Հայ երիտասարդները մասնակցում են Մոսկվայում անցկացվող հայ-ռուսական երիտասարդական ֆորումին

09/12/2021 schedule22:57

Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն  անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝  Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից, ինչպես նաև ներկայացուցիչներ երիտասարդական հասարակական կազմակերպություններից:

Ֆորումի նպատակն է ստեղծել կրթական տարածք՝ բարձրացնելու երիտասարդների մասնակցությունը, զարգացնելու միջմշակութային երկխոսությունը և հումանիտար համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդների միջև, նպաստել երիտասարդական քաղաքականության ոլորտի զարգացմանը և երիտասարդների հետ աշխատանքին՝ Հայաստանում և Ռուսաստանում ստեղծելով երիտասարդական ցանց։

Դեկտեմբերի 9-ին ֆորումի բացմանը տեսակապով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով կազմակերպիչներին ու  մասնակիցներին՝ նախարարի տեղակալը բոլորին մաղթել է հետաքրքիր, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք ֆորումի հարթակներում:

Արթուր Մարտիրոսյանը՝ արձանագրելով, որ Հայ-ռուսական 7-րդ երիտասարդական ֆորումի աշխատանքների շրջանակում փոխգործակցությունն ուղղված է երիտասարդական բիզնես նախագծերի և երիտասարդական զբոսաշրջության զարգացմանը, փաստել է, որ երիտասարդներին մտահոգում է ամեն ինչ՝  լավ աշխատանք, որակյալ կրթություն, քաղաքացիական ակտիվություն. «Զբաղված լինելով ուսումնառությամբ և զարգացմամբ՝ այս շրջանում ուղիներ գտնելու վերաբերյալ շատ հաճախ հարցեր են առաջանում: Եվ այս ֆորումն այն երկխոսության հարթակն է, որտեղ պետք է լսելի լինի երիտասարդների ձայնը, նրանց հուզող արդիական հարցադրումները: Ի վերջո, հենց երիտասարդությունն է առաջիկայում դառնալու պետության և հասարակական կյանքի շարժիչ ուժը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների համատեքստում կարևորել է միջոցառման անցկացումը և նշել, որ ֆորումը նաև երկխոսության, փոխըմբռնման, փոխվստահության, ջանքերի համադրման կարևոր հարթակ է: Նա ֆորումի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ 2022 թվականին Հայ-ռուսական 8-րդ երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանում:

«Վստահ եմ, որ ֆորումին մասնակցությունն օգտակար փորձ կդառնա ձեզ համար, կընձեռի նոր տպավորություններ, ծանոթություններ և ոգեշնչում հետագա առաջխաղացման համար»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍնախարարությունը նշում է, որ ֆորումի շրջանակում առաջարկվել են թեմատիկ բաժիններ հետևյալ ուղղություններով՝ «Երիտասարդական բիզնես նախագծեր» և «Երիտասարդական զբոսաշրջության զարգացում». կքննարկվեն երիտասարդական բիզնես գաղափարների միտումները, նորարարական նախագծերը, հեռանկարները, զբոսաշրջության միտումները, զբոսաշրջության մասսայականացումն ու զարգացումը:

Տպել
1188 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը