիտասարդ հետազոտողների մրցույթի հաղթող ճանաչված՝ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ Անժելա Ղալամդարյանին:

Արթուր Մկրտիչյանն ընդգծել է նաև, որ ռեկտորի պաշտոնակատարի ջանքերով Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ սահմանելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը տրամադրվելու է «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի ուսանողներին:

Միջոցառման ավարտին Հովհաննես Հովհաննիսյանն Արցախյան 44-օրյա պատերազմում ցուցաբերած խիզախության և հայրենիքի պաշտպանության գործում մասնակցություն ունենալու համար շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել ֆակուլտետի ուսանողներին:

ԵՊՀ-ն նշում է, որ այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գևորգ Արշակյանի ծննդյան օրն է. նա կդառնար 25 տարեկան:

Գևորգ Արշակյանը գերազանց սովորել ու ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, ապա Իրավագիտության ֆակուլտետները, այնուհետև՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: 2020 թ. օգոստոսին ավարտել է ժամկետային զինվորական ծառայությունը, որից հետո ընդունվել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի մագիստրատուրա, սակայն պատերազմի լուրը լսելուն պես մեկնել է Արցախ։ 2020 թ. նոյեմբերին Շուշիի մատույցներում վիրավորվել է և անմահացել: Հերոսի ծննդյան օրվա կապակցությամբ Գևորգի մայրը հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման մասնակիցների համար:

Տպել
954 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել