«Օմիկրոն» շտամն արդեն տարածված է 70 երկրում. այն ավելի արագ է փոխանցվում, քան քովիդի նախորդ տարբերակները

Հայաստանում երեկվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր՝ «օմիկրոն» շտամով վարակվածության դեպք չի հայտնաբերվել: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Դեռ մի քանի շաբաթ առաջ էր, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր՝ որոշ նմուշներ ուղարկվել են լաբորատորիա՝ սեկվենավորման, որպեսզի պարզվի՝ արդյոք «օմիկրոն»-ը տարածվա՞ծ է նաև Հայաստանում: Նախարարը նշել էր՝ այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:

«Օմիկրոն» շտամն արդեն տարածված է աշխարհի 70-ից ավելի երկրներում: Այն մարդուց մարդ ավելի արագ է փոխանցվում, քան քովիդի նախորդ տարբերակները: Չնայած նոր շտամի մասին դեռևս ամբողջական ինֆորմացիա չկա, սակայն, ըստ որոշ հետազոտությունների, «օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում թոքերը զգալիորեն քիչ են ախտահարվում, քան բուն վիրուսի և այլ շտամերի դեպքում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ «օմիկրոն» շտամը տարածված է աշխարհի շատ երկրներում, նույնիսկ, եթե այն դեռ պաշտոնապես չի հայտնաբերվել: Կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է, քան նախորդ շտամերի դեպքում էր:

Ամերիկյան «Մոդեռնա» դեղագործական ընկերության մասնագետ Մոդեռնա Պոլ Բետոն էլ հայտարարել է՝ «օմիկրոն»-ով կարող են վարակվել նաև այն մարդիկ, որոնք տվյալ պահին վարակված են քովիդի «դելտա» շտամով և քովիդով: Այս պարագայում երկու շտամերի մուտացիաների հետևանքով կառաջանա նոր շտամ, որն ավելի վտանգավոր կլինի մարդկության համար:

Բետոնը նշել է, որ միանգամից երկու շտամով կարող են վարակվել ցածր իմունիտետ ունեցող անձինք, և հենց այդ ցածր իմունիտետն է, որ հնարավորություն կտա միաձուլվելու երկու շտամերին: Ենթադրաբար, այն զարգացել է թուլացած իմունային համակարգով, օրինակ՝ ՄԻԱՎ-ով վարակված մարդու մոտ։

«Առաջիկա ամիսներին այս երկու վիրուսները կմիաձուլվեն իրար, և դրա ֆոնին կունենանք բարդ իրավիճակ: Այս վիրուսների մուտացիան նոր մտահոգություններ է առաջացնում: Իրականում ես չեմ կարծում, որ «օմիկրոն»-ը ներկայիս վիրուսի ավելի թեթև, ավելի քիչ ծանր տարբերակն է»,- ասել է նա: Նրա խոսքով՝ առաջնային տվյալները վկայում են հոսպիտալացման բարձր մակարդակի մասին և համեմատելի են վերակենդանացման բաժանմունքներում այս շտամով հիվանդների «դելտա» թվի հետ։

Ի՞նչ է «Օմիկրոն»-ը և որտե՞ղ է այն առաջին անգամ հայտնաբերվել

Այս նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում այս տարվա նոյեմբերի 24-ին: Աֆրիկայում հիմա քովիդի երրորդ ալիքն է, վերջինը պայմանավորված է «դելտա» շտամով: Այստեղ նոր շտամը հայտնաբերվել է վարակված անձանց հետազոտություններն ուսումնասիրելու ժամանակ: Նոր շտամը վարակի ավելի քան 50 մուտացիաների հետևանք է, որոնցից մի քանիսը համարվում են խիստ մտահոգիչ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասանելի տվյալները ցույց են տալիս կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվելու բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում վարակվել են կորոնավիրուսով: ԱՀԿ-ն կարծում է՝ «օմիկրոն» շտամի հայտնվելը վկայում Է, թե որքան վտանգավոր Է համավարակը եւ այժմ որքան բարդ իրավիճակում Է գտնվում մարդկությունը:

ԱՀԿ ղեկավարի՝ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի խոսքով՝ այս շտամի հայտնվելն ընդգծում Է երկրների կողմից «համավարակների շուրջը նոր համաձայնագրի» կնքման անհրաժեշտությունը: Նա նշել Է՝ «հարկավոր Է շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային այդ տարբերակի հայտնաբերման եւ դրա մասին տեղեկացման համար, այլ ոչ թե պատժել նրան»:

Հայտնաբերված նոր շտամի դեպքերի թիվը կարծես թե աճում է Հարավային Աֆրիկայի գրեթե բոլոր նահանգներում: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը շփման արդյունքում կարող է փոխանցվել անգամ ամբողջությամբ պատվաստված մարդկանց։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է՝ դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոնն» ավելի՞ փոխանցելի է, (այսինքն՝ ավելի հեշտությա՞մբ է տարածվում մարդուց մարդ)՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտա»-ի հետ։

Դրական թեստ ստացած մարդկանց թիվն աճել է Հարավային Աֆրիկայի այն տարածքներում, որոնք տուժել են այս տարբերակից, բայց համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար՝ արդյոք դա «օմիկրոնի՞», թե՞ այլ գործոնների պատճառով է: Դեռևս պարզ չէ՝ արդյոք «օմիկրոն»-ով վարակումն ավելի ծա՞նր հիվանդություններ է առաջացնում՝ համեմատած այլ տարբերակների, այդ թվում՝ «դելտա»-ի հետ, թե՞ ոչ:

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Աֆրիկայում աճում են հոսպիտալացման տեմպերը, բայց դա կարող է պայմանավորված լինել վարակվողների ընդհանուր թվի աճով, այլ ոչ թե «օմիկրոն»-ի հետևանքով: Ներկայումս չկան նաև տվյալներ՝ «օմիրկոն»-ի ախտանիշները տարբերվո՞ւմ են այլ տարբերակներից, թե՞ ոչ: Նախնական հաղորդված դեպքերը եղել են համալսարանի ուսանողների շրջանում՝ ավելի երիտասարդ անհատների, որոնք հակված են ավելի մեղմ հիվանդություն ունենալ, սակայն նոր շտամի ծանրության մակարդակը հասկանալու համար կպահանջվի մի քանի շաբաթ:

Արդյոք կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող պատվաստանյութերն արդյունավե՞տ են նոր շտամի դեմ

ԱՀԿ-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում՝ հասկանալու՝ այս տարբերակի պոտենցիալ ազդեցությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների, այդ թվում՝ պատվաստանյութերի վրա: Պատվաստանյութերը շարունակում են կարևոր մնալ ծանր հիվանդությունների և մահացության դեպքերի կանխարգելման հարցում, ներառյալ շրջանառվող տարբերակի՝ «դելտա»-ի դեմ:

Մերի Խաչատրյան

Տպել
2305 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել