Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության նման. Վանաձորում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Վանաձոր համայնքի ավագանու նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը: «Հայկական ժամանակ»-ն Այվազյանի հետ զրուցել է ծրագրերի, քարոզարշավի ընթացքի, 5 տարի առաջ իրենց «դավաճանած» գործընկերների և հնարավոր կոալիցիոն գործարքների վերաբերյալ:

- Պարոն Այվազյան, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը Դուք պետք է գլխավորեք, ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Ձեզ վրա:

- Նախ՝ մենք հանդես ենք գալիս թիմով, և տվյալ դեպքում ընտրությունը կանգ առավ ինձ վրա, քանի որ թիմը գտավ, որ այս ընտրություններին ես ավելի պատրաստ եմ, ունեմ ավելի մեծ փորձառություն: Ես հասարակական գործունեության 20 տարվա փորձ ունեմ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում: Եղել եմ ավագանու անդամ, քաջածանոթ եմ ՏԻՄ խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին: Լինելով պատգամավոր՝ ես եղել եմ ՏԻՄ, տարածքային կառավարման և բնապահպանական և գյուղատնտեսական հանձնաժողովում: Մեր թիմում ընդգրկված են երիտասարդ, ինքնաբավ ու կայացած մարդիկ, որոնք համայնքային շահը գերադասում են անձնական շահից և պատրաստ են իրենց փորձով ու գիտելիքներով ծառայել ի շահ համայնքի:

- Ըստ Ձեզ՝ Վանաձորում առաջնային լուծման անհրաժեշտություն պահանջող խնդիրը ո՞րն է:

- Խնդիրները բազմազան են: Ակնառու խնդիրներ են աղբահանությունը, շների խնդիրը, տանիքներն ու վերելակները, սրանք պետք է առաջնային լուծում ստանան: Սակայն թիվ մեկ խնդիրն ինձ համար ներդրողների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է, բայց նախ վանաձորցին պետք է ցանկանա մնալ Վանաձորում, որ ներդրողը շահագրգռված լինի ներդրում անել այստեղ: Թիվ մեկ խնդիր է նաև համայնքի համաչափ զարգացումը:

- Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

- Ելնելով երկրի ներկա պայմաններերից՝ որոշեցինք փոքր-ինչ հանրային ակտիվ քարոզարշավ չծավալել, փոխարենը ավելի շատ բակային ու անհատական հանդիպումներ ենք ունենում, հանդես ենք գալիս նաև ԶԼՄ-ներով: Պետք է նկատել, որ շատերը տեղյակ են համամասնական ընտրակարգի մասին: Մարդիկ այս ընտրություններին մոտենում են քաղաքապետի ընտրության պես, մինչդեռ համամասնական ընտրակարգւը տարբեր է մեծամասնականից:

- Ինչպե՞ս եք գնահատում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրվելու շանսը:

- Բավականին լավ եմ գնահատում, համոզված եմ, որ մեր համայնքում կան մարդիկ, որոնք կարող են վեր կանգնել «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքից և ընտրել այնպիսի թիմ, որն ունակ է իր փորձով ու գիտելիքով ծառայել համայնքին:

- Խորհրդարանական արտահերթ ընտրություններում կրած պարտությունից հետո չկա՞ մնտավախություն, որ ՏԻՄ ընտրություններում ևս կպարտվեք:

- Տարբեր ընտրություններ են: Այսօր համայնքի ղեկավարումը ստանձնելու համար 10 ուժ է հայտ ներկայացրել, ու բնակիչները պետք է այդ 10-ի մեջ ընտրեն:

- Ուժերից որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն արդեն ունե՞ք:

- Պայմանավորվածություն չկա որևէ ուժի հետ, սակայն մեր թիմի հաղթանակի դեպքում մենք պատրաստ ենք համագործակցել տարբեր ուժերի հետ: Ես համոզված եմ, որ բոլոր ուժերի մեջ էլ կան պրոֆեսիոնալ, պոտենցիալ ունեցող մարդիկ:

- Իսկ եթե չընտրվեք ու Ձեզ առաջարկե՞ն:

- Այս պահին նման հարց չենք քննարկել: Ընտրություններից հետո կտեսնենք:

- Այսինքն՝ չի բացառվո՞ւմ:

- Քաղաքականության մեջ ոչինչ չես կարող բացառել:

- Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի մեջ կա՞ մի ուժ, ում հետ խմբակցությունն առհասարակ կոալիցիա չի կազմի:

- Այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ նման քննարկում թիմի ներսում չի եղել:

- Պարոն Այվազյան, ինչպես հայտնի է, նախորդ ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ը հուշագիր ստորագրեց 3 ուժերի հետ, սակայն հուշագիրն ստորագրած մյուս կողմերի ավագանու 4 անդամ «դավաճանեցին» ձեզ՝ իրենց ձայնը տալով Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին: 5 տարի անց, ի վերջո, գտա՞ք դավաճաններին:

- Այդ պրոցեսները տեղի են ունեցել հանրության աչքի առաջ, և հասրակաությունը կարող է այդ գնահատականը տալ:

- Բայց չէ որ Ձեզ էին դավաճանել, չունե՞ք մտավախություն, որ հնարավոր է՝ կրկին դավաճանեն:

- Եթե հիշում եք, նախորդ անգամ փակ քվեարկություն էր, և դրանից ելնելով՝ 4 մարդ քվեարկեց մյուս ուժի օգտին: Այս անգամ քվեարկությունը լինելու է բաց:

- Ամեն դեպքում, դավաճանողներին գտա՞ք, թե՞ ոչ:

- Ես որևէ մեկին անձնապես չեմ կարող կասկածել կամ դավաճան համարել: Ես չեմ կարող ասել, որ այս, այս, այս մարդիկ դավաճանել են, բայց կարող եմ ասել՝ անտրամաբանական է, որ մեր թիմակիցները գնային նման քայլի:

Տպել
2318 դիտում

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց