Ես մտահոգություններ ունեմ մեր տարածաշրջանի քաղաքականության մասով և այդ պատճառով որոշել եմ վերադառնալ Կապան․ Դանիելյան

Մեր քաղաքական ուժի բոլոր քայլերը միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերը պահելուն։

Այսօր քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի ավագանու ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Հարցին՝ օրեր առաջ ինքն ինչո՞ւ էր ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ այցելել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Դանիելյանն ընդգծեց՝ դա իր առաջին այցը չէր:

«Կոմբինատի 15 տոկոս շահաբաժինը պատկանում է ՀՀ կառավարությանը, և հնարավոր է՝ այդ մասնաբաժինը գնալով վերադարձվի ՀՀ քաղաքացուն, և ես, լինելով քաղաքական թիմի անդամ և ԱԺ պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ կոմբինատի ապագայով, ծավալների ընդլայնմամբ և, ամենակարևորը, կոմբինատի ներսում մեր հայրենակիցների շահերի պաշտպանմամբ»,- ասաց Դանիելյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին մերժում էր «բաջանաղապետության» արատավոր երևույթը, սակայն ինքը, լինելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի սանիկը, այսօր հավակնում է Կապանի համայնքապետի պաշտոնին, Դանիելյանը նշեց՝ ինքը եղել է աշխատակազմի ղեկավարի օգնականը, հետո նոր դարձել է Արայիկ Հարությունյանի սանիկը․ «Ես 2 ամիս փորձաշրջան եմ անցել, հետո նոր՝ ընդունվել աշխատանքի աշխատակազմում։ Դա չի նշանակում, որ նա սանիկին ընդունել է աշխատանքի։ Իսկ իմ առաջադրումը քննարկվել է ՔՊ վարչությունում: Ինձ առաջարկել են, ես հպարտորեն ընդունել եմ»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ Գորիս-Կապան ճանապարհին հենակետ տեղադրելուն՝ Դավիթ Դանիելյանը նկատեց, որ այընտրանքային ճանապարհ է կառուցվում։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո բոլոր բնակավայրերի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհներ կառուցվում են, դա նաև ռազմական մեծ նշանակություն ունի։ Ես մտահոգություններ ունեմ ընդհանուր մեր տարածաշրջանի քաղաքականության մասով և այդ պատճառով էլ որոշել եմ վերադառնալ Կապան, որպեսզի համայնքը ընդհանուր շարժվի ՀՀ անվտանգային քաղաքականության համաձայն»,- ասաց թեկնածուն:

Տպել
1653 դիտում

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ