Արթիկի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ. ովքեր են գլխավորում համամասնական ցուցակները

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են նաև Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում: Այստեղ ընտրապայքարի մեջ է 6 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Ազատական», «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» և «Միասնական Արթիկ» դաշինքը։

Արթիկում «Հանրապետություն» կուսակցության գրանցումը մերժվել է, քանի որ ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 50 տոկոսը չի եղել Արթիկից և միավորվող համայնքներից:

Այն ուժերը, որոնք գրանցված են, վաղուց քարոզարշավի մեջ են և աստիճանաբար ամբողջացնում են իրենց ակնկալիքները:

Հաղթելու մեծ հույս ունի «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Դրանում վստահ է ՔՊ ընտրացուցակը գլխավորող, Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ոսկանյանն ասաց՝ միանշանակ հաղթելու են: Համոզմունքն էլ հիմնավորեց իրենց վերլուծություններով, մարդկանց վերաբերմունքով և ՔՊ-ն ներկայացնող թիմով, որի կազմում տարբեր համայնքների ղեկավարներ կան:

Անկուսակցական Ոսկանյանը նշեց, որ ոչ թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է իրենց առաջադրել, այլ իրենք են թիմով դիմել, որպեսզի առաջադրվեն ու մասնակցեն ընտրություններին:

«Մենք ենք մարդկանց ասել, որ ցանկություն ունենք մասնակցելու, իշխանություններն էլ եկել են եզրակացության, որ ավելի ճիշտ է՝ համայնքների ղեկավարների հետ մասնակցեն ընտրություններին: Ի տարբերություն մյուս թիմերի՝ մենք մարդկանց ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մնացածը թողնում ենք ժողովրդի դատին»,- նկատեց Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո կքննարկի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դառնալու հարցը:

Անկուսակցական է նաև «Միասնական Արթիկ» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀԿ նախկին անդամ, Արթիկը մինչ վերջերս ղեկավարած Մխիթար Վարագյանը:

«Միասնական Արթիկ»-ը ձևավորվել է «Քաղաքացու որոշում» և «Արդարություն» կուսակցություններից:

Վարագյանն ասում է՝ որոշողը ժողովուրդն է: «Ես միշտ ասել եմ՝ եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է հաղթենք, ուրեմն կհաղթենք: Որ թեկնածուին կնախընտրի, բնականաբար, էդ թեկնածուն էլ կանցնի»,- նշեց նա:

2012-2016 թվականներին Արթիկը ղեկավարած Արսեն Աբրահամյանը ևս ցանկություն ունի կրկին դառնալ Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար: Նա ընտրապայքարին միացել է «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանի դաշինք» կուսակցությունով: Ասում է՝ քարոզարշավի արդյունքը թույլ է տալիս հստակ եզրահանգման գալ: «Ընտրողների համակրանքը զգում եմ, ընդունելությունը շատ ջերմ է, հույս ունեմ նույնիսկ հավաքել 50+1 ձայն: Բավական հարուստ կառավարման փորձ ունեմ, նաև՝ համայնքային, ՏԻՄ ոլորտի փորձագետ եմ, կրթության կառավարիչ, Մոսկվայի կառավարման ակադեմիան եմ ավարտել: Կարծում եմ՝ ինձ ամենալավը կհաջողվի ղեկավարել խոշորացված համայնքը»,- շեշտեց թեկնածուն:

Արթիկում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Արթիկի վիճակագրական վարչության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Մաթիլյանը: Քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին լավ է ճանաչում: Ասում է՝ ինքն է հաղթելու, բայց հեշտ չի լինելու պայքարը: Սակայն, ըստ Մաթիլյանի, միմյանց դեմ չեն պայքարում:

«Ապրելու երկիր» կուսակցությունն Արթիկում ներկայացել է 27 հոգանոց ցուցակով, որը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ տնօրեն Արթուր Աստոյանը: «Ազատական» կուսակցության ընտրացուցակի առաջին համարն էլ Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանն է: Նշենք, որ այս կուսակցությունների համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների հետ կապ հաստատել չհաջողվեց մեզ:

Սամսոն Մատինյան

Տպել
1597 դիտում

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում