«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ժողովուրդը բարձր վերաբերմունք ունի. Եղեգնաձորում ՔՊ թեկնածու

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքում նույնպես սպասվում են ՏԻՄ ընտրություններ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս համայնքում առաջադրել է համայնքի նորանշանակ ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը:

Ներսիսյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորև.

- Պարոն Ներսիսյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեց առաջադրել Ձեր թեկնածությունը:

- Երկու տարի աշխատել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի պատասխանատու: Բոլորն իրենց վստահությունն են հայտնել, որ ես լինեմ առաջին համարը ցուցակում: Սա մեծ պատասխանատվություն է: Ես ուզում եմ, որ մեր համայնքը նույնպես զարգանա:

- Դուք վերջերս եք նշանակվել համայնքապետի պաշտոնակատար: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում և ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ես հասցրել եմ մանկապարտեզի ջեռուցման հարցը լուծել, ճանապարհները բարեկարգել: Խնդիրները շատ մեծ են, պետք է հասցնենք լուծել բոլոր հարցերը: Թափառող շների համար կառուցելու ենք հավաքատեղի և իրականացնելու ենք ստերջացման ծրագիր: Պատմամշակութային հուշարձանների բազմազանությունը հաշվի առնելով՝ նպաստավոր պայմաններ ստեղծենք զբոսաշրջության համար, բարելավելու ենք Սպիտակավոր Սուրբ Խաչ եկեղեցիները, Պռոշաբերդ և Գլաձորի համալսարանի ենթակառուցվածքները: Նախատեսում ենք գյուղմթերքի և տոնավաճառի կետեր կառուցել: Կատարելու ենք ներհամայնքային և մայթերի բարեկարգում, որոնք շատ անմխիթար վիճակում են գտնվում:

- Բնակչությունը հիմնականում ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնում քարոզարշավի շրջանակներում Ձեզ հետ զրուցելիս:

- Ամենակարևոր և մարդկանց հուզող հարցը թափառող շների հարցն է: Քաղաքացիներն ասում են՝ հանենք համայնքից դուրս շներին, դա մեծ անհանգստությունն է, բայց խնդիր չէ: Լուսավորության, ջրագծերի փոփոխության, ոռոգման ջրի և այլ խնդիրներ կան: 

- Կո՞ղմ էիք համայնքների խոշորացման ծրագրին: Ինչ եք կարծում՝ այն կդյուրացնի համայնքապետի աշխատանքը, թե՞ ավելի կբարդացնի:

- Ես ինքս կողմ եմ, բնակչությունն էլ է կողմ, այն հեշտացնելու է մեր աշխատանքը: Խոշորացումը նաև նպաստում է բյուջեի մեծացմանը: Այդ դեպքում կարող ենք սուբվենցիոն ծրագրերից օգտվել և համայնքում մեծ խնդիրներին լուծում տալ:  

- Ինչպե՞ս եք գնահատում հասարակության վերաբերմունքն առաջիկայում սպասվող ընտրություններին:

- Այդքան էլ լավ տրամադրված չեն. ոչ թե կուսակցության հետ խնդիր կա, այլ ասում են՝ ինչ ընտրություն, սահմանների հարց կա: Մենք ասում ենք՝ երբեք պետք չէ հիասթափվել: Կառավարությունն սահմանների հետ կապված ամեն ինչ անում է: Պետք է միասնական լինել, որ ճգնաժամից դուրս գանք, պետք է համախմբվենք, որ ցանկացած խնդրի դիմակայենք: Ինձ դիմում են շատ, ասում են՝ ինչ է լինելու, ես վստահեցնում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

- Ձեր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդեպ վստահություն կա՞:

- Իհարկե, վստահության մակարդակը մեր կուսակցության նկատմամբ ժողովրդի մոտ բարձր է: Մենք մեր ժողովրդի հետ միշտ շփվել ենք: Հունիսի 20-ի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մարդկանց կարծիքը քիչ է փոխվել:

- Ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց քվեն վստահեն Ձեզ:

- Ժողովուրդն ինձ հետ է տեսնում մեր համայնքի զարգացումը՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի: Ես կարող եմ համայնքի համար աշխատել, ծրագրեր բերել: Մենք ասում ենք՝ ապագա կա, կա ապագա, դեկտեմբերի 5-ին ընտրեք համար 5-ին:

Մերի Խաչատրյան

Տպել
2538 դիտում

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված, մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել