Ստեփանակերտի բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցներում նոր նշաններ են տեղադրվել

ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցների խաչմերուկներում իրականացրել է հետազոտություններ, որոնց արդյունքում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում:

Ա. Տերտերյան-Մարտունի, Ա. Տերտերյան-Սպանդարյան, Իոսիֆյան-Դ. Բեկ, Իոսիֆյան-Պ. Սևակ, Վ. Սարոյան-Հ. Այվազովսկու, Ազատամարտիկների-Մ. Գոշ փողոցների խաչմերուկներում տեղադրվել են «Գլխավոր ճանապարհ», «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններ:

«Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ են տեղադրվել Ս. Դավիթ-Վ. Տերյան, Հ. Այվազովսկի-Դ. Բեկ փողոցների խաչմերուկներում:

«Գլխավոր ճանապարհ», «Գլխավոր ճանապարհի ուղղություն» և «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշաններ են տեղադրվել Վ. Սարոյան փողոցում (N2 դպրոցի մարզադաշտի հարակից տարածքից դեպի ԱրՊՀ խաչմերուկ) և Վ. Մամիկոնյան-Ն. Ստեփանյան (կենտրոնական մարզադաշտի շրջակայք) փողոցների խաչմերուկներում:

«Լրացուցիչ տեղեկատվության ցուցանակ» ճանապարհային նշան է տեղադրվել Գր.Լուսավորիչ փողոցում՝ N8 դպրոցի հարևանությամբ և Դ. Բեկ-Կամո խաչմերուկում:

Տիգրան Մեծ-Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում ավելացել է «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանը:

Անդրանիկի փողոց N7 տան դիմաց, ինչպես նաև Վ. Մամիկոնյան-Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում տեղադրվել է «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» և «Երեխաներ» ճանապարհային նշանները:

Ազատամարտիկների փողոց N37 շենքի մոտ տեղադրվել է «Կայանման տեղ» և «Լրացուցիչ տեղեկատվության ցուցանակ» ճանապարհային նշանը:

Աջափնյակ-Քռասնի հանրապետական նշանակության ճանապարհի վրա Քռասնի համայնքի կողմից մուտք և ելք դեպի ք. Ստեփանակերտ՝ տեղադրվել են «Բնակավայրի սկիզբ » և «Բնակավայրի վերջ» ճանապարհային նշանները:

Փոխարինվել են նորով Ա. Մկրտչյան փողոցի սկզբնամասում «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը, Վ. Մամիկոնյան-Հ. Հակոբյան փողոցների խաչմերուկում՝ «Առավելագույն արագության սահմանափակում» և «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է», Գ. Նժդեհ-Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Ադմ. Իսակով փողոցի 4ա շենքի մոտ՝ «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները:

Նաբերեժնայա 3-րդ նրբանցք N32/1 hասցեում տեղադրվել են «Կայանման տեղ» և «Լրացուցիչ տեղեկատվության վահանակ» ճանապարհային նշանները:

Ակտը կազմելիս հաշվի է առնվել նշված փողոցների ծանրաբեռնվածությունը: Ճանապարհային նոր նշանները որոշակիորեն կթեթևացնեն ծանրաբեռնված փողոցները, ինչպես նաև կխթանեն երթևեկության կանոնների պահպանմանը:

Տպել
926 դիտում

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ

Կուտակային կենսաթոշակի մասնակիցը ֆոնդի գումարն օգտագործելուց հետո կրկին կկարողանա միանալ համակարգին․ ինչ պայմանով

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստանը ցանկանում է վերահաստատել «Յոթ անփոխարինելի հենասյուների» կարևորությունը․ ԱԳ նախարարի ելույթը Վիեննայում

Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից»

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի նախագահի և նրան ուղեկցած պատվիրակության

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, հետևել դիրքեր տանող ճանապարհների կառուցմանը

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին