Լենա Նանուշյանը մասնակցել է վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովին

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով Սանկտ-Պետերբուրգում է:

Նախարարություն տեղեկացնում է, որ ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) կազմակերպել է նոր կորոնավիրուսային համավարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված միջազգային գիտագործնական համաժողով, որին մասնակցում են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ղեկավարների, ԱՊՀ անդամ-պետությունների, Աֆրիկայի, Ասիայի երկրների գիտագործնական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնակիցները համաժողովին քննարկել են հետևյալ թեմաները.

  • Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակաբանություն: Հակահամաճարակային միջոցառումներ: Արձագանք:
  • COVID-19 համավարակի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության փորձ:
  • COVID-19. մարտահրավեր ժամանակակից գիտությանը:
  • Ջանքերի միավորում. միջազգային փոխգործակցություն COVID-19-ի հակազդման շրջանակներում:
  • SARS-CoV-2-ի էվոլյուցիա:
  • SARS-CoV-2-ի էվոլյուցիայի ազդեցությունը COVID-19 համավարակի վրա: Կանխատեսումներն ու տարածման ձևերը:
  • COVID-19-ի ախտորոշում. խնդիրներն ու լուծումները:
  • COVID-19. գլոբալ մարտահրավերներն ու ժամանակակից տեխնոլոգիաները:
  • Պատվաստանյութեր. ներկան ու ապագան: «SARS-CoV-2»-ի էվոլյուցիայի մրցավազք:
  • COVID-19-ի ժամանակ իմունային արձագանքի ձևավորման առանձնահատկություններ:
  • COVID-19-ի իմունոլոգիա. իմունային արձագանքման առանձնահատկություններից մինչև հավաքական իմունիտետ:  

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵԱՏՄ մասնակից-պետությունների  գլխավոր սանիտարական բժիշկների Խորհրդի անդամների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են պետությունների տարածքներում ընդհանուր համաճարակային իրավիճակը, COVID-19 դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև հետագա անելիքները և համագործակցության ուղղությունները։

Մասնավորապես, համավարակի դեմ պայքարի գործում ակտիվ և արդյունավետ փոխգործակցություն է ծավալվել Ռուստանի Դաշնության հետ։ ՌԴ սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար, ԵՏՄ անդամ-պետությունների գլխավոր սանիտարական բժիշկների Խորհրդի նախագահ Ա․ Պոպովայի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է վերոհիշյալ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև այն խորացնելու նպատակով ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ։

Տպել
2921 դիտում

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ