Ինչու կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը. ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը երկու ամսով կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 14-ին:

«Վանաձոր քաղաքի Նարեկացի 1/1 և 1/1-6 հասցեներում գտնվող 0,94955 հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար Վանաձորի քաղաքապետարանը 3 անգամ դիմել է Վարչապետի որոշմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով: Առաջին անգամ դիմել է 2020 թվականի մարտի 18-ին, այնուհետև 2021 թվականի փետրվարի 1-ին, իսկ երրորդ անգամ՝ 2021 թվականի մարտի 1-ին: Դիմել են դրական եզրակացություն ստանալու համար, սակայն ամեն անգամ հանձնաժողովը տվյալ փաթեթները հետ է վերադարձրել՝ լրամշակումներ անելու առաջարկություններով, քանի որ դիմումներում եղել են թերացումներ: Երրորդ գրությամբ դիմելուց հետո քաղաքապետարանից այլևս ոչ մի արձագանք չի լինում, և քաղաքապետը՝ Մամիկոն Ասլանյանը, ինքնուրույն, իր որոշմամբ, փոխում է հողի նպատակային նշանակությունը, ինչի իրավունքը չուներ: Դա ամրագրված է ՀՀ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով»:

Թադևոսյանի խոսքով՝ այդ հողատարածքներն ի սկզբանե եղել են հասարակական խառը կառուցապատման տարածք: Այդտեղ նախատեսված են եղել կառուցել, օրինակ, խանութներ, սննդի կետեր, կրպակներ, իսկ դրանց նպատակային և գործառնական նշանակությունները այդ կերպ փոխելուց հետո արդեն նախատեսել են կառուցել գերեզմաններ:

«Սակայն այդ փոփոխությունը ևս չի համապատասխանում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին: Օրինակ՝ մասնավոր գերեզմանները 3 հեկտարից պակաս տարածք չպետք է ունենան, ավելին՝ բնակելի շինություններից, դպրոցներից պետք է լինեն 300 մետր հեռավորության վրա և այլն»,- ասաց Թադևոսյանը:

ՀՀ քննչական կոմիտեի խոսնակը, անդրադառնալով մեկ ուրիշ դրվագի, ընդգծեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշվում են այն հողերի շրջանակը, որոնք քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարման ենթակա չեն: Այդ հողերի ցանկում են նաև հասարակական կանաչ տարածքները, սակայն վանաձորյան այսօրինակ տարածքներում ևս առկա են խնդրահարույց դրսևորումներ:

«Դրանք հնարավոր է վաճառել միայն մեկ պարագայում, եթե դրանց նպատակային նշանակությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ենթարկվել է փոփոխության և հաստատվել համայնքի ավագանու որոշմամբ: Հասարակական կանաչ տարածքներ են, օրինակ, այգիները, զբոսայգիները, պուրակները և այլն: Սակայն Վանաձորի քաղաքապետարանը, 2 այդպիսի հողատարածքի նպատակային նշանակություն չփոխելով, որպես սովորական հողակտոր վաճառել է Վանաձորի բնակիչներին՝ Վանաձորի քաղաքապետի որոշումով: Կազմել են նաև տեղեկանք, թե Ուսանողական փողոցի 14/1-9 և 14/1-10 հասցեներում գտնվող հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը համայնքապետի որոշման հետ միասին ներկայացվել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, այսինքն՝ կատարվել է նաև կեղծիք:

Նաև կան անգամ տվյալներ՝ նախապես հայտնի գնորդին ասվել է, որ աճուրդին մեկից ավելի մասնակից ունենալու՝ աճուրդի կայացումն ապահովելու նկատառումներով գնորդն այդ գործընթացում որպես մասնակից ներգրավի իր ծանոթներից մեկին»:

Ավելին, նախաքննական մարմնի տեղեկացմամբ, Վանաձորի Նարեկացի 3/3 հասցեում գտնվող հողամասը քաղաքացիներից մեկը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցրել է այլ նպատակով՝ դրանցում հուղարկավորություններ են կատարել:

«2020 թվականի հունվարի 20-ին 14 գերեզմաններ են եղել այդտեղ կառուցված: Քաղաքացին այդ հողատարածքը ձեռք է բերել, հետո՝ այն նվիրաբերել իր մայրիկին: Տվյալներ են ստացվել, որ նվիրաբերողի ամուսինն է զբաղվել այդ հողատարածքների հարցերով, որը ժամանակին Լոռու մարզում եղել է բարձրաստիճան ոստիկան և մտերիմ է եղել Մամիկոն Ասլանյանի հետ: Այս գործով քաղաքապետարանը պարտավոր էր վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացուն՝ ապօրինի շինարարության համար, սակայն 14 գերեզմանատների առկայության դեպքում քաղաքապետարանն այս անձին ընդամենը մեկ անգամ է վարչական պատասխանատվության ենթարկել: Ինչից հետո ևս շարունակվել են այդ տարածքում գերեզմանատների կառուցումը»,- ասաց կոմիտեի խոսնակը:

Դիտարկմանը, որ Ասլանյանի՝ դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաղթանակ տանելուց հետո կալանավորումը խոսակցությունների տեղիք է տվել, որոշների պնդմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, Թադևոսյանը վստահեցրեց՝ ՀՀ քննչական կոմիտեն հեռու է քաղաքականությունից:

«Դեպքերից մեկը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 12-ին, իսկ քրեական գործը հարուցվել է սեպտեմբերի 14-ին: Այսինքն՝ ընդամենը վերջերս են տեղի ունեցել դեպքերը: Բնականաբար, այս ուղղությամբ պետք է քննություն ընթանար, մարդիկ հարցաքննվեին, դա մեկ օրվա աշխատանք չէ, և քննչական գործողություններն իրենց սահմանված ընթացակարգով հասել ու ընդամենը համընկել են տարվա այս ժամանակահատվածի հետ, առանց որևէ քաղաքական ուղղվածությունների:

Քննիչները եղել են Վանաձորում, կատարել քննչական և դատավարական մի շարք գործողություններ: Մենք քաղաքական հարցերով չենք զբաղվում, հեռու ենք դրանից: Քննչական կոմիտեն առաջնորդվում է միայն օրենքով: Եթե կան ապացույցներ, և դրանք բավարար են, ապա մենք կատարում ենք համապատասխան գործողություններ, այլ կերպ լինել չի կարող»,- վստահեցրեց Վարդան Թադևոսյանը:

Հարցին՝ նախաքննության արդյունքում այլ հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ի հայտ եկե՞լ են, նա նշեց, որ այս պահին դեռևս այսքանն է, ինչպես նաև հավելեց՝ ներկա պահին ևս մեկ այլ քրեական գործ կա հարուցված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց նկատմամբ:

«Չեմ ցանկանում դեռ չակերտները շատ բացել»,- եզրափակեց խոսնակը:

Անյուտա Աթանեսյան

Տպել
10403 դիտում

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան