Մեծ Բրիտանիան նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր, խիստ մուտացված և պոտենցիալ վտանգավոր շտամի մասին

Բրիտանացի վարակաբանները հայտնել են կորոնավիրուսի նոր շտամի առաջացման մասին, որը պարունակում է մի շարք մուտացիաներ, որոնք այն դարձնում են ավելի դիմացկուն պատվաստանյութերի նկատմամբ, քան SARS-CoV-2-ի ցանկացած այլ գենետիկ տարբերակ:

Daily Mail-ը հայտնում է, որ  B.1.1.529 նոր շտամի սպիտակուցում հայտնաբերվել է 32 մուտացիա, դրանցից մի քանիսը միանգամից դժվարացնում են հակամարմինների հայտնաբերումը:

Մինչ օրս հայտնի է միայն 10 դեպք, երբ հայտնաբերվել է B.1.1.529 տարբերակը, վարակված մարդկանցից վերցված նմուշներից կորոնավիրուսի գենոմների վերծանման ժամանակ։ Այն առաջին անգամ մուտքագրվել է տվյալների շտեմարաններ նոյեմբերի 11-ին։ 3 դեպք է գրանցվել Բոտսվանայում, 6-ը՝ Հարավային Աֆրիկայում, ևս 1-ը՝ Հոնկոնգում, որտեղ վիրուսը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, որն այնտեղ է ժամանել երկու շաբաթ առաջ Հարավային Աֆրիկայից:

Դեռևս չկա որևէ կոնկրետ տեղեկություն, որը ցույց կտա, որ վիրուսի նոր տարբերակը կարող է լինել հատկապես վարակիչ և ունակ է տարածվել նույնքան արագ, որքան աշխարհում գերիշխող «դելտա» շտամը: Առայժմ միայն վարկածներ են:

Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտող Թոմ Փիքոքն առաջինն էր, որը կոչ արեց ուշադրություն դարձնել B.1.1.529-ին: Նրա խոսքով՝ նոր շտամն ունի «իրոք սարսափելի սպիտակուցային մուտացիայի պրոֆիլ»:

«Անհավանականորեն մեծ թվով մուտացիաները հասկի սպիտակուցում ցույց են տալիս, որ դա կարող է լուրջ անհանգստության պատճառ լինել (կանխատեսում է, որ այն կշեղվի հայտնի մոնոկլոնալ հակամարմիններից շատերից)»,- գրել է Փիքոկը: Նա նշել է, որ թեև խոսքը նոր շտամով վարակման հայտնաբերված ծայրահեղ փոքր դեպքերի մասին է, սակայն այն պետք է ուշադրությամբ վերահսկվի։ Մի քանի այլ բրիտանացի փորձագետներ համաձայնել են այս տեսակետի հետ՝ ընդգծելով, որ դրա տարածման կարողությունն առանցքային դեր կխաղա նոր շտամի պոտենցիալ վտանգի որոշման հարցում:

«Վիրուսների բնույթը ենթադրում է հաճախակի և պատահական մուտացիաներ, և արտասովոր չէ, որ փոքր թվով դեպքեր ի հայտ գան, երբ կա մուտացիաների նոր շարք: Տարածման նշաններ ցույց տվող ցանկացած տարբերակ արագ գնահատվում է», - ասել է այս տարվա ապրիլին ստեղծված Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության ներկայացուցիչ Միրա Չանդը, մեջբերում է Daily Mail-ը։

Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ֆրանսուա Բալոտի խոսքով՝ նոր շտամը կարող էր ձևավորվել թուլացած իմունային համակարգ ունեցող մարդու մոտ (ենթադրաբար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի մոտ, որը պատշաճ բուժում չի ստացել): Կորոնավիրուսային վարակի քրոնիկական ընթացքը, որին իմունային համակարգը չի կարողացել հաղթահարել, կարող է թույլ տալ, որ հիվանդի օրգանիզմում վիրուսը երկար ժամանակ միանգամից մեծ քանակությամբ մուտացիաներ կուտակի։

Տպել
985 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)