Տիկին Աբգարյանը սովորություն ունի թիթեռնիկի նման մի քաղաքական ուժից թռչել մյուս քաղ ուժ՝ նեկտարով հագենալու. Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը լքած և ավագանու անկախ անդամ դարձած Իզաբելլա Աբգարյանի այն պնդումներին, որոնց համաձայն՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը, որպեսզի քվորում չապահովվի, և գործընթացը տապալվի, ինչին միացել է Անի Խաչատրյանը և ավագանու ԲՀԿ-ական անդամներին նույնպես կոչ արել բոյկոտել:

«Ի պատասխան իմ հասցեին՝ տարբեր քաղաքական թրերի տակով անցած տիկին Աբգարյանի ստահոդ ու մանիպուլացիոն հայտարարության՝ տեղեկացնում եմ մեր քաղաքական ուժին ընտրած և նաև մեզ չընտրած Երևան քաղաքի քաղաքացիներին՝ Երևանի ավագանին ձևավորվելուց ի վեր՝ 3 տարի անընդմեջ, բարձրաձայնել եմ ավագանու անդամների կեսից ավելիի նիստերին բացակայելու խնդրի վերաբերյալ...

Ավագանու նիստը կայանում է ամիսը 1 անգամ, և այն խմբակցությունը, որը ներկայացնում էր վերոնշյալ տիկինը, ոչ մի անգամ չի ներկայացել ամբողջ կազմով. քվորում ապահովում էին ընդդիմութան (65-ից 33 հոգին է քվորում, որից 8-ը ընդդիմությունն է ու գրեթե միշտ ներկա է եղել) հաշվին, և կարևորագույն հարցերը, ի շահ Երևանի, ընդունվել են ընդդիմության հաշվին, այլ ոչ թե մեծամասնության:

Յուրաքանչյուր նիստի և ոչ միայն տիկին Աբգարյանի հիշատակած նիստին, երբ քվորումը պետք է ապահովվեր ընդդիմության հաշվին, հորդորել եմ ավագանու ընդդիմադիր անդամներին չգրանցվել, որպեսզի քվորումը չապահովելու միջոցով ակտուալ քննարկման առարկա դառնա ավագանու անդամների անպատասխանատու վերաբերմունքն իրենց ստանձնած պարտականության նկատմամբ:

Եվ Տիկին Աբգարյանը, որը սովորություն ունի թիթեռնիկի նման մի քաղաքական ուժից թռչել մյուս քաղ ուժ՝ նեկտարով հագենալու, շատ լավ գիտի այդ ամենը, բայց փորձում է իր մանդատագողությունը ներկայացնել որպես հերոսություն»,- գրել է Խաչատրյանը՝ հետգրությամբ հավելելով. «Ի դեպ, թիթեռնիկը լավ գիտի,որ քվորում չլինելուց կես ժամ ընդմիջում է տրվում, որից հետո մենք միշտ գրանցվում և անցկացնում ենք նախագծերը: Մի տրվեք քաղաքական անսկզբունքային մարդկանց սադրանքներին, որոնք թիկունք լինելու ժամանակ հարվածում են թիկունքից»:

Խաչատրյանի այս գրառմանը մեկնաբանությունում արձագանքել է Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով. «Երեկ ավելի լավ բացատրություն տվեցիր, Անի ջան՝ ասելով, որ դա անում էիր՝ որպես ընդդիմություն՝ հերթական անգամ իշխող ուժի՝ քվորում ապահովել չկարողանալը, որ ցույց տաս: Իմ ասածի մեջ սուտ չկա, ու դու դա երեկ հաստատել ես եթերում, որի ձայնագրությունը կա: Իսկ ինչ վերաբերում է թիթեռնիկներին և այլն, ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է»:

Աբգարյանին էլ կրկին արձագանքել է Խաչատրյանը՝ նշելով. «Այո, ես պատասխանել էի քեզ երեկ, նույնը նորից գրել եմ, ոովհետև դու, ունենալով պատասխան, այսօր կրկին մանիպուլացնում ես մարդկանց: Իսկ թիթեռնիկի մասին, այո, ինչպես նշեցիր, սպասենք ժամանակի գնահատանքին, որը անպայման լինելու է, և որում չեմ կարծում, որ քո կարգավիճակը նախանձելի կլինի»: 

Ավելի վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ևս անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձայն՝ ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները սկզբում բոյկոտել են ավտոբուսների գնմանը վերաբերող նիստը: Հայտարարության մեջ ասված է, որ չնայած այն բանի, որ Կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև կար տարակարծություն՝ կապված նոր ավտոբուսների մակնիշի հետ («Ժոնգ-Տոնգ»), այնուամենայնիվ, քաղաքական որոշում է կայացվել, և «Իմ քայլը» խմբակցությունը ապահովել է ավտոբուսներ ձեռք բերելու համար նվազագույն ձայները:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Տպել
2412 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ