Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և ԵՄ-ի սահմանին. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել է Բելառուսի և ԵՄ-ի սահմանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։

«Երբ մեր հասցեին հայտարարություններ կամ մեղադրանքներ ենք լսում, ուզում եմ բոլորին ասել՝ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով, ձեր սեփական հարցերը ոչ մեկին մի փոխանցեք, որոնք ենթակա են ձեր համապատասխան ուղղության գերատեսչությունների լուծմանը։ Բայց մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, մենք կարող ենք օգնել այս իրավիճակի հանգուցալուծմանը, եթե, իհարկե, մեզնից ինչ-որ բան կախված կլինի այստեղ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ասել է, որ միգրացիոն ճգնաժամի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և նախկինում երբեք այդ հարցը չի քննարկել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Ես անձամբ իմացել եմ այն մասին, թե ինչ է կատարվում լեհ-բելառուսական սահմանին լրատվամիջոցներից, նախկինում երբեք չեմ քննարկել այդ հարցը Լուկաշենկոյի հետ: Միայն երբ այս ճգնաժամը ծագեց, մենք երկու անգամ հեռախոսով խոսեցինք նրա հետ այդ մաիսն»,- բացատրել է Պուտինը:

Ավելի վաղ նա հույս էր հայտնել, որ Լուկաշենկոն և Գերմանիայի՝ դեռևս գրծող կանցլեր Անգելա Մերկելը շուտով զրույց կունենան և կքննարկեն նաև ներկա իրավիճակը, քանի որ շատ միգրանտներ ձգտում են գնալ Գերմանիա։

Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը, ուր տարեսկզբից ներգաղթյալներ են շտապում, կտրուկ սրվել է նոյեմբերի 8-ին։ Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից միաժամանակ եկել է Լեհաստանի սահման ու չի լքել սահմանային գոտին: Նրանցից ոմանք փորձել են մտնել Լեհաստանի տարածք՝ կոտրելով փշալարը։

ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամը միտումնավոր սրելու մեջ և պահանջում պատժամիջոցներ սահմանել։

Լուկաշենկոն ասել է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են հենց արևմտյան երկրները, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։

Տպել
986 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)