Նոյեմբերից հետախուզվող Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Նոյեմբերի 2-ից հետախուզվող Ստեփանավանի նախկին համայնքապետը հայտնաբերվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից լրատվական վարչությունից՝ մանրամասնելով հարուցված քրեական գործի էությունը:

Նշվում է, որ պարզվել են Ստեփանավանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2004թ.-ից մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2012թ. նոյեմբերը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկը սահմանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, ինչպես նաև մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները:

Վերջինս Ստեփանավան համայնքի վարչական տարածքում գտնվող, տարբեր չափերով և նպատակային նշանակության հողամասերն օտարել է քաղաքացիների և իրավաբանական անձանց, այդ թվում՝ իր մասնակցությամբ հիմնադրված բարեգործական հիմնադրամին, վերջինի կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը, մորաքրոջ որդուն, ընկերոջ որդուն, ինչպես նաև Ստեփանավան համայնքի ավագանու անդամի կողմից ղեկավարած ԲԲ ընկերությանը՝ այդ կերպ Ստեփանավան համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Համայնքը զրկվել է չմասնավորեցվող հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելուց, իսկ պետական սեփականության, «Անտառային» նպատակային նշանակության հողամասն ապօրինի կերպով ձևակերպվել է որպես մասնավոր սեփականություն, որի արդյունքում այդ հողամասը ձեռք բերողն այն անարգել տնօրինելու իրական հնարավորություն է ստացել:

Այնուհետև Ստեփանավանի նախկին քաղաքապետը, վերը նշված հանցավոր արարքների արդյունքում վերոնշյալ բարեգործական հիմնադրամի, ՍՊ ընկերության, ինչպես նաև իր մորաքրոջ որդու անվամբ ձևականորեն ձեռքբերված և սեփականության իրավունքով հաշվառված՝ Ստեփանավան քաղաքի վարչական սահմանում գտնվող հողամասերի իրական բնույթը, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, նախնական համաձայնության գալով հողամասերի՝ տվյալ պահի սեփականատերերի հետ, 2014 և 2017թթ. օտարման միջոցով նշված հողամասերը փոխանցել է իր որդիներին, որի հիման վրա հողամասերի նկատմամբ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է նրանց սեփականության իրավունքը և տրվել են համապատասխան վկայականներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ստեփանավանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2021թ. նոյեմբերի 1-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Վերջինիս կողմից քննությունից թաքնվելու հիմքով 2021թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2021թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Ս. Ղ.-ն Սարգիս Ղարաքեշիշյանն է, որը Ստեփանավանի քաղաքապետն է եղել 2005 թվականից: Նա համայնքը ղեկավարել է 13 տարի, որից հետո քաղաքապետ է ընտրվել վերջինիս եղբայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը: Վերջինս մահացել է նախորդ տարվա  նոյեմբերի մեկին, կորոնավիրուսի հետևանքով: Նա ևս անցնում էր քրեական գործերով:

Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, որ 5 տարի ղեկավարել է տեղի սոցիալական ծառայությունը, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի 2 քրեական գործերով:

Հիշեցնենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:

Տպել
5170 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը