Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի դատական նիստը հետաձգվեց. կողմերը չեն տեսնում հաշտության հնարավորություն

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չէին ներկայացել նիստին։ Դատարանում էին երկու կողմերի ներկայացուցիչները:

Դատավոր Սերգեյ Սահակյանի հարցին՝ արդյոք կողմերը տեսնո՞ւմ են գործը հաշտությամբ լուծելու հնարավորություն, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն ասաց, որ հնարավոր է, եթե հայտարարվի՝ այն տեղեկությունները, որոնք հրապարակվել են, իրականությանը չեն համապատասխանում։ Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը պատասխանեց, որ հաշտության հարցը չի կարող քննարկվել։

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 25-ին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ նիստի ընթացքում ամբիոնից ելույթ էր ունեցել և արել հետևյալ արտահայտությունը. «Բոլորդ լավ գիտեք, որ երրորդ նախագահը կազինոներում հարյուր միլիոնից ավելի կրվել ա նույն Բադեն Բադենում, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, ինչի՞ հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի՞ հաշվին, կրթության հաշվին, ինչի՞ հաշվին, առողջապահության հաշվին: Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել․ մեկ մարդ է որոշել՝ ով ինչ անի»:

Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը, անդրադառնալով հայցին, հայտարարեց. «Մեր պահանջն է՝ պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ԱԺ հերթական նիստում, իսկ ժամկետը պահպանելու անհնարինության դեպքում՝ ԱԺ հերթական նիստում, ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել զրպարտություն հանդիսացող «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը հարյուր մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն Բադենում» արտահայտությունը»:

Սարգսյանի ներկայացուցիչը պահանջեց նաև, որ Սուքիասյանը նույն հերքման տեքստը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ ունեցող ԶԼՄ-ում, իսկ ԱԺ աշխատակազմն այն հրապարակի իր պաշտոնական կայքում:

Բացի այդ, հայցով պահանջվում է Խաչատուր Սուքիասյանից բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես զրպարտության փոխհատուցում։

«Հայցի մեջ նշել ենք և հիմա էլ պնդում ենք, որ գումարն անմիջապես ամբողջությամբ փոխանցվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին։ Հայցվորը նույնիսկ չի առարկում, որ Խաչատուր Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին»,- ասաց Մակինյանը:

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչն առարկություն ներկայացրեց՝ ասելով, որ հայցվոր կողմը չի կարող իր հայցում հերքում պահանջել, որովհետև այն տեղ չի գտել լրատվություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, իսկ օրենքով նշված է այդ սահմանումը, և հետևաբար այդ դեպքում է, որ հերքումը տարածվում է այդ նույն լրատվության միջոցով: Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հավելեց նաև, որ պատգամավորի արտահայտությունները եղել են գնահատող դատողություններ:

Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը, քանի որ Երևանի պետական համալսարանում դասախոսություն ուներ: Դատական հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։ Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով:

Տպել
8244 դիտում

ՀՀ ընտրված վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան․ Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան