Մենք գալիս ենք՝ կյանքի որակի հեղափոխություն իրականացնելու. Պավել Ցուգունյան

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում նույնպես կայանալու են ՏԻՄ ընտրություններ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Պավել Ցուգունյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում գնահատելով քարոզարշավի ընթացը, նշեց, որ այն  լավ է ընթացել՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ անարդար գործողություններ են կիրառվել՝ կեղծ էջերի միջոցով փորձել են իրենց մասին ակնհայտ ապատեղեկատվություն տարածել:

«Մենք նման բաների վրա ուշադրություն չենք դարձրել՝ համարելով այն թույլերին բնորոշ հնացած գործելավոճ: Մեր համայնքում բոլորը միմյանց ճանաչում են: Կարող եմ ասել, որ նախընտրական արշավում մեր առջև դրված հիմնական խնդիրները լուծել ենք: Այն, ինչ պլանավորել էինք, գերազանց իրականացրել ենք: Այցելել ենք Աբովյան խոշորացվող համայնքի բոլոր բնակավայրերը, մեր ծրագրերն անձամբ ենք ներկայացրել քաղաքացիներին: Տպավորությունները գերազանց են, և դա նաև պայմանավորված է քաղաքացիների՝ մեր թիմին ջերմ ընդունելով, ինչը մեզ համար կրկնակի պարտավորեցնեղ է»,- ասաց թեկնածուն:

Դիտարկմանը, որ խոշորացումից հետո Աբովյանը ներառելու է ևս 10 այլ համայնք, հարցին՝ ի՞նչ դժվարություններ է տեսնում ինքը մեծ համայնք ղեկավարելու գործում, Ցուգունյանն ասաց․ «Իհարկե, խոշորացումը կարող է որոշ օբյեկտիվ խնդիրներ առաջացնել, բայց, միևնույն ժամանակ, ես խոշորացմանը նայում եմ որպես հնարավորություն՝ մասշտաբային ծրագրեր իրականացնելու, համայքում կտրուկ բարեփոխումներ և փոփոխություններ կատարելու համար: Ես ունեմ ավելի մեծ տնտեսություն ղեկավարելու փորձ: Իհարկե, ոլորտները տարբեր են, բայց հստակ ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմամբ, թափանցիկ ու հաշվետու կառավարմամբ մենք կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր: Ունենք գրագետ ու պատրաստված քաղաքական թիմ և, ամենակարևորը, քաղաքական կամք»:

Նկատառմանը, որ մի շարք համայքներում, որտեղ կայացել են արդեն ՏԻՄ ընտրությունները, մասնակցության տոկոսն այնքան էլ մեծ չի եղել, հարցին՝ Աբովյանում, իր կարծիքով, ինչպե՞ս կլինի մասնակցության տոկոսը, ինչպես նաև անձամբ ինքն ինչի՞ հետ է կապում մասնակցության ցածր ցուցանիշը ՏԻՄ ընտրություններին, ՔՊ թեկնածուն ասաց․ «Այո, ճիշտ եք, ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մասնակցության մակարդակը բավականին ցածր է: Ես չեմ ցանկանա մխրճվել դրանց պատճառների մեջ, ինչպես նաև կդժվարանամ կանխատեսում անել Աբովյանում ընտրողների մասնակցության տոկոսի հետ կապված, բայց մեր բոլոր հանդիպումներում մենք կոչ ենք արել քաղաքացիներին դեկտեմբերի 5-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ հենց այս ընտրություններն են ուղիղ առնչվում իրենց կյանքի որակին և բարեկեցությանը»։

Անդրադառնալով Աբովյանում մասնակցող այլ քաղաքական ուժերին, որոնք 3-ն են, հարցին՝ ո՞ւմ է համարում իրենց գլխավոր մրցակիցը, Պավել Ցուգունյանը նշեց՝ որևե ուժի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք չունեն, չեն թերագնահատում որևէ մեկի հնարավորությունները կամ գերագնահատում մյուսինը:

«Ցանկացած մրցապայքարում ներգրավված մասնակիցներն օբյեկտիվորեն մրցակիցներ են: Մենք դրա վրա չենք կենտրոնացել: Մեր նպատակն էր անցկացնել ակտիվ և գրագետ քարոզարշավ և հասնել հիմնական նպատակին՝ հաղթանակին, ինչը Աբովյան խոշորացված համայնքում բերելու է կյանքի նոր որակ: Այո՛, մենք գալիս ենք՝ մեր համայնքում կյանքի որակի հեղափոխություն իրականացնելու»,- ասաց նա:

Պավել Ցուգունյանը, եզրափակելով իր խոսքը, նշեց՝ քաղաքացիներին պարզապես հորդորում է ընտրախցիկ մտնելիս իրենք իրենց հարց տան՝ արդյոք գո՞հ են վերջին 20 տարիների համայնքի կառավարիչներից և, ըստ այդմ, կատարեն ընտրությունը:

Տպել
1934 դիտում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի